Կայացավ «Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնը»

Կայացավ «Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնը»

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի և «Այրոգի» ստվերների թատրոնի համագործակցությունը շարունակելով՝ այս տարի նոյեմբերի 18-ին կայացավ «Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնը»: Փառատոնին մասնակցում էին ստվերախաղքով զբաղվող 12 խմբեր Հայաստանի տարբեր մարզերից և համայնքներից: Խմբերը ներկայացրին ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական և անիմացիոն ստվերային ներկայացումներ: Մասնակիցների տարիքային բազմազանությունը և վերջին մեկ տարում նոր խմբերի ձևավորումը հույս է ներշնչում, որ հայկական մշակույթի այս ճյուղը չի կորսվի: Թատրոնի վաղագույն տեսակներից մեկը տարեց տարի նոր զարգացում է ապրում և տարածում գտնում Հայաստանում՝ սկսած դպրոցներից, երեխաների շրջանակներում մինչև մեծահասակներ: Խմբերից յուրաքանչյուրն արժանացավ հատուկ անվանակարգերում մրցանակների․
Լավագույն ստվերային անիմացիա- «Shadow Մարդիկ», Այբ դպրոց
Լավագույն մանկական ներկայացում- «Մրջունիկներ», Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Ավանդական արհեստի լավագույն ներկայացում- «Ճրագ», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
Լավագույն ստվերային ներկայացում- «Հեքիաթի տուն», Լոռվա մարզի Փամբակ գյուղ
Լավագույն երաժշտական ձևավորում- «Ավետիս», Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն
Լավագույնս հեղինակին հավատարիմ մնալու համար- «Բեբուկ»
Լավագույն սցենար-«Էնկի», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
Լավագույնս ավանդական ստվերախաղքը շարունակելու համար- Տավուշի մարզի Նոյեմբերյանի Ստվերախաղքի թատրոն
Լավագույն դերասանական կազմի համար- «Ժպիտ», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան և թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն
Լավագույն մտահղացման համար- Գեղամ Գուլիկյան
Լավագույն գրաֆիկական աշխատանք- «Կենաց կորով», Տավուշի մարզի Հաղարծին գյուղ
Լավագույն ռեժիսուրա- «Թաթիկներ», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան։

Comments are closed.