Եվրոպական ժառանգության օրեր. ժառանգություն և կրթություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է. Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ գլխավորապես առցանց՝ «Ժառանգություն և կրթություն․ ցկյանս ուսումնառություն» խորագրով: Հայաստանում և Արցախում այս օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն «այցելուներին կհյուրընկալեն» գլխավորապես առցանց ձևաչափով, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, հեծանվային արշավ և այլն:

Կապված նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետ՝ միջոցառումների կազմակերպման գործընթացում հատկապես կարևորվել է խորագրին համահունչ կրթական ծրագրերի առցանց կազմակերպումը, ինչպես նաև երիտասարդության ներգրավվածությունը:

Ամբողջական ծրագիրն ու ժամանակացույցը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3hEQ0br:

#Եվրոպականժառանգությանօրեր #ՀՀկրթությանգիտությանմշակույթիևսպորտինախարարություն

Comments are closed.