new-york

«Արմենիա» ցուցահանդես Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

2018 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2019 թվականի հունվարի 13-ը Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի կունենա «ՀԱՅԱՍՏԱՆ» խորագրով բացառիկ ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը՝ սկսած քրիստոնեության ընդունումից (4-րդ դար) և հայոց գրերի գյուտը (5-րդ դար) մինչև 17-րդ դար։ Ցուցահանդեսը բացվելու է 2018 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը։

Հայաստանի խոշոր թանգարաններից՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից և Մատենադարանից ութսունմեկ ընտրված նմուշների հետ ցուցահանդեսին կներկայացվեն նաև Երուսաղեմի Սբ. Հակոբյանց հայկական եկեղեցուց, Կաթողիկոսությունից փոխառված նմուշներ։ Մեծի Տանն Կիլիկիո, Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, Գալուստ Կյուլբենկյան հիմնադրամը, մշակութային այլ կենտրոններ և մասնավոր հավաքածուներ։

Հայաստանի պատմության թանգարանի 34 ամենաարժեքավոր նմուշներից մեկը՝ 4-5-րդ դարերի Խարաբավանքի քառակողմ ստելան (Արագածի հարավային լանջի Ուջան գյուղի մոտ) այս ցուցահանդեսում առանցքային և բացառիկ նշանակություն ունի, քանի որ հայ մշակույթի և արվեստի յուրահատուկ երևույթ՝ որպես դրա ծագման փաստացի վկայություն։

 

Ցուցահանդեսում ընդգրկված ավելի քան 140 նմուշներ՝ տարբեր նյութերի, ձևերի ու տեսակների հետքերով, տարբեր ժամանակների ու մշակութային միջավայրերի համատեքստում, կվերստեղծեն Հայաստանի մնայունության մասին վկայող հոգևոր արժեքների սկզբնական ժամանակագրությունը և անորոշ ընթացքը։ ներկայությունն ու ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ։

Աղբյուրը` www.historymuseum.am

aleksandr-grigoryan

Հայ թատերարվեստը ծանր և անդառնալի կորուստ կրեց

Երկարատև հիվանդությունից հետո, 2017 թվականի հոկտեմբերի 31-ին, 81 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Ալեքսանդր Գրիգորյանը հայ թատրոնի երախտավորներից էր, մարդ, ում հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է: Բացառիկ տաղանդի և ստեղծագործական անթերի ձեռագրի արգասիք հանդիսացող 150-ից ավելի պիեսների բեմադրությամբ, հայ-ռուսական մշակութային և բարեկամական համագործակցության զարգացման և ամրապնդման գործում անուրանալի դերակատարությամբ նա արժանիորեն սիրվել և գնահատվել է Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում, ճանաչվել հայրենի սահմաններից դուրս: Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 20-ին, Բաքվում: Ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկան հասակում դարձել է Սմոլենսկի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964 թ. հրավիրվել է Հայաստան` որպես Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ուր 52 տարի աշխատեց որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր: Ա. Գրիգորյանի անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները` Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն. Գոգոլի «Ռևիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Վ. Շեքսպիրի «Մակբեթ» և այլն: Նրա նախաձեռնությամբ 2000 թվականին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բացվել է դերասանական վարպետության ռուսական կուրս: 1978 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, 1999 թ.` ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ Պետական մրցանակի, պարգևատրվել է ՌԴ Նախագահի «Բարեկամություն» շքանշանով: 2000 թ. դարձել է Ստանիսլավսկու, 2001 թ.` Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակների դափնեկիր: 2010 թ. ստացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012 թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: 2017 թ. պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2017 թվականի ապրիլին Ա. Գրիգորյանը բեմադրեց Ա. Օստրովսկու «Ամպրոպը» /«Լիներ կամքի ուժ»/ պիեսը, որն էլ եղավ Վարպետի վերջին գործը: Ալեքսանդր Գրիգորյանն իր առանձնահատուկ հետքը թողեց հայ թատերարվեստում: Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, թատերասերների սրտերում: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ալեքսանդր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Ալեքսանդր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժ. 18:00-20:30-ը, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում: Վերջին հրաժեշտը` նոյեմբերի 4-ին, ժ. 11:00-13:00-ը` Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

 

Կառավարական հանձնաժողով

schastye

«Երջանկություն» խորագրով երաժշտական շոու-հեքիաթի երևանյան առաջնախաղը՝ Գ. Սունդուկյանի թատրոնի բեմում

«Երջանկություն» խորագրով երաժշտական շոու-հեքիաթի երևանյան առաջնախաղը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

 ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. նոյեմբերի 12-ին, ժամը 15:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Երջանկություն» խորագրով երաժշտական շոու-հեքիաթի երևանյան առաջնախաղը:
 

Մյուզիքլի սյուժեի հիմքում երջանկության, սիրո և ընկերության հավերժ թեմաներն են, որոնք երեխաներին փոխանցվում են երգի, երաժշտության հասանելի լեզվով:

 Կախարդական հեքիաթի և աշխարհի տարբեր ազգերի երաժշտական-մշակութային ավանդույթների համադրմամբ՝ հեղինակները ներկայացնում են նորարարական ձևաչափով ստեղծված մյուզիքլ. գլխավոր դերակատարներն են ռուսաստանյան հանրահայտ «Ժողովրդական արտիստ» մրցույթի հաղթող Ալքեսեյ Գոմանը, «Ունիվեր» սերիալի աստղ Ալեքսանդր Լեմարը, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր Կարինա Մելիքյանը:
 

Մյուզիքլում մասնակցում են նաև մոսկովյան պրոդյուսերական կենտրոնի սաները, «Երջանկություն» միջազգային I ստեղծագործական փառատոնի դափնեկիրները, ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները:

 Միջոցառման կազմակերպիչ և գլխավոր պրոդյուսեր՝ Մերինե Մելիքյան, երաժշտության հեղինակ՝ Իլյա Բրիլին, բեմադրող ռեժիսոր՝ «Բարի հեքիաթ» թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Վյաչեսլավ Նաումենկո:
 
Նշենք, որ մյուզիքլի մոսկովյան առաջնախաղը կայացել է 2017 թվականի մայիսի 30-ին Կրեմլի պետական պալատում՝ մանկապատանեկան ստեղծագործության 1-ին միջազգային «Երջանկություն» փառատոնի շրջանակում:
 

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

sasunci-d

Ստեղծվել է «Սասունցի Դավիթ» էպոսի թեմայով հայկական առաջին էլեկտրոնային հավելվածը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի ծրագրի շրջանակում ստեղծվեց Սասունցի Դավիթ» էպոսի թեմայով հայկական առաջին էլեկտրոնային հավելվածը:

Հավելվածը կարելի է ներբեռնել՝ օգտվելով «Անդրոիդ» (android) համակարգի «Փլեյ մարկետ» (Play market) ծրագրից` գրելով «Սասունցի Դավիթ»՝ հայերենով կամ անգլերենով:

Հավելվածի հիմնական բաժիններն են՝ ասմունք, ինտելեկտուալ խաղեր (հարցեր էպոսի մասին և հարցեր էպոսից), փազլ և Վիքիպեդիայի, «Սասունցի Դավիթ» կինոնկարի, «Սասնա ծռեր» մուլտֆիլմի և Ժան Էլոյանի ասմունքի հղումները: էպոսից հարցերին ճիշտ պատասխանելու նպատակով հավելվածում առկա է նաև էլեկտրոնային գիրք, որտեղ ներկայացվում են պատասխաններին առնչվող էպոսի հատվածները:

«Իոս» (ios) համակարգում հավելվածը հասանելի կլինի մի քանի ամիս անց:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրի հիմնական նպատակը «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանումն ու հանրահռչակումն է, նշյալ հավելվածի ստեղծումը կարևորվում է որպես ազգային, ավանդական, հոգևոր և մշակութային արժեքների վերաբերյալ մատաղ սերնդի տեղեկացվածության և հայրենասիրական ոգու բարձրացման կարևորագույն միջոց:

markus-miller

«Գրեմﬕ»-ի մրցանակակիր Մարկուս Միլլերի ﬔնահաﬔրգով կﬔկնարկի «Երևան ջազ ֆեստ 2017»-ը

Հանրահայտ բասիստ, կոմպոզիտոր, գործիքավորող, «Գրեմﬕ»-ի մրցանակակիր Մարկուս Միլլերի կարծիքով` ջազ երաժշտությունն ինքնաարտահայտման լավագույն ﬕջոցն է: Երաժշտի ﬔնահաﬔրգով կազդարարվի «Երևան ջազ ֆեստ 2017»-ի ﬔկնարկը: Այն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Կ. Դեﬕրճյանի անվան մարզահաﬔրգային համալիրում: «Մի քանի տարի շարունակ լսում եմ այս փառատոնի, ձեր գեղեցիկ երկրի մասին: Երբ իմացա, որ կարող եմ մասնակցել ջազ ֆեստին և ﬔկ օր անցկացնել այստեղ, շատ ոգևորվեցի: Փառատոները նոր լսարանի հետ հաղորդակցվելու հիանալի ﬕջոց են: Իսկ ﬔծագույն ձեռքբերում եմ համարում, երբ երաժիշտը երեք նոտա է նվագում ու մարդիկ ճանաչում են նրա ձեռագիրը: Ինքնատիպ ստեղծագործողներ կան: Չգիտեմ երեք նոտայից ինձ կճանաչեն, թե ոչ, բայց հինգ նոտայից` հավանաբար»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միլլերը: Մարկուս Միլլերը համագործակցել է ﬕ շարք նշանավոր երաժիշտների հետ: «Պետք է առանձնացնեմ Մայլս Դեյվիսին, որի ազդեցությունն ինձ վրա բավականին ﬔծ է: Անչափ գնահատում և սիրում եմ Սթիվի Ուանդերին. ափսոս նրա հետ հաճախ հանդես գալու հնարավորություն չեմ ունեցել: Այս ոլորտում ﬔծերը շատ են»,-ընդգծեց երաժիշտը: Միլլերին մարդ-նվագախումբ են անվանում, քանի որ նա բազմաթիվ երաժշտական գործիքների վարպետ է: Մարկուս Միլլերի խոսքով` ինքը շատ ուրախ է, որ երաժշտասեր հանրությունն իրեն այս կամ այն գործիքը ընտրելու խնդրի առաջ չի կանգնեցնում: «Սիրում եմ բոլոր երաժշտական գործիքները, դրանցից աﬔն ﬔկն իր յուրահատկությունն ունի: Տասը տարեկանից կլարնետ եմ նվագում, ստեղծագործելիս դաշնամուրի օգնությանն եմ դիմում, բայց բասն ինձ համար առանձնահատուկ է»,-ասաց բասիստը: Անդրադառնալով ջազի առանձնահատկություններին` նա շեշտեց, որ ջազ հաﬔրգները յուրօրինակ են, քանի որ անﬕջական կապ է ստեղծվում երաժիշտների և լսարանի ﬕջև: Մթնոլորտը, էներգետիկ դաշտը հնարավորություն են տալիս ստեղծագործել, բեմում իմպրովիզներ անել, փոխել երաժշտության տեմպը, ռիթմը:

 

«Պետք է խոստովանեմ, որ ակումբային ջազ եմ սիրում: Բայց կարևորում եմ, որ այն հնչի նաև հաﬔրգասրահներում: Կան մարդիկ, ովքեր ակումբային երաժշտությունը ցածր են դասում հաﬔրգասրահներում հնչող երաժշտությունից, ուստի լավ է, որ հատկապես ԱՄՆ-ում այն առաջին անգամ հնչեց Քարնեգի հոլում: Ներկայումս հաճախ ենք նման հաﬔրգներ ունենում»,-եզրափակեց Միլլերը:

 

Աղբյուրը՝ Armen Press

sharl

Շառլ և Աիդա Ազնավուրները հրեաներին փրկելու համար կարժանանան Ռաուլ Վալենբերգի անվան մեդալի

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը (IRWF) որոշել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին ու նրա քրոջը՝ Աիդա Ազնավուրին, Ռաուլ Վալենբերգի անվան մեդալ շնորհել:

 Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, հեղինակավոր մրցանակը կշնորհվի ի նշան Ազնավուր ընտանիքի՝ ընտանիքի հոր՝ Միշայի, մոր՝ Քնարի ու նրանց 2 զավակների հանդեպ հարգանքի, որոնք Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայի՝ նացիստական ռեժիմի կողմից շրջափակման մեջ լինելու դաժան օրերին օգնել են ֆաշիստների կողմից հալածվողներին:
 

Ազնավուրների ընտանիքը շատ մտերիմ է եղել Միսաք Մանուշյանի դիմադրության խմբի անդամների հետ ու, վտանգելով կյանքը, իր փարիզյան բնակարանում ապաստան է առաջարկել հրեաներին և այլ ազգերի ներկայացուցիչներին:

 Համերաշխության ու քաղաքացիական քաջության մասին այս պատմությունը Շառլ Ազնավուրը փոխանցել է Հոլոքոստի և ցեղասպանության հարցերով նեղ մասնագետ, հրեա պրոֆեսոր Յաիր Արոնին:
 

Աղբյուրը մանրամասնում է, որ Վալենբերգի անվան մեդալի շնորհման արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Իսրայելի նախագահի նստավայրում:

 Հայտնի է, որ Ազնավուրին կուղեկցի որդին՝ Նիկոլասը, մինչդեռ Աիդան չի կարողանա ներկա գտնվել շնորհման արարողությանը:
mnjaxax

Երևանի մնջախաղի պետ․ թատրոնը կմասնակցի «Կենդանի դեմքեր» 9-րդ երիտասարդական թատերական փառատոնին

Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի Տյումենում կայանալիք «Կենդանի դեմքեր» 9-րդ երիտասարդական թատերական փառատոնին․

Ս. թ. հոկտեմբերի 20-22–ը Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում կայանալիք «Կենդանի դեմքեր» 9–րդ երիտասարդական թատերական փառատոնին Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի «Խաղ» ներկայացմամբ: Բեմադրությունը ընդգրկվել է տասը մրցութային ներկայացումների ցանկում, որի ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին:

Փառատոնի շրջանակում կկազմակերպվի հանդիպում ներկայացման ստեղծագործական կազմի հետ:

«Թատրոնի համապարփակ ներկայություն» խորագրով կոնֆերանսի շրջանակում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժ. Դադասյանը կվարի դասախոսություն, որի ընթացքում կներկայացվի ԵԹԿՊ-ի մնջախաղի դերասանական կուրսի ուսանողների «Feel Not Feel» բեմադրության տեսացուցադրությունը:

MoscowCinema

Նկարահանվել են Հայաստանի ավանդական մշակույթին նվիրված նոր ֆիլմեր

2017 թ. ապրիլին Մոսկվայի «Ստուդիա Ա ստեղծագործական արվեստանոցը» (“Творческая мастерская Студия А”) «Պրյանիչնիյ դոմիկ» (“Пряничный домик”) հաղորդաշարի համար Հայաստանում նկարահանել է Հայաստանի ավանդական մշակույթին նվիրված ֆիլմեր:

 

Նշյալ 26-րոպեանոց երեք հեռուստատեսային ծրագրերի նկարահանումները իրականացվել են «Հայկական խաչքարեր», «Ծիրանի ծառի երգը» (հայկական դուդուկ նվագարանի վերաբերյալ) և «Հայկական տարազ» խորագրերով, որոնցից երկուսն արդեն հեռարձակվել են եթերում:

 

Վերոնշյալ հեռուստատեսային ծրագրերի նկարահանումները և հեռարձակումները ռուսական հեռուստաեթերում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների տարածման և միջազգային հանրահռչակման գործընթացների հերթական նպաստավոր քայլերից են:

mansuryan

«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգ-երեկոն՝ Զվարթնոցում

Ս. թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգ-երեկոն:

Մասնակցում է Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Մենակատարներ` Իրինա Զաքյան /սոպրանո/, Հենրիետա Հարությունովա /սոպրանո/, Քրիստինե Սահակյան /մեցո սոպրանո/, Յանա Դարյան /ալտ/, Արթուր Ավանեսով /դաշնամուր/:

Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Կազմակերպիչ՝ «PROF Production» ընկերություն։

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

 

0x0_80_0_0_53ba1a53405d064fb46e292851698cab.jpg

Քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Հայկական քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից ընդգրկվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ մասին հայտնում է կազմակերպությունը Twitter-ի իր էջում: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հանդիպում է ամեն տարի՝ գնահատելու համար առաջարկվող թեկնածությունները և ցանկում դրանք ներառելու մասին որոշում կայացնելու համար: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը, որի ընթացքում նախատեսված է 34 նոր հայտի դիտարկումը: Ներկայացված հայտերի թվում է եղել Հայաստանից քոչարի պարը, Ադրբեջանից՝ տոլմայի պատրաստման բաղադրատոմսը:

Աղբյուր՝ Tert.am