Ամփոփվել է «Ավանդական խաղերի գրառումներ ՀՀ Արագածոտնի մարզում» ծրագիրը

Ամփոփվել է «Ավանդական խաղերի գրառումներ ՀՀ Արագածոտնի մարզում» ծրագիրը

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Ավանդական խաղերի գրառումներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում» ծրագիրը: Ամփոփիչ միջոցառումները կայացել են Երևանի թիվ 104 հիմնական դպրոցում և Օհանյան կրթահամալիրում տեղի ունեցած սեմինար-քննարկումներով:
Ծրագիրն անցկացվել է «Հենք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում երիտասարդ հետազոտողների խումբը ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Թթուջուր, Եղիպատրուշ, Ձորագլուխ համայնքներում իրականացրել է ավանդական խաղերի գրանցումներ: Համայնքների տարբեր տարիքի շուրջ 50 շահառուների շրջանում գրանցվել են 115 բազմաբնույթ խաղեր:
Ծրագրի հարցազրույցներից վերծանվել և առանձնացվել են գրանցված խաղերի պատումները, որոնց հիմքով էլեկտրոնային շտեմարան է կազմվել՝ https://tinyurl.com/yy5c8nd5, իսկ տեսագրված նյութերով պատրաստվել է 6 տեսաֆիլմ, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/mr2fphdv:
Գրառված նյութերը՝ համապատասխան դասակարգմամբ և գիտական վերլուծությամբ, ներկայացվել են 2023 թ. հունիսի 20-ին Թալինում տեղի ունեցած «Արագածոտնի պատմամշակութային նկարագիր» խորագրով գիտաժողովում:
Ծրագրի ամփոփումը տեղի է ունեցել վերոնշյալ դպրոցներում, որտեղ 70 աշակերտներ ծանոթացել են գրառված խաղերին, տեղի են ունեցել քննարկումներ և խաղերի գործնական ուսուցումներ:
Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների շրջանում խաղերի կենսունակության ապահովմանն ու բակային միջավայրերում կիրառմանը, ինչպես նաև պահպանմանն ու փոխանցմանը:

Comments are closed.