berqahavaq

Բերքի տոնը Սասունիկում

Եկեք միասին տոնենք հերթական փառահեղ բերքահավաքի ավարտը։

 Ըմբոշխնենք տարվա վերջին բացօդյա տոնակատարությունը Վան Արդի թիմի հետ, ազգային երգ ու պարով։
 
ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ գինի, եւ համեղ ավանդական խորովածն ու հարիսան երաշխավորում ենք։
 

Տոնը կշքեղացնի Գագիկ Գինոսյանը ավանդական պարերի վարպետաց դասով, և էթնիկ երաժշտությունը Մուսա Լեռան թմբուկի ձայների ներքո։

 ԱՐԻ ՎԱՆ ԱՐԴԻ, ԿԵՐ, ԽՄԻ և ՊԱՐԻ։
 

Տեղերը սահմանափակ են։ Տոմսերն ամրագրել նախապես։
Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին Վան Արդի այգիներում Անձը՝ 7000 դրամ

ՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐ Զանգակարել՝ 093 770353 Գրել՝ [email protected]

khutaya

Exhibition: 100 Year Journey of Ceramic Excellence-Balian Family

Under the patronage of His Holiness Karekin II Catholicos of All Armenians,

 

Exhibition about the Balian Family and their 100 Year Journey of Ceramic Excellence, from Kutahya to Jerusalem. The exhibition will take place at the Vatche and Tamar Manoukian Library, Mother See of Holy Etchmiadzin. Open to the public from September 30th of 2019 until January 1st of 2020.

 

Sponsored by Grand Hotel Yerevan, a Renco Company.

handmade

My Handmade Armenia Crafts Festival 2019

Սեպտեմբերի վերջին շաբաթ-կիրակի օրերին միացեք մեզ Գաֆէսճեան քանդակների պարտեզում Հայաստանի արհեստների ամենամեծ փառատոնին։ Իմ ձեռագործ Հայաստան երրորդ փառատոնը կներկայացնի ձեռագործ աշխատանքներ, որոնք ստեղծվել են Հայաստանի տարբեր մարզերում։ Այս տարի փառատոնը նաև կներկայացնի Վրաստանից ժամանած արհեստագործների և նրանց յուրահատուկ գործերը։ Այցելուները կարող են դիտել աշխատանքների պատրասման ստեղծագործական ընթացքը, մասնակցել վարպետաց դասերի, և իհարկե ձեռք բերել արհեստագործների վերջին հավաքածուները։ Իմ ձեռագործ Հայաստանը «Իմ Հայաստան» ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկն է, որն աջակցում է Հայաստանի մարզային համայնքներում ավանդական արհեստների վերականգման գործընթացին` փայտի և քարի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն և այլն:

 

Սկիզբ` 29 սեպտեմբերի 09:00
Ժանր` Փառատոն
Հասցե` ք. Երևան, Թամանյան փող.
Միջոցառման մանրամասներին կարող եք հետևել մեր կայքում www.myhandmadearmenia.am

nairyan

«ՆԱԻՐՅԱՆ» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո «ՆԱԻՐԻ» համահայկական հիմնադրամը Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համատեղ հիմնադրել է «ՆԱԻՐՅԱՆ» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 

Մրցանակաբաշխության մասնակիցներն են՝ 

• Երևանի պարարվեստի պետական քոլեջ
• Վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ
• Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբ
• Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլ
• Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ
• Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլ
• ՀՀ զինված ուժերի երգի պարի «Սարդարապատ» պարի պետական անսամբլ
• Արցախի պարի պետական անսամբլ
• Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոն:

 

«Փառատոնի աջակից» փաթեթը ներառում է 1. Խորհրդանիշի /լոգոտիպ/ զետեղում հիմնադրամի կայքէջում և ֆեյսբուքյան էջում: 2. Փառատոնի մրցանակաբաշխությանը լրագրողի մասնակցության իրավունք և 2 հրավիրատոմս՝ տնօրինությանը:

 

qarktik

«Արի՜ խաղանք քարկտիկ Նինո՜»

Անշուշտ բոլորս անգիր գիտենք այս հրաշալի երգի տողերը և միաձայն շա՜տ ենք երգել:Բայց օրերից մի օր հարց ծագեց.էտ ո՞րն է քարկտիկը,որ խաղում է էս տղան Նինոյի հետ: Բա մենք հԸնչի՞ չենք խաղում էլ…. Այսպես.տեղադրում ենք այստեղ քարկտիկ խաղը և հույսով լցված ենք սիրելի եղբայրներ և քույրեր,որ Ձեր ներդրումը կունենաք մեր հին բակային խաղերը վերականգնելու և վերաներկայացնելու գործում:

 

Քարկտիկ,Մոլաբեր,Հինգքարի.խաղը բազում անուններով է հայտնի,սակայն ամենատարածվածը քարկտիկն է: Խաղում են 5 փոքր ու կլոր քարերով։ Մասնակցում են 2-5 հոգի։ Խաղը բաղկացած է յոթ գործողությունից։ նախքան խաղն սկսելը խաղացողը քարերը փռում է գետնին։ Այնուհետև՝

 

1. Վերցնելով քարերից մեկը՝ նետում է վեր։ Վերցնում է մեկական քար և որսում ընկնողը։
2. Նույն գործողությունը կատարում է, բայց քարերը վերցնում է զույգ-զույգ։
3. 
Նույն գործողությունը է կատարում։ Քարերը վերցնում է երեքը միասին, մեկը՝ առանձին։
4. Վեր նետելով մեկը՝ մյուս չորսը դնում է գետնին:
5. Վեր նետելով մեկը՝ վերցնում է գետնին դրված չորսը։
6. Բոլոր հինգ քարերը վեր նետելով՝ որսում է ձեռքի երեսով, ապա ձեռքի երեսով նետելով՝ որսում ձեռքի ափով։
7. Այս փուլը կոչվում է շուն և կազմված է չորս մասից։ Խաղացողը քարերը փռում է գետնին, ապա մի ձեռքի ցուցամատով ու բթամատով կամուրջ է կազմում գետնին.

 

ա.վեր նետելով մի քար՝ մյուսները մատի հպումով անց է կացնում կամրջի տակով։
բ.քարերն անց է կացնում զույգ-զույգ։
գ.քարերն անց է կացնում երեքը միասին, մեկն առանձին։
դ.քարերն անց է կացնում չորսը միասին։

Գործողությունները կատարելուց հետո խաղացողը պետք է որսա ընկնող քարը։ եթե դա նրան չի հաջողվում, նա համարվում է պարտված և խաղն սկսում են սկզբից։ Հաղթում է նա, ով առաջինն է կատարում բոլոր գործողությունները։

 

perch-proshyan

Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում ընթանում է «Հին արհեստների նոր տունը» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում իրականացվում է «Հին արհեստների նոր տունը» հայկական ավանդական արհեստների ուսուցման և սկսնակ զբոսավարների դասընթացների ծրագիրը: Այն բաղկացած է երկու մասից՝ նախատեսված տարիքային երկու խմբերի համար։ Առաջին մասը մեկնարկել է ս. թ. հուլիսի 17-ից և վերաբերում է հայկական ավանդական արհեստների ուսուցմանը: Այն նախատեսված է 18-60 տարիքային խմբի համար, որի ընթացքում ուսուցանվում է բացիկագործություն և ժանեկագործություն: Բացիկագործության դասընթացի ընթացքում մասնակիցները դեկորատիվ թղթի վրա ասեղնագործում են և պատրաստում թեմատիկ բացիկներ: Հայկական ասեղնագործ ժանյակի դասընթացի ընթացքում մասնակիցները հմտանում են նուրբ, գեղեցիկ անձեռոցիկներ և թաշկինակներ պատրաստելու գործում: 

Ծրագրի երկրորդ մասը մեկնարկելու է սեպտեմբերի կեսին և նախատեսված է 13-18 տարեկանների համար, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան Աշտարակի պատմամշակութային հուշարձանների պատմությանը, տարածաշրջանի ավանդույթներին, էքսկուրսավարության հմտություններին, կանցկացվեն անգլերենի պարապմունքներ։

 

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մարզային մշակութային կյանքի աշխուժացմանը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, ինչպես նաև թանգարանի հանրահռչակմանն ու աշխույժ կրթական միջավայրի հաստատմանը:

vana-lich

Վանում նախապատրաստվում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ 2010թ. ի վեր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվում է պատարագ տարին մեկ անգամ:

Միայն 2015թ. թուրքական իշխանությունների կողմից տրված դադարից հետո վերջին երկու տարիներին շարունակվում է պատարագ մատուցվել Սուրբ Խաչ եկեղեցում:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Վանի նահանգային կառույցի ղեկավար Մուզաֆֆեր Աքթուղը հայտնել է, որ արդեն սկսվել են սեպտեմբերի 8-ին կայանալիք պատարագի նախապատրաստական աշխատանքները:
 

Աքթուղի խոսքով` Թուրքիան ակնկալիքներ ունի, որ այս տարի պատարագին ավելի շատ մարդ կմասնակցի, քան նախորդ տարի էր, գրում է Ermenihaber-ը:

qare-cucadrutyun

«Քարե նկարներ» խորագրով ցուցահանդես՝ ՆԱՄ-ում

Օգոստոսի 26-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արփի Բաբայանի և Նունե Մանուկյանի («Էգանաթ»)՝ «Քարե նկարներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: 

Ցուցահանդեսին կներկայացվեն բացառապես բնական քարերից պատրաստված խճանկարներ: Ցուցահանդեսը բաց է մինչև օգոստոսի 31-ը: 

Մուտքն ազատ է: