Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ցուցադրվել է Սիրիայում

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ցուցադրվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի «Ալ-Քինդի» կինոթատրոնում:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, ֆիլմի ցուցադրությանը ներկա են գտնվել նաև Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, Սիրիայի խորհրդարանի Հայ-սիրիական բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը, Սիրիայի կինոարվեստի գործիչներ, հոգևոր առաջնորդներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ դեսպանն ուշադրություն է հրավիրել մերօրյա Թուրքիայի հակահայկական դիրքորոշմանը ժխտողականության քաղաքականությանը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը թևակոխել է նոր փուլ՝ անկախ թուրքական սադրանքներին:

Հիշեցնենք, որ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է այս տարվա ապրիլին: Ֆիմլի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտ Լը Բոնը:

Comments are closed.