«Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը՝ Կոտայքի մարզի Կարմիր բերդի տարածքում

Հունիսի 9-ին ՀՀ Կոտայքի մարզի Կարմիր բերդի տարածքում տեղի ունեցավ «Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը, որի հիմնադիրն ու կազմակերպիչն էր «Վերելք» միությունը։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան անվանի մտավորականներ, զինվորականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ Հայոց պատմության ընթացքում տեղի ունեցած հիշարժան մարտերի մասին հետաքրքիր տեղեկություններ ներկայացրին «Վերելք» միության հիմնադիր-անդամ, գրող-հրապարակախոս Արծրուն Պեպանյանը, Արցախյան պատերազմի մասնակից, պատմաբան Արթուր Եղիազարյանը, Արցախյան պատերազմի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Աֆրիկյանը։

 

Հեքիաթագետ Հայկ Կիրակոսյանը խոսեց հայ ժողովրդական հեքիաթներում և էպոսում հայոց զենքի խորհրդի մասին, մեր կյանքում հեքիաթի կարևորության մասին, ինչպես նաև հայերի՝ սեփական ոգին չճանաչելու ու առաքելությունը մոռանալու մասին։ «Վերելք» միության անդամ Վրույր Արծրունին հակիրճ ներկայացրեց Կարմի բերդ հնավայրի պատմությունը։ Տեղեկատվական պայքարի մասնագետ, ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Իվան Պողոսյանը նշեց, թե որքան կարևոր է պատանիների զինվորական պատրաստության բարձրացումը՝ պատերազմներում մեծ թվով զոհերից խուսափելու համար։ Նա հույս հայտնեց, որ զինվորական պատրաստության ուսումնական նոր ծրագիրը, որի հեղինակն է, ոչ հեռու ապագայում կներառվի ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրում։ Կարդացեք նաև Մրցույթ. «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» Ազգագրական պարերի տոնական շքերթ` Ազատության հրապարակում «Ամենաթույլ օղակը դիվանագիտությունն է». Գագիկ Գինոսյան «Կարին» և «Անդոկ» ավանդական երգի-պարի խմբերի ռազմապարերը մեծ շուք հաղորդեցին միջոցառմանը՝ հայոց անկոտրում ոգու խռովքն ու ուժը փոխանցելով հանդիսատեսին։

Հայկական ավանդական կոխ ըմբշամարտի ցուցադրական ելույթն էլ ևս մեկ անգամ փաստեց, որ մարտարվեստն իր բոլոր դրսևորումներով եղել է հայոց մշակույթի կարևոր բաղկացուցիչը։ Հայկական կոխի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Բագրատ Երիցյանը շեշտեց, որ մեր երիտասարդ ըմբիշների միջազգային հաջողությունները մեծապես պայմանավորված են ազգային ավանդույթներով և ավանդաբար փոխանցված գիտելիքով։ Միջոցառման ավարտին ներկաները ոգեկոչեցին Արցախյան պատերազմում և Ապրիլյան մարտերում իրենց կյանքը զոհած տղաներին։ «Բոլորդ տեղյակ եք 300 սպարտացիների մասին, բայց, համոզված եմ, որ քչերդ գիտեք 300 հայերի մասին, որոնք Ակոռի գյուղի մոտ դուրս եկան թշնամու 7000-անոց բանակի դեմ և փախուստի մատնեցին նրան։

Comments are closed.