Ապրիլի 30-ին, ժամը 17։00-ին նկարիչ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի թատրոնը կհյուրընկալվի Փարաջանովի թանգարանում՝ ցուցադրելու «Տիկնիկների կոլաժ» ներկայացումը, որի ընթացքում հանդիսատեսը «կտեղափոխվի» հին Թիֆլիս, կշփվի ուրախ կինտոների, Փարաջանովի հարևան մադամ Ժերմենի հետ: Կլինեն նաև Շառլ Ազնավուրը, քոչարի պարողները ու էլի շատ կերպարներ: Նրանք բոլորը կհամախմբվեն ու կփորձեն կտրել ձեզ իրականությունից, իսկ հեքիաթի վերջում երեք խնձորի փոխարեն մի մեծ նուռ կընկնի։ Մուտքն ազատ է: