Ս. թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Հակոբ Հակոբյանի «Սարերում», արդեն վերականգնված որմնանկարին: Մամուլի ասուլիսին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում կողմերը կխոսեն «Սարերում» որմնանկարի տեղափոխման, վերականգնման և ամրակայման աշխատանքների մասին, որն իրականացրել է ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը: Որմնանկարը վերականգնել է «Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամը՝ իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ: Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը ներառված է ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: