Ամփոփվել է «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը

Ամփոփվել է «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրն ամփոփվել է էլեկտրոնային գրքի հրատարակությամբ (https://tinyurl.com/2f3n26ks):
Ծրագիրն իրականացվել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում Ջավախքի երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ներգրավմամբ Սամցխե-Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանի 10 համայնքներում (Նինոծմինդա, Գանձա, Փոկա, Հեշտիա, Սաթխա, Փոքր Խանչալի, Մեծ Գոնդուրա, Մեծ Արագյալ, Դիլիֆ, Թորիա) իրականացվել է ազգային ավանդական ու նորօրյա տոների ու ծիսակատարությունների վերաբերյալ նյութերի հավաքագրում, անհատական և խմբային հարցազրույցներ, որոնցում ներգրավվել են տարբեր գյուղերի ավելի քան 45 բանասացներ:
Իրականացվել է իրազեկման 2 հանդիպում, որին մասնակցել են ավելի քան 50 շահառու, այդ թվում՝ Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի Շուլավեր գյուղի մի խումբ հայ ուսանողներ և աշակերտներ՝ «Կանանց միջմշակութային երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Ցիկարիշվիլու գլխավորությամբ:
«Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագրի իրականացումն ուղղված էր ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, դրա կարևորման ուղղությամբ համայնքների իրազեկմանը, ավանդույթների փոխանցմանն ու երիտասարդների միջոցով ժառանգության կենսունակության ապահովմանը:

Comments are closed.