Մայիսի 17-ին՝ ժամը 18:30-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա սպասված հանդիպում «Տոնացույց» կազմակերպության ղեկավար Հասմիկ Բաղրամյանի հետ։ Մասնակիցները միասին կպատրաստվեն Համբարձման տոնին (այս տարի այն նշվում է մայիսի 26-ին)։
Հասմիկ Բաղրամյանը կխոսի Համբարձման տոնի մասին, կներկայացնի տոնին առնչվող հայկական ծեսերն ու սովորույթները, կծանոթացնի տոնի խորհրդանիշ տիկնիկի՝ Վիճակի Արուսի հետ, մասնակիցները կսովորեն Համբարձման տոնի երգեր (մանիներ) ու ծիսական խաղեր։