Հուլիսի 10-ին տեղի ունեցավ «Մեր երգերը և մենք» նախաձեռնության՝ ավանդական երգերի հերթական բաց դասը։ Այն նվիրված էր Վարդավառի տոնին։ Միջոցառումը վարեց ավանդական մշակույթի մեծ նվիրյալ Հարություն Փանոսյանը։ Հարություն Փանոսյանը երկար տարիներ ղեկավարել է «Ակունք» և «Վան» ավանդական երգի-պարի խմբերը, կատարել բանահավաքչական աշխատանք ողջ Հայաստանում, և ոչ միայն։