4

«Եկ զարկենք, Իջեւան» ազգային պարերի ուսուցման բաց դաս

4

Իջեւանի «Իրական դպրոց»-ը, որն «ԻննոԻջեւան» նախագծի շրջանակներում գալիք ուսումնական տարվա սկզբին կսկսի իր գործունեությունը, կազմակերպում է ազգային պարերի ուսուցման բաց դաս, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Պարուսուցումը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 17։00-ին, Իջեւանի Շատրվանների հրապարակում։

avandakan-pareri-eramsya-dasyntac

Ավանդական պարերի եռամսյա դասընթաց

«Կարին» հայ ավանդական երգի-պարի խումբը կազմակերպում է ավանդական պարերի եռամսյա դասընթաց: Կդասավանդվեն Քոչարի, Յարխուշտա, Փափուռի, Վերվերի:

Օրեր` երկուշաբթի և չորեքշաբթի, ժամը` 19։00-21։00:
Մեկնարկը` հուլիսի 4-ից:
Վարձավճար՝ 10000 դրամ/ամիս:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 69:
Պարուսույց` Գուրգեն Մելքոնյան:
Հեռ. 094859185, 098653380:
Դասընթացներին գրանցվելու համար լրացրեք հարցաթերթիկը

mer-ergern-u-mer-barbary

«Մեր երգերն ու մեր բարբառը (Շիրակ աշխարհ)»

Հուլիսի 1-ին՝ ժամը 19։00-ին, «Բարձունք» կենտրոնում տեղի կունենա հանդիպում՝ նվիրված Շիրակ աշխարհին․ մասնակիցները կսովորեն այդ տարածաշրջանի երգերը, կզրուցեն Շիրակի բարբառով, կպատմեն այդ տարածաշրջանի հետ կապված հետաքրքիր պատմություններ։ Միջոցառումը կվարի գյումրեցի, «Խազեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանը։ Անդրադարձ կկատարվի նաև Շիրակ աշխարհին շատ մոտ ու հարազատ Ախալքալաքի և Ախալցխայի մշակույթին։

azgayin-erg-u-pari-paraton-dashtademi-amrocum

Ազգային երգ ու պարի փառատոն՝ Դաշտադեմի ամրոցում

Դաշտադեմի ամրոցում տեղի ունեցավ ազգային երգ ու պարի փառատոն՝ համեմված ազգային ուտեստների ու բարիքների հյուրասիրությամբ։

Փառատոնի առանցքում  Սասնա պարերն էին: Միջոցառմանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորներ Արման Եղոյանը, Գևորգ Պապոյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար  Տավրոս Սափեյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, մայրաքաղաքից, այլ մարզերից և արտերկրից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ։

Սերգեյ Մովսիսյանը ողջույնի խոսքում  ընդգծեց, որ մարզում ազգային ոգին բարձր պահելու, հայրենասեր սերունդ դաստիարակելու, ազգային մշակույթը հանրահռչակելու տեսանկյունից նման միջոցառումները չափազանց կարևոր են։

Պատգամավոր Գևորգ Պապոյանը, ողջունելով մշակութային փառատոնների անցկացումը, նշեց, որ Թալինում հաստատված սասունցիները հայի հայրենասեր, խրոխտ տեսակը լավագույնս ներկայացնում են նաև ազգային երգ ու պարի փառատոններում։

Տավրոս Սափեյանն իր ելույթում հավաստիացրեց, որ Թալինը ազգային միջոցառումների շրջանակում հաճախակի է հյուրընկալելու տարբեր տարածաշրջանների բնակիչներին՝ հայկական մշակույթին հաղորդակցվելու գեղեցիկ միջավայր ստեղծելով։

Ելույթ ունեցան Թալինի պարային համույթները, նվագախմբերը, երգիչները։

Փառատոնն ամփոփվեց միասնական շուրջպարով։  Նախաձեռնությունը Արագածոտնի մարզպետարանինն էր, փառատոնի կազմակերպմանը գործուն աջակցություն են ունեցել Թալինի համայնքապետարանը և «Թալին-հույս» մշակութային  ՀԿ-ն:

rd-artakarg-ev-liazor-despan-sergey-kopirkinn-aycelel-ejox-arvestneri-tangaran

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ժողովրդական արվեստների թանգարան

Հունիսի 21-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն  այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան: Դեսպանը թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ ծանոթացել է թանգարանի մշտական ցուցադրությանը, մեծ հետաքրքրությամբ դիտել ժողովրդական արվեստի բացառիկ ցուցանմուշները: 

Ծանոթանալով թանգարանի հարուստ հավաքածուին և գործունեությանը՝ դեսպան Կոպիրկինը կարևորել է թանգարանի դերը հայ ժողովրդական արվեստի  արժեքների պահպանման ու հանրահռչակման գործում:

Դեսպանն արժևորել է մասնավորապես ռուսական մշակութային կառույցների հետ համատեղ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն կընձեռեն սերտացնելու փոխադարձ շփումները, ձևավորելու երկխոսություն մասնագետների միջև, առավել ամրապնդելու երկու երկրների միջև մշակութային փոխգործակցությունը:

ՌԴ դեսպանն իր աջակցությունն է հայտնել թանգարանին երկկողմ համագործակցության զարգացման ծրագրերի համատեքստում։

mer-parery-ev-menq

«Մեր պարերը և մենք»

Հունիս ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը հրավիրում է բոլոր ցանկացողներին` սովորելու հայկական ավանդական պարեր:

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 18։30-ից մինչև ուշ երեկո, Երևանի Անգլիական այգում։

Մուտքն ազատ է:

kavagorcutyan-dasyntacner

Կավագործության դասընթացներ Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում

«Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» ծրագրով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մոտ 50 երեխաներ մասնակցում են հայկական զարդանախշերով կավագործության դասընթացներին:

Ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում:

Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների և դեռահասների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է հասարակական կյանք ներառման խնդիր ունեցող երեխաների համար: Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցման ծրագիրն ուղղված է բացահայտելու այդ երեխաների ստեղծագործական ներուժը, նպաստելու կրթական, ստեղծագործական ունակությունների ու ինքնադրսևորման հնարավորությունների խթանմանը:

Ծրագրի շրջանակներում ստեղծվել է կավագործության արհեստանոց, որտեղ ցերեկային կենտրոն հաճախող և սոցիալ-հոգեբանական աջակցություն ստացող երեխաները հնարավորություն ունեն տիրապետելու կավագործության հմտություններին՝ ապահովելով նրանց արտադպրոցական զբաղվածությունն ու արհեստագործական գիտելիքների ձեռբերումը:

Աշխատանքների ներկայացման նպատակով ծրագրի ավարտին կազմակերպվելու է «Երեխաները երեխաների համար» խորագրով ցուցահանդես՝ նպատակ ունենալով մասնակից երեխաների դրական փորձը և ստեղծագործական գիտելիքները փոխանցել համայնքի երեխաներին։

teghi-unecav-uduli-tolmayi-11rd-paratony

Տեղի ունեցավ «Ուդուլի» տոլմայի 11-րդ փառատոնը

«Ուդուլի» տոլմայի 11-րդ փառատոնը  տեղի ունեցավ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Այս տարի փառատոնն ուներ 27 մասնակից թիմ, ներկայացված էին ավանդական եւ հանրության լայն շերտին անծանոթ տոլմայի ավելի քան 70 տեսակ՝ ձկան, կարտոֆիլի, կանեփով։

Թիմերից մեկը պատրաստեց 193 մետր երկարությամբ տոլմա՝ գերազանցելով նախորդ փառատոնի ցուցանիշը, որտեղ պատրաստվել էր 100 մետր երկարությամբ տոլմա:

Ժյուրին որոշեց «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում» անվանակարգերում հաղթողներին, իսկ այցելուների քվեարկությամբ որոշվեց լավագույն տաղավարը:

Փառատոնին մասնակցում էին ռեստորաններ, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, ուսումնական հաստատություններ, անհատներ:

Այս տարին յուրահատուկ էր նաեւ բազմազանությամբ. որոշ տաղավարներում  տեղի ունեցան ինչպես տոլմայի, այնպես էլ  փախլավայի, լավաշի թխման, կավագործության, ծաղկի թերթերից թղթի պատրաստման եւ այլ վարպետաց դասեր։

Ամբողջ ընթացքն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, քոչարու վարպետաց դասով։

Փառատոնը կազմակերպվել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի կողմից՝ Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ։

hyusaco-masunqner

«Հյուսածո մասունքներ․ գորգ և տարազ» խորագրով լուսաձայնային ինստալացիա-ցուցադրություն

Հունիսի 23-ին՝ ժամը 21։00-22։00-ն Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի պատմության թանգարանի մուտքի մոտ տեղի կունենա «Հյուսածո մասունքներ․ գորգ և տարազ» խորագրով լուսաձայնային ինստալացիա-ցուցադրությունը։ Թանգարանի ազգագրական ֆոնդից կներկայացվի շուրջ 9 տասնյակ նմուշների՝ գորգերի, տարազային համալիրների և արխիվային լուսանկարների թվային մեծածավալ պատկերներների համադրություն։

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ:

Բանախոսություն_«Հայուհիների_զարդերը_գլխազարդ,_վզնոց_և_կրծքազարդ» featured

Բանախոսություն «Հայուհիների զարդերը. գլխազարդ, վզնոց և կրծքազարդ»

Բանախոսություն_«Հայուհիների_զարդերը_գլխազարդ,_վզնոց_և_կրծքազարդ»

Հունիսի 17-ին` ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն` «Հայուհիների զարդերը. գլխազարդ, վզնոց և կրծքազարդ» խորագրով, որը կվարի պ.գ.թ., Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանը:
Բանախոսության ընթացքում կներկայացվեն Արևելյան և Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում կիրառված զարդերը, մասնավորապես`գլխազարդեր, վզնոցներ և կրծքազարդեր, կխոսվի դրանց կիրառական նշանակության, խորհրդանշական իմաստի, տարիքային և սոցիալական առանձնահատկությունների մասին:
Նույն օրը «Դրվագներ ինքնության. զարդ» ցուցահանդեսի շրջանակներում թանգարանի նոր ինտերակտիվ ցուցափեղկում կցուցադրվեն զարդերի 10 նմուշներ:
Մուտքը` ցուցադրության տոմսով: