Սուրբ Ծնունդը Մեղրաձորում

Սուրբ Ծնունդը Մեղրաձորում

Հնում Քրիստոսի ծննդյան Ճրագալույցի պատարագից հետո, գյուղի երեխաները դդմե նկարազարդ ճրագամաններով ճրագներն առած պտտվում էին թաղերով, հայտնում բարի լուրը, երգում Ծննդյան ավետիսներ ու դրա դիմաց ստանում առատ օրհնանքներ ու տան եղած բերք ու բարիքից։
Վերհիշելով ու պահպանելով նախնյաց մշակույթը՝ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոնը և ՋՈՋ ՏՈՒՆ ՀԿ-ն հունվարի 5-ին հրավիրել էին նշելու ավանդական Ճրագալույցի արարողությունը։ Մեկնարկը Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից էր:

Comments are closed.