Հունիսի 19-ին՝ 14։00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Արմավիրի, Տավուշի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գործող ասեղնագործության, փայտարվեստի և կարպետագործության դասընթացների սաների աշխատանքները ներկայացնող՝ «Արարում» խորագրով ցուցահանդեսը։
Ժողովրդական արվեստի կենտրոնի՝ «ԱՐԱՐ․ ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագիրն իրականացնում է ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի ուսուցում՝ ՀՀ 6 մարզերի 27 համայնքների շուրջ 600 շահառուների շրջանում։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 23-ը։ Մուտքն ազատ է։ Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ) (010) 569380 [email protected] ww.folkartcenter.am