ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է www.armeps.am էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները սահմանված են հրավերով. հղումը՝ https://shorturl.at/ghAUu
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով՝ մինչև 2026թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ը՝ ժամը 12:00-ն:
Ներկայացվող ծրագիրը պետք է նպաստի ՀՀ համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, մշակութային կրթության խթանմանը, երիտասարդության և կանանց շրջանում դրա տարածմանն ու շարունակականության ապահովմանը։
Ծրագիրը պետք է ներառի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացի ընդլայնման և արդյունավետության բարձրացման բովանդակություն՝ սոցիալական, էթնիկ, տարիքային խմբերի ներուժի կիրառմամբ (խոցելի խմբեր, դժվարին կացության մեջ գտնվող երեխաներ ու պատանիներ, հաշմանդամություն ունեցող անձինք, փախստականներ, կանանց ընդգրկվածություն ժառանգության պահպանության գործընթացներում)։
Ծրագիրը կարող է ուղղված լինել ավանդական բնապահպանական գիտելիքները (բնության և տիեզերքի վերաբերյալ գիտելիքներ ու սովորույթներ) որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն պահպանելու թեմաներին՝ շեշտելով ոչ նյութական մշակութային ժառանգության և բնության կապը։
Ծրագիրը կարող է ուղղված լինել ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցված արժեքների պահպանությանը։
Ծրագիրը կարող է ուղղված լինել թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության միջոցով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խթանմանը։
Ծրագիրը կարող է նպաստել ոչ նյութական մշակութային ժառանգության հետազոտահեն պահպանությանն ու տարածմանը՝ թվային տեխնոլոգիաների միջոցով։
Ծրագիրը կարող է նպաստել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը։
Ծրագիրը պետք է իրականացվի 2027թ. ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մասնագիտական խմբի քարտուղար Նաիրա Կիլիչյանին։
010 599 699 (ներքին՝ 429)
[email protected]