Օրբելի եղբայրների տուն-թանգարանը երեխաներին հրավիրում է մասնակցելու ««Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը» կրթական ծրագրին։
Աշակերտներին նախ ներկայացվում է «Սասունցի Դավիթ» դյուցազներգության պատմությունը, ձևավորումը և դրա դերը հայ մշակույթում։ Նրանք ծանոթանում են էպոսի հերոսներին և հիմնական գաղափարներին, էպոսի 1000-ամյակի միջոցառումներին, ինչպես նաև Երվանդ Քոչարի նկարազարդումներին, որոնք պատրաստվել են Հովսեփ Օրբելու պատվերով։ Դիտարկվում են էպոսի 1000-ամյակին նվիրված` հայտնի նկարիչների ստեղծագործությունները, «Սասունցի Դավիթ» պատկերապատումը։ Ներկայացվում են նաև թանգարանի ֆոնդում պահվող նյութերը` տարբեր տարիներին հրատարակված գրքեր, էպոսի 1000-ամյակին նվիրված թերթեր և ամսագրեր, ծրագրեր, տպագրական կլիշեներ, հուշամեդալ, կրծքանշան։ Աշակերտները դիտում են «Սասունցի Դավիթ» անիմացիոն ֆիլմը, որից հետո կազմակերպվում է քննարկում։ Երեխաները բաժանվում են 2 խմբի, խոսում են ֆիլմի հերոսների, նրանց արարքների և էպոսի հիմնական գաղափարների մասին։ Այնուհետև փորձում են բեմականացնել էպոսից մի հատված։ Հաղթող խմբի մասնակիցները ստանում են էպոսի հերոսների պատկերներով ինքնակպչուններ։ Գործնական աշխատանքի ընթացքում երեխաները լաբիրինթում հայտնված Սասունցի Դավթին կօգնեն գտնել ճանապարհը, կգտնեն նկարների տարբերությունները, կնկարազարդեն էպոսի հերոսների պատկերները։
Կրթական ծրագիրը նախատեսված է 2-9-րդ դասարանների աշակերտների համար։
Արժեքը կրթական ծրագրի համար` 1000 դրամ (1 անձը)։
Մասնակցության համար պարզապես զանգահարե՛ք․ +374 (98) 68 56 06։
Հասցե՝ ք․ Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց 12։