Հավատարիմ մնալով նախնյաց ավանդական ծես ու խաղին՝ Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի–պարի համույթը հրավիրել էր բոլորին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան՝ մասնակցելու բարեգործական մասնակցային միջոցառմանը։ Մասնակիցները վերհիշեցին և սովորեցին ժողովրդական խաղեր, դարձան բարեկենդանյան ներկայացումների հերոսներ, դերակատարներ և վայելեցին փոքրիկ հյուրասիրություն` պճպճան յուղով պատրաստված գաթա ու փոխինձ։ Նախաձեռնությունից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է խմբի վաղեմի անդամ Ծաղիկ Խուդաթյանի բուժմանը։
Add a Comment