«Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոն

«Նավասարդ»_հայ_իրանական_մշակութային_խոհանոցային_փառատոն

Օգոստոսի 10-11-ը Սիսիան քաղաքի հրապարակում տեղի կունենա «Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը: Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը։ Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվի երգ, պար, երաժշտություն, լազերային շոու Հայկի գալստյան ցուցադրումով, արվեստի գործեր, ահեստագործական արտադրանք։ Մինչ փառատոնի վերոնշյալ հիմանական մասը, կկազմակերպվի մրցույթ մասնակից թիմերի միջև տարբեր անվանակարգերով, իսկ փառատոնի ավարտին կլինի մրցանակների շնորհման արարողություն։
Հաջորդ օրը` օգոստոսի 11-ին, ժամը 03:00-05:00, նախատեսվում է այցելություն «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման նպատակով (մուտքը «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ տոմսերով)։
Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ։
Հարցերի կամ այլ մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 099 58 45 46: