«Ինքնության դարբնոց». ներառական կրթական ծրագիրն իրականացվել է Երևանում, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում

«Ինքնության դարբնոց». ներառական կրթական ծրագիրն իրականացվել է Երևանում, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում

«Ինքնության դարբնոց». ներառական կրթական ծրագիրն իրականացվել է Երևանում, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ն արդեն երեք տարի է իրականացնում է «Ինքնության դարբնոց» ծրագիրը: Այն կրում է շարունակական բնույթ և 2024 գարնանը կտրվի ծրագրի մեկնարկը:
«Ինքնության դարբնոց» ծրագրի շրջանակում ժողովրդական արվեստին նվիրված անվճար դասընթացներ են անցկացվում հասարակության մի շարք խոցելի խմբերի համար։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը պատրաստ է հնարավորության սահմաններում ծրագրի շահառուներին, համագործակցող կազմակերպություններին ներառել իր հետագա ծրագրերում և աջակցել արհեստների ոլորտում իրենց առաջին քայլերն անող վարպետներին: Այժմ թանգարանում անցկացվում են տարբեր արհեստների դասընթացներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։
Տեղեկացնենք, որ 2023 թ. «Ինքնության դարբնոց» ծրագիրն իրականացվել է Երևանում, Վայոց ձորի և Տավուշի մարզերում։ Ծրագրի շրջանակում անցկացվել են «Ստվերների թատրոնի», փայտարվեստի, կարպետագործության և ասեղնագործության, թաղիքագործության դասընթացներ:
2023 թվականին «Ստվերների տիկնիկային թատրոնի» դասընթացները ներառվել են ծրագրում՝ հաշվի առնելով, որ այն ընդգրկված է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Թանգարանը համագործակցել է «Այրոգի» ստվերների թատրոնի հետ։ Դասընթացի արդյունքում ձևավորվել է 4 թատերական խումբ, որոնք «Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնին» տարբեր անվանակարգերում արժանացել են մրցանակների։
Փայտարվեստի դասընթացներն անցկացվել են Երևանում՝ թանգարանի փայտարվեստի ցուցասրահում և Վայոց ձորում՝ «Փայտփորիկ» նախաձեռնության համագործակցությամբ: Մասնակիցները պատրաստել են գդալ-շերեփներ, թիակ-խառնիչներ, գաթանախշիչներ, դաղդղաններ և կախազարդեր, ծանոթացել են Ժողովրդական արվեստների թանգարանի փայտարվեստի լավագույն նմուշների զարդանախշերին:
Կարպետագործության դասընթացներն անցկացվել են Իջևան քաղաքում «Թելիկ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Դասընթացների առանցքում է եղել շուլալ կարպետը, որը ևս ընդգրկված է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Մասնակիցները նշված տեխնիկայով գործել են փոքրիկ կարպետներ:
«Ինքնության դարբնոց» ծրագրի շրջանակում «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում երեխաները ծանոթացել են հայկական գորգագործության և կարպետագործության հիմնական զարդանախշերին: Կարպետագործության դասընթացներ են անցկացվել նաև «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում» և «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը»: Ժողովրդական արվեստի հետ շփումից զատ, այս դասընթացները բարերար ազդեցություն ունեն մեծահասակների և հատուկ կարիքներ ունեցող երեխաների առողջության, ժամանցի արդյունավետ կազմակերպման գործում:
Ծրագրի շրջանակում «Ջերմիկ անկյուն» խմբային տան Առինջի մասնաճյուղի հաշմանդամություն ունեցող անձինք զբաղվել են թաղիքագործությամբ, որը ևս ընդգրկված է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Դասերն անցկացվել են «Կենաց տուն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Ծրագիրն այս երեք տարիների ընթացքում իրականացվել է Երևանում, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում: Ծրագրի իրականացման ընթացքում աշխատանքով ապահովվել են ժողովրդական արվեստի ոլորտի ութ մասնագետ։ Ծրագրի միջոցով շուրջ 200 շահառու ծանոթացել է ժողովրդական արվեստին, հանդես եկել որպես ստեղծագործող:

Ասուանի մշակույթի և արվեստի միջազգային փառատոնին հրավիրվում են մասնակցելու ավանդական պարի խմբեր

Ասուանի մշակույթի և արվեստի միջազգային փառատոնին հրավիրվում են մասնակցելու ավանդական պարի խմբեր

Ասուանի մշակույթի և արվեստի միջազգային փառատոնին հրավիրվում են մասնակցելու ավանդական պարի խմբեր

2024 թ. փետրվարի 15-22-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը՝ համագործակցելով Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջության և հնությունների նախարարության հետ, Ասուան նահանգում կազմակերպում է Ասուանի մշակույթի և արվեստի միջազգային փառատոնը:
Փառատոնին կարող են մասնակցել 12 անձից բաղկացած ավանդական պարի խմբեր: Եգիպտական կողմը հոգում է մասնակիցների կեցության, ներքին փոխադրումների ծախսերը, ինչպես նաև ապահովում է տեխնիկական սարքավորումներով:
Մասնակից կողմը պետք է հոգա ավիատոմսերի, անհրաժեշտության դեպքում՝ այլ սարքավորումների փոխադրման և բժշկական ապահովագրության ծախսերը:
Փառատոնի մասնակցության հայտերը անհրաժեշտ է լրացնել մինչև 2024 թ. հունվարի 20-ը և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն՝ (+374) 010-599-629 հեռախոսահամարով:

Սուրբ Ծննդյան Վարը Վարենկ

Սուրբ Ծննդյան Վարը Վարենկ

Սուրբ Ծննդյան Վարը Վարենկ

Վարը Վարենկ նախաձեռնությունը հունվարի 6-ին բոլորին հրավիրել էր Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակ՝ միասին Սուրբ Ծնունդը նշելու՝ ազգային երգ ու պարով, ինչպես նաև Սուրբ Ծննդյան ավետիսներով:

Սուրբ Ծննդյան տոնախմբություն

Սուրբ Ծննդյան տոնախմբություն

Սուրբ Ծննդյան տոնախմբություն

Շարունակելով ձևավորված ավանդույթը, հունվարի 6-ին, ժամը 13:30-ից (ժամը 10:30-ին մեկնարկող Սուրբ Ծննդյան տոնի Պատարագից հետո), Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում իրականացվեց Սուրբ Ծննդյան մեծ տոնախմբություն: Ծրագրում հայ ավանդական երգեր և պարեր էին:

Սուրբ Ծնունդը Մեղրաձորում

Սուրբ Ծնունդը Մեղրաձորում

Սուրբ Ծնունդը Մեղրաձորում

Հնում Քրիստոսի ծննդյան Ճրագալույցի պատարագից հետո, գյուղի երեխաները դդմե նկարազարդ ճրագամաններով ճրագներն առած պտտվում էին թաղերով, հայտնում բարի լուրը, երգում Ծննդյան ավետիսներ ու դրա դիմաց ստանում առատ օրհնանքներ ու տան եղած բերք ու բարիքից։
Վերհիշելով ու պահպանելով նախնյաց մշակույթը՝ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոնը և ՋՈՋ ՏՈՒՆ ՀԿ-ն հունվարի 5-ին հրավիրել էին նշելու ավանդական Ճրագալույցի արարողությունը։ Մեկնարկը Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից էր:

Ստվերների թատրոնի ամանորյա ներկայացումներ Ժողովրդական արվեստի թանգարանում

Ստվերների թատրոնի ամանորյա ներկայացումներ Ժողովրդական արվեստի թանգարանում

Ստվերների թատրոնի ամանորյա ներկայացումներ Ժողովրդական արվեստի թանգարանում

Դեկտեմբերի 29-ին և 30-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն անակնկալ էր պատրաստել իր այցելուների համար՝ ցուցադրելով Ստվերների թատրոնի անվճար ներկայացումներ, որոնք նվիրված էին հայկական ավանդական Ամանորին՝ Կաղանդին։
Ներկայացումներով հանդես եկան «Թաթիկներ» և «Էնկի» թատերախմբերը, որոնք ձևավորվել են թանգարանի «Ինքնության դարբնոց» կրթարանում անցկացված Ստվերների թատրոնի դասընթացների արդյունքում։
Ներկայացումներն ուղեկցվեցին երեխաների համար անցկացվող Ստվերների թատրոնի կրթական ծրագրերով։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանի արվեստանոց

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանի արվեստանոց

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանի արվեստանոց

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տարեմուտին այցելել է տիկնիկագործ, ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանի արվեստանոց՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը:
Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը:
Ալլա Սարգսյանը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից ստացել է ժողովրդական վարպետի կոչում՝ որպես ինքնուս տիկնիկագործ և ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ մասնակցել է միջազգային փառատոների: Մասնավորապես Շարժայի «Ժառանգության օրեր» փառատոնին և վերջերս կայացած Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին, որտեղ ներկայացվել է նաև հայկական տիկնիկագործական արհեստը: Նշենք, որ տոնավաճառին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության համագործակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ:
Տոնավաճառի հայկական տաղավարում ավելի քան 60 հայ վարպետների 400 տարատեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացվել, այդ թվում՝ տիկնիկագործության:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալլա Սարգսյանին ոլորտում ակտիվ գործունեության, պետության հետ արդյունավետ համագործակցության, միջազգային փառատոներում Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատշաճ ներկայացնելու, հայկական արհեստագործական աշխատանքները հաջողությամբ հանրահռչակելու համար:
«Մեր ժողովրդական վարպետները մեծ ուշադրության են արժանի իրենց գործունեության, կատարած աշխատանքի նաև այն խրախուսելու և տարածելու տեսանկյունից: Այն, ինչ անում եք, պետք է շատ ավելի մեծ թվով մարդիկ իմանան, ճանաչեն, ոգեշնչվեն: Ձեր շնորհիվ ժողովրդական արվեստների թանգարանը հաջողությամբ իրականացնում է իր գործունեությունը՝ նաև միջազգային հարթակներում ներկայացնելով հայկական տիկնիկագործությունը։
Պետությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու ոլորտի զարգացման նվիրյալներին։ Պատիվ և հպարտություն է ունենալ Ժողովրդական վարպետի կոչում: Շարունակե՛ք Ձեր աշխատանքը նույն ոգևորությամբ ու ներշնչմամբ»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա հետաքրքրվել է Ստրասբուրգում կայացած տոնավաճառի ընթացքից հենց վարպետից՝ Ալլա Սարգսյանից: Վերջինիս գնահատմամբ՝ այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկական տաղավարի հանդեպ և տպավորիչ արձագանքներով հեռացել։
Ալլա Սարգսյանը ներկայացրել է իր գործունեությունը, տիկնիկների ստեղծման պատմությունը։ 14 տարվա ընթացքում նա ստեղծել է ավելի քան 400 մեծ տիկնիկ։ Ըստ վարպետի՝ դրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, ստեղծելիս հաշվի է առնվում ամեն մի դետալ. «Իմ ստեղծած կերպարները շատ տարբեր են՝ սկսած թումանյանական հերոսներից մինչև մարդկանց իրական կերպարներ։ Դրանք մասնակցում են տարբեր ցուցահանդեսների ու մրցույթների և շատ են սիրվել հանրության կողմից»։ Նա հավելել է, որ աշխատում է տարբեր տեխնիկաներով, այս տարի՝ նաև բամբակով։ Վարպետի մեծագույն ցանկությունն է ունենալ համապատասխան միջավայր մեծահասակների համար դասեր անցկացնելու, զբոսաշրջիկներին արհեստը ներկայացնելու նպատակով։

հոդվածների ֆոտո

Տարեհացի խորհրդանշանային կիրառում եւ նախշազարդում

հոդվածների ֆոտո

Տարածված է առանձին ընտանիքներում, մասնավորապես, արեւելահայոց միջավայրում:
Առաջին հիշատակությունները հանդիպում են 19-րդ դարի երկրորդ կեսին (Ե. Շահազիզ, Ե. Լալայան, Ա. Ահարոնյան, Քաջբերունի):
Ժողովրդական տոնածիսական, խորհրդանշանային համալիրի բաղկացուցիչ տարր է: Պատրաստման գիտելիքները, հմտությունները փոխանցվում են ժառանգաբար: Տարեհացը կլոր է կամ ձվաձեւ` մոտավորապես 30-40սմ տրամագծով: Հայաստանի մի շարք շրջաններում հայտնի է եղել նաեւ այլ անուններով` կրկենե, կրկենի, դովլաթ կրկենի, միջնակ կլոճ, միջինք եւ այլն: Հացը կտրվում է Նոր տարուն (տարբերակներ` Մեծ պասի կեսին` միջինքին) եւ բաժանվում տան անդամներին: Հացի զարդանախշերը խորհրդանշորեն կապվում են տիեզերածնության, արարչագործության ու սերնդաճի գաղափարների հետ եւ այլն:
Տարեհացի մեջ «միջինք» կոչվող որևէ նշան էր դրվում՝ լոբի, սիսեռ, փոքրիկ կորիզ կամ մետաղադրամ՝ տարվա հաջողակի բախտը գուշակելու նպատակով: Կտրում էին տան բոլոր անդամների թվին հավասար՝ հաճախ բաժին հանելով նաեւ տան կենդանիներին: Այլ տեղերում էլ երբեմն տարեհացը բաժանում էին 12 մասի՝ ըստ ամիսների թվի։

Ավետիսներ Հասմիկ Բաղրամյանի հետ

Ավետիսներ Հասմիկ Բաղրամյանի հետ

Ավետիսներ Հասմիկ Բաղրամյանի հետ

Դեկտեմբերի 26-ին «Բարձունք»-ում հյուր էր «Տոնացույց» ավանդական տոների և կենցաղային ծեսերի թանգարանի նախագահ, ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը։ Մասնակիցները երգեցին Ավետիսներ, զրուցեցին ավանդական Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդի, ծեսերի մասին։

Տարեմուտի Վարը Վարենկ

Տարեմուտի «Վարը Վարենկ»

Տարեմուտի Վարը Վարենկ

Դեկտեմբերի 24-ին «Վարը Վարենկ» նախաձեռնությունը Մեղրաձորում անցկացրեց տարեմուտի միջոցառում, որի ընթացքում մասնակիցները սովորեցին երգել Ավետիսներ, պատրաստել տարեհացի գաթա, ասիլ-վասիլներ, զարդարել ավանդական տոնածառ՝ Կաղանդի ծառ, խաղալ Երկար Հովհաննես, որը իրենից ներկայացնում է հին և նոր տարիների պայքարը, ինչպես նաև պարել ազգային մի շարք պարեր՝ Փափուռի, Էրիշտա, Պոզարե։