Հուլիսի 1-ին՝ ժամը 19։00-ին, «Բարձունք» կենտրոնում տեղի կունենա հանդիպում՝ նվիրված Շիրակ աշխարհին․ մասնակիցները կսովորեն այդ տարածաշրջանի երգերը, կզրուցեն Շիրակի բարբառով, կպատմեն այդ տարածաշրջանի հետ կապված հետաքրքիր պատմություններ։ Միջոցառումը կվարի գյումրեցի, «Խազեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանը։ Անդրադարձ կկատարվի նաև Շիրակ աշխարհին շատ մոտ ու հարազատ Ախալքալաքի և Ախալցխայի մշակույթին։