«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում»

7 (2)

Սեպտեմբերի 17-18-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում (Կասկադում) կկայանա «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը:
Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստանի թանգարաններին, հուշանվերային արտադրանքը ընդունել որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց, ինչպես նաև աջակցել ավանդական արհեստների վերականգնման գործընթացին:
Երկօրյա միջոցառմանը ձեզ կսպասեն Հայաստանի 7 մարզերից (Սյունիք, Վայոց ձոր, Լոռի, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք), Արցախից ժամանած վարպետներն իրենց ձեռագործ աշխատանքներով, ինչպես նաև երևանաբնակ վարպետները:
Դուք ոչ միայն կարող եք ձեռք բերել արհեստագործների ձեռագործ աշխատանքներ, այլև տեղում կարող եք մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել ձեր արհեստագործական հմտությունները, վայելել տարազների ցուցադրություն:
Օր 1․ Սեպտեմբերի 17, 2022
09:00-20:00 Ցուցադրություն և վաճառք
12:30 Բացման արարողություն
17:30-18:30 Տարազների ցուցադրություն
Օր 2․ Սեպտեմբերի 18, 2022
09:00-18:00 Ցուցադրություն և վաճառք
«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ:
«Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերի համագործակցությամբ:
Նախորդ 4 տարիներին «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնն իրականացվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ միասին «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։
Ծրագրի կազմը շնորհակալություն է հայտնում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնին՝ քանդակների պարտեզը տրամադրելու համար։

Թարմացում. միջոցառումը չեղարկվել է:

Comments are closed.