tashiri-mshakutayin-kentron

Կայացել է «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությունը

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան  բացահայտել իրենց տաղանդները․ նախարար Պապիկյան

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզի Տաշիր համայնքում այսօր մասնակցել է «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը, որը վերակառուցվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել  նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը,  «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչները, վարչական շրջանների ղեկավարներ և հրավիրված այլ անձինք:

 

Շենքի վերակառուցման և գույքի ձեռքբերման նպատակով «Տաշիր» հիմնադրամը ներդրել է շուրջ 400 մլն  դրամ: Կենտրոնում կգործեն տարեցների հանգստի և ժամանցի սենյակ, շախմատի ակադեմիայի դասարան, շախմատի 1 խումբ, նկարչական 2 խումբ, պարի 3 խումբ, դուդուկի, վոկալի դասընթացներ, ձևավորման 1 խումբ, կառվինգի 1 խումբ,          կարուձևի ուսուցման 1 խումբ: Մոտ ապագայում իր դռները կբացի նաև գրադարանը: Կենտրոն հաճախում է ընդհանուր թվով 250 երեխա: Այստեղ  նախատեսվում է կազմակերպել համերգներ և ներկայացումներ, երաժշտական, թատերական, արվեստի փառատոներ և ցուցահանդեսներ: Դահլիճները և սրահները կտրամադրվեն տարաբնույթ միջոցառումների անցկացման համար:

 

Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է բնակիչներին համայնքային կյանքում նշանակալի իրադարձության կապակցությամբ և ընդգծել, որ գրեթե ամեն տեսակի հետաքրքրություն բավարարող այս մշակութային տունը հեռավոր համայնքի երեխաների համար իրենց գիտելիքներն ու հնարավորությունները ինքնադրսևորելու հիանալի միջավայր է։ «Մշակութային կենտրոնի բովանդակային հագեցվածությունը թույլ կտա երեխաներին իրենց մեջ բացահայտել դեռևս չիրացված այն կարողություններն ու ունակությունները, որոնց մասին գուցե չգիտեին»,- ասել է նախարարը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել կենտրոնի բարեկարգման համար և նշել, որ երկրի համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում առանցքային նշանակություն ունի համայնքներում մշակութային կյանքի զարգացումը, ինչի պակասը, ըստ նախարարի, ցավոք սրտի, այսօր զգացվում է։ «Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան  բացահայտել իրենց տաղանդները»,- ուրախությամբ փաստել է նախարարը։

 

Այցի ընթացքում նախարարը շրջել է Տաշիրի համայնքային զբոսայգում, ծանոթացել այգու բարեկարգման աշխատանքներին, որից հետո եղել է Տաշիրի կարի ֆաբրիկայում, որտեղ արտադրվում է «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ հայկական հագուստ:

 

Նկատենք, որ Տաշիրի մշակույթի տունը շահագործվել է 1978 թվականին: Մշակույթի տանը գործել են նկարչական դպրոց, մանկական գրադարան, ժողովրդական թատրոն, ժողովրդական գործիքների և երգի «Ալաշկերտ» անսամբլ, ժողովրդական, մանկական և ժամանակակից պարերի համույթներ, «Բիգ-բենդ» էստրադային խումբը, փողային նվագախումբ, մանկական երգչախումբ, թատերական խմբակ, կարուձևի խմբակ:

 

#Հայկականմշակույթ #Տաշիրիմշակույթիկենտրոն

aseghnagorcutyn

Հայկական ասեղնագործության դասընթացներ

Ի թիվս այլ դասընթացների «Կենաց տուն» մշակութային հկ-ը նախաձեռնում է նաեւ հայկական ավանդական ասեղնագործության տեսակների դասընթացներ : Դասընթացները վարում են ասեղնագործության ճանաչված եւ բազմաշնորհ վարպետներ՝ Անահիտ Իսունցը եւ Մարալ Շեոհմելյանը, երկու առանձին խմբերով։Չորեքշաբթի օրերին, ժամը 11,00 – 13,00՝ կպարապի Անահիտ Իսունցը, իսկ հինգշաբթի օրերին, ժամը 18:30 – 20:30՝ Մարալ Շեոհմելյանը։ Ասեղնագործության տեսակի ընտրությունը կորոշի խումբը, իսկ ժամանակային տեւողությունը կլինի անհատական։

 

Դասընթացներում կարող եք ծանոթանալ Մարաշի հարթակարի եւ հյուսվածակարի, Ուրֆայի ( Ուռհայի) հարթակարի տեսակների, Այնթափի թելքաշի,, Վանի, Սվազի, Տիգրանակերտի, Պոլսո եւ այլ կարատեսակների: Նախաձեռնության նպատակը ավանդաբար մեզ հասած, բայց կորուստներ կրած ասեղնագործության վերոհիշյալ տեսակների վերականգնումն է, դրանց նկատմամբ հետաքրքրության շրջանակի ընդլայնումը, ինչպես նաեւ ասեղնագործության հիմնական կարատեսակներին տիրապետողների գիտելիքների ու հմտությունների խորացումը, Ձեռարվեստ եւ Տեխնոլոգիա առարկաներ դասավանդող ուսուցիչների մասնագիտական վարպետության բարձրացումը: Դասընթացին կարող են մասնակցել թե՛ սկսնակները, ե ւ թե՛ հիմնական կարատեսակները տիրապետողները: Դասընթացները անց են կացվում շաբաթը 1 անգամ, յուրաքանչյուրը 2 ժամ տեւողությամբ: Բոլոր նյութերն ու գործիքները տրամադրում ենք մենք: Մասնակցության վճարը` 1 դասի համար 3000 ֏, իսկ ամբողջ կուրսը հաճախելու դեպքում կլինի զեղչ` 10000֏ ամսական։ Մասնակցությունը խնդրվում է հաստատել հեռախոսազանգով հեռաձայնելով հետևյալ համարներին՝ 091 370214, 094 370214

 

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայագրեր:

 

Հասցե՝ Երեւան, Աբելյան փող 6 / 1, սենյակ C 406, Այ Թի պարկի շենքում, ՙՙ Հայբուսակ ՙՙ համալսարանի հարեւանությամբ:

 

#Ասեղնագործություն #Կենացտուն

tumanyan

Ժուկով Ժամանակով

“Հեքիաթի Տունը” հրավիրում է վայելելու մերօրյա հեքիաթասացներին “Ժուկով Ժամանակով…” առաջին փառատոնի ընթացքում: Փառատոնի նպատակն է պահպանել ժողովրդական հեքիաթասացության ավանդույթները, այն պարբերաբար կկազմակերպվի “Հեքիաթի տանը”, որին կմասնակցեն Հայաստանի տարբեր մարզերի և աշխարհի տարբեր երկրների հեքիաթասացները:
Այս անգամ մասնակիցները հաղորդակից կդառնան Լոռվա հեքիաթների աշխարհին, որը կներկայացնի ժողովրդական մշակույթի կրող Քնքուշ Մարգարյանն ու Փամբակի ֆոլկլորային խումբը:
Տոմսի գինն է՝ 3000 դրամ, այն կարող եք ձեռք բերել Հեքիաթի Տանը, նախորոք ամրագրումը կատարելով զանգի կամ հաղորդագրության միջոցով: Ամրագրման և տեղեկությունների համար զանգահարեք՝ 093 311301 հեռախոսահամարին:

ginu-orer

Գինու օրերը Աղավնատանը

Երևանում գինու օրեր են: Որպես տոնը Երևանում նշելու այլընտրանք՝ “Աղավնատուն”-ը  բոլորին առաջարկում է ուղևորվել դեպի Աղավնավանք՝ Աղավնատուն ավանդական հյուրընկալության կենտրոն։

 

Մասնակցության ամբողջական փաթեթը ներառում է․ – Փոխադրում Երևանից գ․ Աղավնավանք և հետադարձ հարմարավետ միկրոավտոբուսով, – քայլարշավ նոր ծաղկող բլուրներով հմուտ տեղացի ուղեկցորդի առաջնորդությամբ դեպի․ * Ախ Նաբաթի 11-րդ դարի վանք * Աղավնավանք գյուղի քչքչան Գետիկ գետի վրա կամարված 11-րդ դարի չքնաղ կամուրջ – Սուրճի և Աղավնավանքի համեղ խոտաբույսերով թեյի հյուրասիրություն Աղավնատուն հյուրընկալության կենտրոնում՝ ներառյալ թխվածքաբլիթներ – Աղավնատան տակառներում հասունացրած անմահական կարմրահյութ գինու համտես – Աղավնատան վերգետնյա նոր պատված թոնրում թխվող Աղավնավանքյան լավաշի թխման վարպետության դաս և լավաշի համտես

 

Հավելավճարի դեպքում կարող եք նաև օգտվել Աղավնատան ավանդական խոհանոցից՝ ըստ նախնական պատվիրված մենյուի (Օր․՝ թոնրի կարտոֆիլ, թոնրի լավաշ, գյուղական պանիր, աղցան – 1,500 դրամ/անձ)։ Ի դեպ՝ նախապես պատվիրելու դեպքում, ըստ հյուրի նախընտրության, կարող ենք ապահովել նաև լանչ-բոքսեր՝ սնունդը ճանապարհին Ձեզ հետ վերցնելու համար։ 

**** Առանց Երևանից փոխադրման ծառայության (սեփական մեքենայով Երևանից, Դիլիջանից կամ այլ հարակից տարածքներից եկողների համար) մասնակցության վճարը կկազմի ընդամենը՝ 5,000 դրամ 
***** Ցանկության դեպքում կարող եք նաև տեղում ձեռք բերել Աղավնատան տակառների անմահական կարմրահյութ ԳԻՆԻՆ և արդար ԹՈՆՐԻ ԼԱՎԱՇԸ։ Քանի որ եղանակը Հայաստանում դեռևս անկանխատեսելի է, մասնակիցներին առաջարկվում է նախապես ապահովվել․ – հարմարավետ և տաք հագուստով, – անվտանգ, հարմարավետ սպորտային կոշիկներով – 1-2 անգամվա սնունդով։

 

Մասնակցության համար հարկավոր է դիմել մինչև 2-ը մայիսի, 2019 թ․՝ գրելով “Աղավնատուն” ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով՝ 077 474845 Ներդրումը կազմում է 7,500 դրամ, ինչով մասնակիցներն աջակցում են $ սկսնակ գյուղական ձեռներեցության զարգացմանը։ Առանց Երևանից փոխադրման ծառայության (սեփական մեքենայով Երևանից, Դիլիջանից կամ այլ հարակից տարածքներից եկողների համար) մասնակցության վճարը կկազմի ընդամենը՝ 5,000 դրամ

 

Սկիզբը՝ առավոտյան 8։30 Երևանի Կոնսերվատորիայի դիմացից։

 
 
 
jengalov-hac

«Ժենգյալով հացի փառատոն» Հաթերքում

Մայիսի 11-ին տեղի է ունենալու ժենգյալով հացի 2-րդ փառատոնը։ Հաթերք ֆուդի հետ համատեղ շատ հագեցած ու հետաքրքիր օր է կազմակերպվում։ 

Սկիզբը՝ վաղ առավոտյան՝ 5․45-ին։ Առաջին կանգառը կլինի Սևանի ափին՝ Ծովինար գյուղում, որտեղ կլինի նախաճաշ, ապա խումբը կուղևորվի Հաթերք։ 

Փառատոնը մեկնարկելու է ժամը 12:00-ին։ Տեղի կունենա ամերգային ծրագիր,  իսկական արցախյան ժենգյալով ու մյուս համեղագույն հացերի, քաղցրավենիքի ու այլ հետաքրքիր ուտեստների հուրասիրություն, ապա խումբը կուղևորվի բացահայտելու արցախյան բնաշխարհի կախարդական գաղտնիքները։ 

Ետդարձին խումբը հնարավորություն կունենա կանգ առնելու Դադիվանքում՝ ծանոթանալու մարդակերտ հուշարձանի պատմությանն ու ճարտարապետական հմայքին, ապա կուղևորվի դեպի Հայկական լեռնաշխարհի ամենատպավորիչ տեսարաններից «Ջերմաջուր»՝ սուզվելու ամենատաք աղբյուրների առողջարար ջրերի մեջ։

Խումբը Երևան կվերադառնա արդեն գիշերը, կհասնի մայրաքաղաք ժամը 1-ին մոտ։ Տուրի արժեքն է 12000 դրամ, որն իր մեջ ներառում է երկկողմանի ուղևորափոխադրումը, նախաճաշ, էքսկուրսավարի ծառայությունները։ 

Խնդրում ենք գրացվել հետևյալ հղումով՝ goo.gl/8mRv72 
Կամ զանգահարել՝ 091916171, 091727332, 093926171

#Ժինգյալովհաց #Հաթերք #Հայկականավանդականուտեստներ

caxkazard

Ծաղկազարդ – Ծառզարդար

Գարունը սկիզբ է, Ծառզարդարը՝ սկիզբն ավետող ծաղկունքի ու պտղաբերման փառաբանությունը: Ծաղկազարդի տոնի ավանդական ծիսախաղեր Համաժողովրդական տոնախմբություն

 Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Արագյուղ
 Մեկնումը՝ ժամը 09.30-ին (Կոնսերվատորիայի բակից) Ետդարձ՝ ժամը 17.00-ին Տեղափոխման արժեքը՝ 2000 դրամ
 

Այս հղումով գրանցվելը ՊԱՐՏԱԴԻՐ Է: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScIhE87Cl-3ttQCwFEurG_47lpal_VOu6SJby5y_KQ7AgDvQw/viewform?fbclid=IwAR3-OVGQQZYGiv6M0JFg_Cf8eNhfC_GfbmSK51L7IgUCOwFiIKHCGEjjy_4

 

Միջոցառումը կազմակերպվում է ՙՙԿէան՚՚ կրթամշակութային կենտրոնի կողմից՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ենթադրամաշնորհի շրջանակներում:

 

Տոնախմբության օրակարգը.
Մեկնում Երևանից 09.30
Եղվարդի եկեղեցի 10.30
Ծաղկազարդի պատարագ 10․30-12․30 
Ճյուղերի օրհնություն 12․30
Մեկնում Եղվարդից դեպի Արագյուղ 13.00
Տոնահանդեսի մեկնարկ 13.30
Տոնահանդես 13․30-14․30 (տիկնիկագործության վարպետության դաս, ազգային երգեր, պարեր, խաղեր)
Ծաղկազարդի երթ 14․30-15․30
Հանրային հյուրասիրություն 15․30-16․00
Զբոսանք գյուղում 16․00 – 17․00 (Սուրբ Աստվածածին V դար, Սուրբ Կարապետ VII դար, Թուխ Մանուկ, 19-րդ դարի գերեզմանատեղի)
Ետդարձ 17․00

#Ծաղկազարդ #Հայեկեղեցականտոներ

kavagorcutyun-erexaner

Կավագործության դասընթաց՝ 5 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար

Կավագործության դասընթաց՝ 5 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար։ 

Դասերը՝ շաբաթական 2 օր, 1-1,5 ժամ տևողությամբ՝ կախված երեխայի ռիթմից ու տարիքից։ 

Հեռախոս՝ 099 855 977 

Հասցե՝ Մաշտոց 40/Ա, բն․ 1

aprili-7

Ապրիլի 7-ն Ավետման օրն է՝ մայրության և գեղեցկության տոնը

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: 

Ավետարանների համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»,- Մանկան մասին ասել է հրեշտակապետը: Այս ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, սակայն նա լուրն ընդունել է խոնարհությամբ. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»,- ասել է: Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը: Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Եվ ինչպես Աստվածածինն ավելի մոտ է դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ: Մարդկության համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և երկրի կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք: Երեխաներն իրենց առավել հանգիստ ու ապահով են զգում իր մայրիկների գրկում, մարդիկ էլ՝ իրենց Մայր հայրենիքում: Մայր լեզուն է, որ զորացնում է մարդու միտքն ու բանականությունը: Աստվածայինի և մարդկայինի միաձուլման այս օրվա խորհուրդն է մարդկայնորեն աստվածայինը կրելուն ձգտելը. հարկ է, որ մարդը ձգտի սուրբ լինել Աստվածամոր նման և կրել իր մեջ Քրիստոսին՝ աստվածայինը, բարությունը, սերը, անսահման զորությունն ու խոնարհությունը: Այս օրը մեզ հիշեցնում է նաև այն մանուկների մասին, որ զրկված են մայրական խնամքից՝ մեծանում են փափայելով ընտանիք ունենալու մեն-միակ երազանքը, ամեն օր ապրում երևակայական այն պահով, երբ արդեն չափահաս՝ հազար փորձություն են հաղթահարում ու գտնում իրենց մայրերին, փարվում նրանց: Հիշեցնում է այն մանուկների մասին, ովքեր զրկվում են լույս աշխարհը տեսնելուց, քանի որ ինչ-որ չափանիշով՝ հիմնականում սեռով պայմանավորված, չեն համապաստախանում իրենց ծնողների նախընտրություններին: Ապրիլի 7-ը հռչակված է մայրության և գեղեցկության տոն, և մեզ հիշեցնում է նաև այն անպաշտպան կանանց մասին, ովքեր լռությամբ կրում են սոցիալական ու հոգեբանական ծանրագույն խնդիրներ, ենթարկվում բռնությունների ու կամայականությունների: Հիշեցնում է այն մայրերի մասին, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին՝ ամենօրյա հերոսությամբ հաղթահարելով հասարակական, հոգեբանական ու տնտեսական ամեն դժվարություն, և այն հերոսուհիների մասին, ովքեր զենքը ձեռքին պայքարել են մեր հայրենիքի կերտման ճանապարհին:

qochari

Տեղի կունենա «Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբը

Ս. թ. մայիսի 25-ին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը» կազմակերպում է «Արի պարի քոչարի» խորագրով հերթական ֆլեշմոբը: Առաջին անգամ այն իրականցվել է 2018 թվականի մայիսին և մեծ հնչեղություն է ունեցել Հայաստանում ու հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

 

Այս տարի ֆլեշմոբը նվիրվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների» 2018-2019 թթ. օրացույցում:

 

Բացի այդ, իրադարձությունը կարևորվում է այն հանգամանքով, որ Քոչարի պարը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, ինչպես նաև` պարի պահպանության և տարածման հետ կապված միջոցառումների իրականացումով:

 

Այս տարի, որպես մասնակցության առաջնային պար, ընտրվել է Կարնո Քոչարին։

«Արի պարի քոչարի» ֆլեշմոբի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՀ Մշակույթի Նախարարություն

anahit-movsisyan

Կբացվի քանդակագործ Անահիտ Մովսիսյանի աշխատանքների ցուցահանդեսը

Ս. թ. ապրիլի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի քանդակագործ Անահիտ Մովսիսյանի անհատական ցուցահանդեսը:

Անահիտ Մովսիսյանը ծնվել է 1977 թվականին: Մասնագիտությամբ քանդակագործ է, դասավանդում է դպրոցում: Ներկայում զբաղվում է նաև փայտի գեղարվեստական փորագրությամբ: Վերջին տարիներին նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, և իր աշխատանքները ցուցադրել տարբեր միջոցառումների ժամանակ: Ունեցել է նաև անհատական ցուցահանդեսներ և կազմակերպել հագուստի ցուցադրություն, որտեղ կտորը համադրել է փայտի և մետաղի հետ:

Անահիտ Մովսիսյանի անհատական ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. ապրիլի 11-ը:

ՀՀ Մշակույթի Նախարարություն
#ՀՀՄշակույթինախարարություն #քանդակագործություն