ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇՆՈՐՀՈՒՄ

Jogh varpet

Եթե ստեղծագործում եք դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում՝ պահպանելով հայկական արհեստագործության ավանդույթները, ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ ժողովրդական արվեստի պահպանման, շարունակական զարգացման և հաջորդ սերունդներին փոխանցելու գործում, օգտվել մի շարք արտոնություններից և դառնալ Ժողովրդական արվեստների թանգարանի բարեկամը, ապա շտապեք դիմել:

«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը», շարունակելով իրականացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրեն վստահված առաքելությունը, հայտարարում է 2022թ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ վկայական շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունելություն:

Կարող եք դիմել, եթե

  • Զբաղվում եք ձեռքի աշխատանքի վրա հիմնված ժողովրդական արվեստով (մետաղի, քարի, փայտի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, թաղիքագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, գորգագործություն, կարպետագործություն և այլն)՝ մեքենայական աշխատանքի թույլատրելի չափաբաժնով,
  • Տիրապետում եք տվյալ արվեստի համար պահանջվող վարպետության տեխնիկա-տեխնոլոգիական հմտություններին և Ձեր գործունեության մեջ պահպանում եք ժողովրդական արվեստի պատմականորեն ձևավորված ավանդույթները (գեղարվեստական ու ոճական առանձնահատկություններ, կիրառվող նյութեր ու դրանց մշակման տեխնիկական և գեղարվեստական եղանակներ),
  • Ձեր ներկայացրած ստեղծագործությունների առնվազն կեսը ստեղծված է հայկական արհեստագործության ավանդույթներին համապատասխան (տեխնիկա, առանձնահատկություն, ազգային դիմագիծ, ավանդույթների պահպանման գեղարվեստական մոտեցում և այլն), իսկ մյուս կեսը կարող է լինել նորամուտ արհեստների կատարման եղանակով՝ ներառելով հայկական որոշակի տարրեր,
  • Մասնակցել եք առնվազն 2 ցուցահանդեսի,
  • ՀՀ քաղաքացի եք կամ Հայկական սփյուռքի ներկայացուցիչ,
  • Լրացել է Ձեր 18 տարին:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

  • Դիմում,
  • Լրացված հարցաթերթիկ,
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  • Երկու գունավոր լուսանկար՝ 3×4 չափի,
  • Ինքնակենսագրական (ցանկության դեպքում նաև տեսաուղերձի միջոցով. տեսաուղերձը պարտադիր է Սփյուռքում բնակվող վարպետների համար),
  • Առնվազն 20 ստեղծագործության գունավոր լուսանկար՝ կից նկարագրություններով (ներկայացվող լուսանկարները պետք է լինեն առնվազն 1680×1320 չափի և JPG ձևաչափով, տպագրական տարբերակով ներկայացնելու դեպքում՝ առնվազն 13×18 սմ):

Դիմումի ձևը և հարցաթերթիկը կարող եք ներբեռնել ստորև:

Դիմումի ձև
Հարցաթերթիկ

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ.փոստին: Ուղարկելու հնարավորություն չունենալու դեպքում կարող եք փաստաթղթերը տպագիր տարբերակով ներկայացնել Ժողովրդական արվեստների թանգարան (ք. Երևան, Աբովյան 64)՝ երեքշաբթիից շաբաթ օրերին, ժամը 11:00-ից 17:00-ն: Հարցերի դեպքում նշված ժամերին կարող եք զանգահարել՝ 094-53-10-73, 077-45-76-97:

✔ Դիմելու վերջնաժամկետ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15:
✔ Առաջին փուլի ընտրության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 31-ին:

Comments are closed.