Դասընթացներ արցախցիների համար. Ժողովրդական արվեստների թանգարան

Դասընթացներ արցախցիների համար. Ժողովրդական արվեստների թանգարան

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, հավատարիմ մնալով վարպետներին աջակցելու իր առաքելությանը և հաշվի առնելով վերջին օրերին իրականացրած հարցումները, Արցախի մեր հայրենակիցների համար կանցկացնի ԱՆՎՃԱՐ դասընթացներ և վերապատրաստումներ (առանց տարիքային սահմանափակման) հետևյալ ոլորտներում՝ գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, թաղիքագործություն, փայտարվեստ:
Դասընթացները կանցկացվեն Թանգարանի «Ինքնության դարբնոց»կրթարանի շրջանակներում:
Այդ նպատակով հավաքագրվում են կամավորներ, ովքեր
ոլորտի վարպետ են և կարող են դասավանդել շաբաթը 1-2 անգամ,
կարող են տրամադրել դասընթացների համար անհրաժեշտ նյութեր,
կարող են ծրագրին աջակցել ֆինանսապես՝ դառնալով Թանգարանի բարեկամ,
պատրաստ են անցկացնել օգտակար և հետաքրքիր հանդիպումներ ծրագրի մասնակիցների համար։
Ծրագրի ողջ ընթացքում կապահովվի թափանցիկ հաշվետվություն։
Դասընթացներն ավարտած մեր հայրենակիցների աշխատանքները առանձնահատուկ տեղ կգտնեն թանգարանի հուշանվերային արտադրանքի շարքում, որոնք ձեռք բերելով՝ կնպաստեք նրանց ֆինանսական վիճակի կայունացմանը։
Գրանցման համար անցնել հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScMZIrHjzNttYM5CICzZK61vX5mbHyatZlmptiM2cyaEoAHwA/viewform?vc=0&c=0&w=1&flr=0&pli=1 :

Comments are closed.