Rita-Cuce

Կամերային նվագախմբի «Իտալական մոտիվներ» համերգին հանդես է եկել դաշնակահար Ռիտա Կուչեն

«Իտալական մոտիվներ» խորագրով համերգային ծրագրում, որը տեղի է ունեցել հունվարի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ հնչեցրել է Մոցարտի, Վիվալդիի, Ռեսպիգիի, Ռոսսինիի ստեղծագործությունները։ Մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Միշել Լեգրանի հիշատակը:

«Շատ ուրախ եմ, որ ստացա այստեղ հանդես գալու հրավերը, ուրախ եմ, որ ելույթ ունեցա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Մոցարտն իմ սիրելի կոմպոզիտորն է: Մոցարտի այս կոնցերտը շատ գեղեցիկ է, բայց բարդ գործ է»,-նշել  է դաշնակահարուհին:

Երեկոն իրենց ներկայությամբ պատվել են արտակարգ և լիազոր դեսպաններ, պաշտոնատար այրեր, արվեստագետներ: Միջոցառումն անցել է Կամերայինի տաք և հյուրընկալ լեփ-լեցուն դահլիճում՝ հանդիսատեսի ջերմ ծափահարությունների ներքո:

Համերգային ծրագիրն իրականացրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ:

#Հայաստանիպետականկամերայիննվագախումբ #Հայաստան #Հայերաժշտարվեստ #Կոմիտաս #Իտալիա

tigran-mansuryan

Չեմ կարողանում հաշտվել հոգնելու գաղափարի հետ. Մաեստրո Մանսուրյանը նշում է իր 80-ամյակը

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանը կնշանավորվի մի շարք համերգային ծրագրերով: Հոբելյանական ծրագրի մեկնարկը կտրվի հունվարի 27-ին՝ Լոս Անջելեսում նախատեսված համերգով: Կհնչեն տարբեր տարիների իր մի շարք գործեր, այդ թվում, Չարենցի բանաստեղծություններով գրված «Արվեստ քերթության» երգչախմբային կոնցերտը: Համերգին մասնակցելու է աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը։ Հաջորդ համերգը նախատեսված է հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի երևանյան տուն-թանգարանում, որի ընթացքում կհնչեն իր կամերային ստեղծագործությունները: Մարտ ամսին ևս համերգային ծրագրեր են նախատեսված, որոնք քննարկվում են:

kinematograf

Հայ ռեժիսորների ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Ռոտերդամի կինոփառատոնում

Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպե՞ս նա չվախեցավ արջից» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան։

«Մենք յոթերորդ անգամ ենք մասնակցում այս փառատոնին: 1992 թվականին փառատոնի հետ համատեղ արտադրել ենք «Ռադիո Երևան» կինոնկարը»,- նշել է Արսեն Ազատյանը:

Նա ասաց, որ պրեմիերայից հետո ֆիլմը կներկայացվի բազմաթիվ փառատոներում, իսկ դեկտեմբերին նախատեսվում է դրա հայաստանյան պրեմիերան:

Ժապավենն ընտրվել

Նարինե Մկրտչյանը և Արսեն Ազատյանը հեղինակ են մեկ տասնյակից ավելի ֆիլմերի, որոնք մասնակցել են ավելի քան 60 միջազգային առաջնակարգ կինոփառատոների (Բեռլին, Ռոտտերդամ, Լոկառնո, Բուսան, Մոսկվա, Մոնրեալ, Սիդնեյեւայլն), ունեն մրցանակներ և լայն արձագանք մամուլում։

Նրանք հայ հասարակությանը հայտնի են «Բոբո», «Ռադիո Երևան», «Անդրեյ», «Ճամփեզրին», «Անառակ որդու վերադարձը», «Ապակե կախազարդը» և այլ կինոնկարներով։

#Կինոնկար #Կինոփառատոն #Հայռեժիսորներ

paruyr sevak

Պարույր Սևակի 95-ամյա հոբելյանը կնշանավորվի պոեզիայի երեկոյով

Հայ մեծանուն գրող Պարույր Սևակը, որի ստեղծագործությունները մեծ ժողովրդականություն են վայելում մինչ օրս, հունվարի 24-ին կդառնար 95 տարեկան:

 

Գրողի հոբելյանի կապակցությամբ հունվարի 25-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում կանցկացվի  «Պոեզիայի օր» խորագրով միջոցառմանը: Սևակի գործերը կներկայացնեն դերասանուհիներ Գայանե Սամվելյանը և Աիդա Ասատուրյանը:

 

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի  գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, և նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։

«Սովետական գրականություն» ամսագրում Պարույր Սևակ ստորագրությամբ տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչանք նրա սիրո, կարոտի, մայրական և հայրենասիրական երգերի համար:

 

1955 թվականին Սևակն ավարտում է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ դասախոսելով անցկացնում կյանքի հետագա չորս տարիները։ 1970 թվականին Պարույր Սևակն ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչումը։

 

«Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս», «Անլռելի զանգակատուն», «Սիրո ճանապարհ»-ը նրա հանրահայտ ու սիրված գրքերն են:

 

Պարույր Սևակը 1963-1971 թվականն աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, 1966 թվականից դառնում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

 

«Պարույր Սևակն այնպիսիններից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում»,-Սևակի մասին ասել է Վազգեն Առաջին կաթողիկոսը:

london

Լոնդոնի «Ֆինբորո» թատրոնում Հայոց ցեղասպանությանը վերաբերող բեմադրություն կներկայացվի

Լոնդոնի հանրահայտ «Ֆինբորո» թատրոնի բեմ կբարձրանա Հայոց ցեղասպանությանը նվիրված «Գազանը լուսնի վրա» ներկայացումը, որը պատմում է արհավիրքից մազապուրծ զույգի կյանքի մասին:

Ցեղասպանությունից փրկված Արամը հավատում է, որ  կարող է նոր կյանք սկսել օտար երկրում, երբ իրեն միանա իր դեռահաս հարսնացուն` Սեդան, որը նույնպես վերապրել է Մեծ եղեռնը: Սակայն զույգը դժվարանում է ներդաշնակ ընտանիք կազմել և երջանիկ ապրել, քանի որ Արամը տարված է ընտանիք ստեղծելու մտքով, որպեսզի փոխար

Կազմակերպիչների նախաձեռնությամբ ներկայացումից հետո թատերասերները կարող են Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին քննարկումներ ունենալ Կոմիտասի ինստիտուտի ներկայացուցիչ Արա Սարաֆյանի, Հայկական տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի ներկայացուցիչ Միսակ Օհանյանի հետ:

#Ֆինբորո #Լոնդոն #Ցեղասպանություն

145216786_2839105939678386_5947661870014677605_n

Թումանյանական ներկայացումներ, «Հարսանիք թիկունքում» և այլ նորություններ

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը վերջին տարիներին աչքի է ընկնում ակտիվ գործունեությամբ, բարձրակարգ ներկայացումների բազմազանությամբ, առաջիկայում կմեկնի արտերկիր հյուրախաղերի: Թատերասերների դատին կհանձնվի «Հարսանիք թիկունքում» ներկայացման շարունակությունը:

 

«2018 թվականին լավ ցուցանիշներ ենք ունեցել և ցանկանում ենք նույն ռիթմով շարունակել մեր աշխատանքը: Այս տարին սկսում ենք աման

 

Նրա խոսքով` Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ բեմադրվելու են ներկայացումներ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա:

 

Գյումրու թատրոնն աշխատում է աբոնեմենտային եղանակով, այսինքն` ներկայացումներ են ցուցադրվում ոչ միայն երեկոյան, այլև ցերեկային ժամերին դպրոցականների համար: Հայ մեծանուն գրողի «Ձախորդ Փանոսի արկածները», «Տերն ու ծառան» և այլ գործերի հիման վրա նախատեսված համանուն բեմադրությունները կներառվեն վերոնշյալ համակարգում:

 

Անդրադառնալով տարբեր ռեժիսորների հետ համագործակցությանը` Լյուդվիգ Հարությունյանն ընդգծեց, որ ամեն տարի թատրոն են հրավիրում երիտասարդ ստեղծագործողների՝ հետաքրքիր բեմադրություններ անելու: «Արդեն նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել Սուրեն Շահվերդյանի և Արշալույս Հարությունյանի հետ: Նշեմ, որ մարտին մենք հյուրախաղերով կլինենք Երևանում: Մարտի 5-ին և 6-ին կներկայացնենք «Bye bye լեդի» կատակերգությունը, հետագայում նաև Հրաչ Քեշիշյանի «Ոչինչ չի մնա» բեմադրությունը: Հյուրախաղերի կգնանք նաև մարզեր»,-տեղեկացրեց նա:

 

Պատասխանելով այն հարցին, թե «Bye bye լեդի»-ին կարո՞ղ է, արդյոք, ունենալ այնպիսի հաջողություն, ինչպիսին «Հարսանիք թիկունքում»-ը՝ Հարությունյանը խոստովանեց, որ այս բեմադրության հաջողությունը նախևառաջ պայմանավորված է թեմայի ընտրությամբ: Այն նվիրված է Ապրիլյան պատերազմի հերոսներին: Սյուժեն գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են ամուսնացնել գերդաստանի միակ արու զավակին: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս արտագաղթած և աշխարհի տարբեր ծայրերում ապրող ընտանիքի հարազատները: Պատերազմի պատճառով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված լքում է հարսնացուին ու գնում մարտի դաշտ:

 

Հարությունյանը շեշտեց, որ բեմադրության վրա աշխատել է ստեղծագործական մի մեծ խումբ` պիեսի հեղինակ Անահիտ Աղասարյանը, երգիչ Հայկոն, բեմադրող-նկարիչ Գարեգին Եվանգուլյանը և այլք, բայց միևնույն է, ներկայացման հաջողության գլխավոր գրավականը թեման է։ Իսկ «Bye bye լեդի»-ին տարբերվում է: «Այն թեթև կատակերգություն է, բայց, կարծում եմ, կընդունվի, և հանդիսատեսը կսիրի այն: Նշեմ, որ այժմ Անահիտ Աղասարյանի հետ աշխատում ենք «Հարսանիք թիկունքում»-ի տրամաբանական շարունակության վրա»,-հաղորդեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

 

Նա հավելեց, որ թատրոնը միշտ նորություն է փնտրում, համագործակցում է հրավիրյալ բեմադրիչների, դերասանների հետ, որոնք ասելիք, նորարարական մոտեցումներ ունեն:

 

Լյուդվիգ Հարությունյանը զրույցը եզրափակեց` ասելով, որ մեծ ցանկություն ունեն վերակենդանացնելու «Դուետ» միջազգային թատերական փառատոնը, որն ինչ-ինչ պատճառներով մի քանի տարի չի անցկացվել:

 

https://168.am

pntrum-e

Իմ Հայաստան ծրագիրը փնտրում է արվեստագետներ և արհեստագործ վարպետներ

Իմ Հայաստան ծրագիրը փնտրում է արվեստագետներ և արհեստագործ վարպետներ, ովքեր կներկայացնեն գաղափարներ մարզային երկու թանգարանների հուշանվերների խանութների համար։ Վերջնաժամկետ՝ փետրվարի 8․ մանրամասներն այստեղ՝ goo.gl/kJJ1cQ

 

silva

Միջոցառում՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին

Ս. թ. հունվարի 20-ին կմեկնարկեն մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:

 

ՀՀ մշակույթի նախարարության, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ հունվարի 20-ին, ժամը 13:00-ին կկազմակերպվի այցելություն բանաստեղծուհու շիրմին՝ Կոմիտասի անվան պանթեոն:

 

Ս. թ. հունվարի 22-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա գրական-գեղարվեստական հանդիսություն, որի ընթացքում կմարվեն Ս. Կապուտիկյանի հոբելյանի առթիվ թողարկված նամականիշերը, ինչպես նաև կներկայացվի «Մեղուները» խորագրով պատկերագիրքը:

http://mincult.am/

#ՍիլվաԿապուտիկյան

dubai

Հայաստանի պետական նվագախումբի համերգային արշավը Դուբայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը  դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթներ կունենա Դուբայի օպերային թատրոնում: Նվագախումբը կներկայանա «Godfather Film Concert և Harry Potter Film Concert» ծրագրերով` կատարելով վերոնշյալ կինոնկարների սիրված մեղեդիները: Նվագախմբի երկու համերգները տեղի կունենան փետրվարի 28-ին  և մարտի 1-ին։



Համերգային ծրագրերին անդրադարձել է նաև «The National» պարբերականը: «Այս տարի Դուբայի օպերային թատրոնում կցուցադրվեն երկու դասական ֆիլմեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ»:

#Հայաստանիպետականսիմֆոնիկնվագախումբ

sasunci-d

Մեկնարկել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը, որի նպատակն է պահպանել և տարածել հայկական հոգևոր և մշակութային արժեքները, նպաստել դրանց ընկալմանն ու գնահատմանը: 

Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին՝ ՀՀ Արագածոտնի մարզում: 2013 թվականից իրականացվում է հանրապետական ձևաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը: 

Ծրագրի համալիր միջոցառումների ցանկում կկազմակերպվեն էպոսասացության մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլին: Այն տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում: 

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումն ու երիտասարդ սերնդի ժամանակակից հետաքրքրությունները՝ 2017-2018 թթ. իրագործված ծրագրերի շրջանակում ստեղծվել է «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում և հասանելի է Android և IOS համակարգերի համար: 

2019 թ. նոր ծրագրով նախատեսվում է կատարելագործել «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածը՝ համալրելով «Ինտելեկտուալ խաղեր» բաժնի հարցերի բազան, «Ժամանցային խաղեր» բաժնում ստեղծելով էպոսի թեմայով ևս մեկ խաղ՝ հավելվածը ավելի բազմաբովանդակ դարձնելու համար: Ավելացվելու է նաև հղումների կոճակների քանակը, ինչը զգալի դյուրացնելու է տվյալների որոնումը: 

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել էպոսի ճանաչողության շրջանակի ընդլայնմանը, կատարողական ավանդույթների կենսունակության ապահովմանը, սերնդեսերունդ փոխանցմանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցված նույնանուն տարրի պահպանությանը: