Փորեկենդաաաաաաա՜ն
Գլորեցա, թնդիր ընկա,
Օխտը պուտուկ տոլմա կերա,
Էլի ոնց որ չկշտացա
Հավատարիմ մնալով նախնյաց ավանդական ծես ու խաղին՝ Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի–պարի համույթը հրավիրել էր բոլորին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան՝ մասնակցելու բարեգործական մասնակցային միջոցառմանը։
Մասնակիցները վերհիշեցին և սովորեցին ժողովրդական խաղեր, դարձան բարեկենդանյան ներկայացումների հերոսներ, դերակատարներ և վայելեցին փոքրիկ հյուրասիրություն` պճպճան յուղով պատրաստված գաթա ու փոխինձ։
Նախաձեռնությունից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է խմբի վաղեմի անդամ Ծաղիկ Խուդաթյանի բուժմանը։
Add a Comment