Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվում է Հնդկաստանում

Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվում է Հնդկաստանում

Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվում է Հնդկաստանում

Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում փետրվարի 3-ից մեկնարկել է Սուրաջկուդի արհեստների 36-րդ միջազգային փառատոնը:

Հայաստանից փառատոնին մասնակցում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրում ընդգրկված վարպետներ` ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք), կարպետագործության ուսուցիչներ Զարուհի Դոլուխանյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք) և Նարինե Պողոսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան քաղաք):

Ցուցադրությունը հիմնականում ներկայացնում է հայկական գործվածքը (կարպետներ, ասեղնագործ աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ): Իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:

Փառատոնին հայ վարպետների մասնակցության նպատակը Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումն է, ներկայացվածությունը նման հեղինակավոր հարթակում, ինչպես նաև վարպետների ստեղծագործական գործունեության խթանումը:

Հայկական ավանդական երգերի և պարերի կատարումներով փառատոնին մասնակցում է նաև «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը:

Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոներին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունն ամրագրված է 2022 թ. հուլիսի 4-ին Երևանում կայացած «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում hայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության» դրույթներում: Այն ուղղված է Հայաստանի և այլ երկրների ժողովրդական ստեղծագործողների միջև համագործակցության նոր հեռանկարների ձևավորմանը, ժողովրդական ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանն ու փոխհարստացմանը, ինչպես նաև Հնդկաստան-Հայաստան մշակութային համագործակցության խթանմանը` որպես հնդիկ և հայ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանության լավագույն դրսևորում:

Հաջողությամբ-ավարտվել-է-«Հայկական-ավանդական-նվագարանների-պատրաստման-ուսուցման»-ծրագիրը

Հաջողությամբ ավարտվել է «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրը

Հաջողությամբ-ավարտվել-է-«Հայկական-ավանդական-նվագարանների-պատրաստման-ուսուցման»-ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրը 3-րդ փուլի ամփոփմամբ ավարտվել է:

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ 2019 թվականից իրականացվել են ծրագրի երկու փուլերը, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ժողովրդական նվագարանների առանձին մասերի պատրաստման հմտությունները, այնուհետև դրանք միավորել, ձևավորել, վերջնական հարդարել և կարգավորել են հնչողությունը:

Ծրագրում ներգրավված 10 աշակերտները պատրաստել են նվագարաններ՝ 2 քանոն, 2 քամանչա, 2 դուդուկ:

Հայկական ավանդական նվագարանների պատրաստման գիտելիքները ծրագրի մասնակիցներին են փոխանցել վարպետ-նվագարանագործներ Միխայիլ և Սերգեյ Սադոևները: Դասընթացներն անցկացվել են վարպետների արհեստանոցներում:

Նշենք, որ ծրագրի հիմնական նպատակն է ճանաչված վարպետների կուտակած բազմամյա փորձի և գիտելիքների փոխանցման միջոցով երաժշտական դպրոցների ժողովրդական նվագարանների դասարանների աշակերտներին հայկական փողային և լարային նվագարանների պատրաստման նախնական հմտությունների ուսուցումը:

Աշխատանքային երգեր․ երգում ենք Մարգարիտ Սարգսյանի հետ

Աշխատանքային երգեր․ երգում ենք Մարգարիտ Սարգսյանի հետ

Աշխատանքային երգեր․ երգում ենք Մարգարիտ Սարգսյանի հետ

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության հունվար ամսվա հանդիպումը նվիրված է ժողովրդական երաժշտության մի գունեղ ու գեղեցիկ ժանրի՝ աշխատանքային երգերին։ Դրանք աշխատանքի գործընթացում ստեղծված և նրան ուղեկցող երգերն են՝ գութաներգեր, սանդի երգեր, կալերգեր, խնոցու երգեր, ճախարակի երգեր և այլն։
Հյուրն է լինելու երաժշտագետ, ֆոլկորագետ, բանահավաք Մարգարիտ Սարգսյանը։
Հանդիպումը՝ փետրվարի 3-ին, ժամը 19:00-ին, «Բարձունք» կենտրոնում (Արմեն Տիգրանյան 19)։
Մուտքն ազատ է։

Մարաշի ասեղնագործության դասընթաց Երևանում

Մարաշի ասեղնագործության դասընթաց Երևանում

Մարաշի ասեղնագործության դասընթաց Երևանում

«Խորոտ»-ը մեկնարկում է 5-րդ ասեղնագործության դասընթացը՝ Երևանում։
Դասընթացի նպատակն է տարածել ձեռագործ մշակույթը եւ համալրել «Խորոտ» թիմը նոր ասեղնագործողներով։
Լավագույն արդյունքի հասած մասնակիցները կմիանան «Խորոտ»-ին։
Դասընթացի մանրամասները․
մեկնարկը՝ հունվարի 30,
տևողությունը` 8 դաս,
հաճախականությունը` շաբաթական 2 դաս /երկուշաբթի և հինգշաբթի օրերին/,
յուրաքանչյուր դասի տևողությունը` 1-1,5 ժամ /18:30-20։00/,
անցկացման վայրը` «Իրական դպրոց» ԿՀ /հասցեն՝ ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 134/1/։
Անհրաժեշտ բոլոր պարագաները տրամադրվում են։
Դասավանդվելու է Մարաշի հյուսված կար։
Դասընթացի արժեքը՝ 7000դր.։
Գրանցվելու հայտը՝ https://forms.gle/qqsJQsq1WBueTWmF6։
Մանրամասների համար՝ [email protected], +37494548987։

Մշակութամետ նախաձեռնության 2-ամյակ

«Մշակութամետ» նախաձեռնության 2-ամյակ

Մշակութամետ նախաձեռնության 2-ամյակ

Հունվարի 29-ին, ժամը 17:30-ին Հայաստանի նկարիչների միության 3-րդ հարկում տեղի կունենա «Մշակութամետ» նախաձեռնության 2-ամյակին նվիրված միջոցառում։ Ծրագրում նախատեսված են «Մշակութամետի» ուղին ամփոփող ցուցահանդես, թեմատիկ բանախոսություններ, համերգային հատված։
«Մշակութամետ» կրթամշակութային նախաձեռնության շրջանակում արվեստագետ-ուսուցիչները կամավորական հիմունքներով հանգստյան օրերին ուղևորվում են տարբեր սահմանապահ համայնքներ և տեղում կազմակերպում երեխաների մշակութային կրթությունը։ Ծրագիրը ներառում է ոչ միայն երաժշտական գործիքների, դերասանական և արվեստի այլ ճյուղերի ուսուցում, այլև կարևորելով ազգային արժեհամակարգը` կարպետագործության, գորգագործության, ասեղնագործության, ինչպես նաև ազգային երգ ու պարի խմբակներ։ Վերջինս պարտադիր առարկա է՝ անկախ ընտրված այլ խմբակներից։
Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել հետևյալ հղումով․ https://bit.ly/3whjPs2։

Հայ ժողովրդական մանկական երգերի ժողովածուի և ձայներիզի շնորհանդես

Հայ ժողովրդական մանկական երգերի ժողովածուի և ձայներիզի շնորհանդես

Հայ ժողովրդական մանկական երգերի ժողովածուի և ձայներիզի շնորհանդես

«Հայ ժողովրդական մանկական երգերի այս ընտրանին, որ ներկայացնում եմ ձեզ, ՀԱՅՈՑ ՄԵԾ ՏԱՆ սրբազան ՀԱՑԸ նըշխարքի պես բաժանելու խորհուրդն ունի․․․»․ Հասմիկ Հարությունյան
Հունվարի 8-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ, «Շողակն» ֆոլկ-անսամբլի հիմնադիր Հասմիկ Հարությունյանի «Արև, արև, եկ, եկ» հայ ժողովրդական մանկական երգերի ժողովածուի և ձայներիզի շնորհանդեսը։

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

Տարեվերջին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասը՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Ստվերախաղք ամանորյա ներկայացում

«Ստվերախաղք» ամանորյա ներկայացում

Ստվերախաղք ամանորյա ներկայացում

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը տարեվերջին հրավիրել էր «Այրոգի» ստվերների թատրոնի ամանորյա ներկայացմանը:
Ստվերախաղքը ներկայացման ինքնատիպ ձև է և մեզ է հասել հնագույն ժամանակներից: Այն իր բնույթով ունի ծիսական սկիզբ և կապված է հոգու պաշտամունքի հետ:
Ներկայացման գլխավոր կերպարը Ղարագյոզն է, որի շուրջ էլ ծավալվում են իրադարձությունները:
Ներկայացվեցին Ղարագյոզի մասին ավանդական փոքրիկ մանրապատումներ՝ նաև հայկական հեքիաթների մոտիվներով:

Տարեմուտի Վարը Վարենկ միջոցառում

«Տարեմուտի Վարը Վարենկ» միջոցառում

Տարեմուտի Վարը Վարենկ միջոցառում

Ամենամսյա «Վարը Վարենկ» նախաձեռնությունն այս անգամ տոնական էր։
«Երկար Հովհաննես» խաղ, տարեհացի «Փափուռի» պար, «Ավետիսների» երգեցողություն․ այս ամենը և ոչ միայն, տեղի ունեցան տարեվերջի «Վարը Վարենկին»՝ Մեղրաձորում։