Վերադարձ ինքնությանը. Կաղանդ և Սուրբ Ծնունդ

Հաշված օրեր են մնացել տարվա ավարտին: Անցնող տարին դժվարին փորձությունների և կորուստների տարի էր յուրաքանչյուրիս համար: Ու չնայած բոլոր դժվարություններին և անկումներին՝ Նոր տարին (Կաղանդը) և Սուրբ Ծնունդն իրենց ընդհանրական խորհրդով ու բովանդակությամբ՝ այսօր էլ արդիական են հայ մշակույթի և ինքնության համատեքստում: Այսպիսով, կարևորելով ազգային ինքնությանը վերադառնալու մերօրյա հրամայականը՝ Ժողովրդական արվեստների թանգարանն առցանց հարթակում Ձեզ կներկայացնի հետաքրքիր և ճանաչողական զրույց-հանդիպում ժողովրդական վարպետ տիկին Լալա Մնեյանի և «Տոնացույց» հասարակական կազմակերպության նախագահ տիկին Հասմիկ Բաղրամյանի հետ: Դեկտեմբերի 22–ին՝ ժամը 19:00–ին, մեր ուղիղ եթերում կլսեք Կաղանդի և Սուրբ Ծննդյան խորհրդին, բովանդակությանը, ծիսական հիմնական բաղադրիչներին, ավանդույթներին, ինչպես նաև Կաղանդ պապի կերպարին առնչվող մեկնաբանություններ: Իսկ վերջում կսովորենք միասին Ավետիսներ երգել: Հաղթելու ենք մշակույթով…

Comments are closed.