Երիտասարդների ազգային տոնին նվիրված՝ մայիսի 21-ին, 22-ին, Գյումրու Աբովյան փողոցում տեղի կունենա երիտասարդական տոնավաճառների շարք, որտեղ ներկայացված կլինեն Շիրակի մարզում ձեռագործ աշխատանքներ ստեղծող անհատներն ու կազմակերպությունները: Ձեռագործ աշխատանքների տոնավաճառ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են չվնասել բնությանը։
Կարող եք ձեռք բերել հետաքրքիր հուշանվերներ, զարդեր, գրենական պիտույքներ, ինչպես նաև կարող եք համտեսել համեղ թխուկներ, որոնք պատրաստել են շիրակաբնակ երիտասարդները:
Սկիզբը` ժամը 14:00-ին:
Նախաձեռնությունն անցկացվում է Վորլդ Վիժն Հայաստանի «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի շրջանակում, Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։