Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

Փետրվարի 7-23-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է տարբեր երկրների մշակութային ժառանգությունը և արհեստների վարպետներին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ հեղինակավոր այս միջոցառմանն ամեն տարի Հայաստանը ներկայացնում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի վարպետները՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության վարպետ Մարինե Ղարիբյանը և տիկնիկագորրծ Թագուհի Ասատրյանը։ Հիմնականում ներկայացվում են հայկական գործվածքը (կարպետներ, ասեղնագործ և թաղիքից պատրաստված աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ) և հուշանվերներ, զուգահեռ իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:
Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոներին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունն ամրագրված է 2022 թվականի հուլիսի 4-ին Երևանում կայացած «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում hայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության» դրույթներում: Այն ուղղված է Հայաստան-Հնդկաստան մշակութային համագործակցության խթանմանը` ընդգծելով երկու ժողովուրդների մշակութային կապերն ու համատեղ ավանդույթները։

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրները՝ Փարիզում կայացած գիտաժողովում

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրները՝ Փարիզում կայացած գիտաժողովում

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրները՝ Փարիզում կայացած գիտաժողովում

Փարիզում տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը. լեզու, երաժշտություն, պատմություններ, արհեստներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին, պետական քաղաքականությանը և ծրագրային ուղղություններին առնչվող հարցերին:
Գիտաժողովին զեկույցով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, որը ներկայացրել է ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության շրջանակը՝ օրենսդրական դաշտը, զարգացման ուղղությունները և ռազմավարական առաջնահերթությունները:
Գիտաժողովի շրջանակում ցուցադրվել են «Ինչպես են ստեղծվում արհեստները» անիմացիոն տեսաշարի՝ գորգագործությանը և դարբնությանը նվիրված ֆիլմերը:
Գիտաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ինալկո համալսարանի փոխնախագահ Ռիմա Սլեիմանը, նույն համալսարանի հայագիտության կենտրոնի տնօրեն Անահիտ Տոնապետյանը, Œuvre d’Orient-ի տնօրեն Պասկալ Գոլնիշը, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի ներկայացուցիչը, ինչպես նաև մշակութային տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման ուղղությամբ արված աշխատանքները:
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովում ամփոփել են ոլորտի ձեռքբերումները և մատնանշվել հետագա պահպանության խթանումը զարգացնելու ուղղությունները:
Գիտաժողովն անցկացվել է ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպության նախաձեռնությամբ, ինչպես նաև Ինալկո հիմնադրամի և Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Հայոց տարազի գաղտնիքները Սվետլանա Պողոսյանի հետ

Հայոց տարազի գաղտնիքները Սվետլանա Պողոսյանի հետ

Հայոց տարազի գաղտնիքները Սվետլանա Պողոսյանի հետ

«Մշակութային երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում կհյուրընկալվի ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանը։ Միասին կբացահայտեք՝ հայոց տարազի պատմությունն ու զարգացման ուղին, տարազի խորհրդանշական լեզուն՝ գույներից մինչև զարդանախշեր, տարբեր տարածաշրջանների հայկական տարազների յուրահատկությունները, հայկական տարազի արդիականացման ուղիները։
Հանդիպումը՝ փետրվարի 5-ին, ժամը 19։20-ին, Արմեն Տիգրանյան 19 հասցեում գտնվող «Բարձունք» կենտրոնում։

Տյառնընդառաջը հայոց տոնացույցում

Տյառնընդառաջը հայոց տոնացույցում

Տյառնընդառաջը հայոց տոնացույցում

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը հրավիրում է «Տյառնընդառաջը հայոց տոնացույցում» թեմայով հետաքրքիր դասախոսությանը։
Դասախոսության շրջանակներում հետաքրքիր տեղեկություններ կիմանաք տոնի, Տյառնընդառաջի քրիստոնեական և նախաքրիստոնեական խորհրդի մասին, կքննարկեք տոնի ծիսակարգը և առանձնահատկությունները Շիրակում:
Բանախոս՝ պ․գ․թ․, դոցենտ, ազգագրագետ Կարինե Բազեյան։
Մուտքը՝ ազատ:

«Տորքի որդեգրում» ծրագիր

«Տորքի որդեգրում» ծրագիր

«Տորքի որդեգրում» ծրագիր

Օրերս «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի հարկի տակ կայացավ «Տորքի որդեգրում» ծրագրի Գավառ համայնքի գորգագործության խմբակի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:
Միջոցառումն ամփոփվեց միասնական թիմով ավանդական գաթայի պատրաստման և այն գաթանախշերով հարդարելու արարողությամբ։

Գոբենակագործության դասընթաց

Գոբենակագործության դասընթաց

Գոբենակագործության դասընթաց

Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա գոբենակագործության (Վանի ժանյակ) անվճար դասընթաց՝ 8-17 տարեկան երեխաների համար։
Խմբակավար՝ Անահիտ Իսունց։
Գրանցման և մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 010 523 661 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00 – 18:00):

Հացի երգեր «Նավակատիք»-ի հետ

Հացի երգեր «Նավակատիք»-ի հետ

Հացի երգեր «Նավակատիք»-ի հետ

Միջոցառումն իրականցվելու է «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնի հետ համատեղ։ Կխոսվի հացի արարման բոլոր փուլերի մասին՝ դաշտը մշակելուց, ցորեն ցանելուց մինչև թոնրի մոտ կատարվող աշխատանքը, կսովորեք այդ բոլոր փուլերում կատարվող երգերը՝ գութաներգեր, սանդի երգեր, հաց թխելու երգեր։
Իսկ միջոցառման ավարտին միասին թոնրում հաց կթխեք ու կհամտեսեք։
Հանդիպումը՝ փետրվարի 1-ին, ժամը 15։00-ին, «Մամիկ» հյուրատանը (Սերո Խանզադյան փող., 38 տուն)։
Միջոցառմանը մասնակցության համար երգել իմանալը պարտադիր չէ․ ժողովրդական երգերը բոլորինն են, դրանք կարող է երգել յուրաքանչյուրը՝ անկախ ձայնային տվյալներից։

Ժողովրդական արվեստների թանգարանի Փայտարվեստի ցուցասրահը

Ժողովրդական արվեստների թանգարանի Փայտարվեստի ցուցասրահը

Ժողովրդական արվեստների թանգարանի Փայտարվեստի ցուցասրահը

Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ժողովրդական արվեստների թանգարանն առայժմ գործում է միայն Փայտարվեստի ցուցասրահում` Պարոնյան 4 հասցեում։
Թանգարանի այս գողտրիկ ցուցասրահը (նախկինում` Փայտարվեստի պետական թանգարան)` ձևավորված Գրիգոր Խանջյանի էսքիզներով, այցելուին է ներկայանում տարբեր փայտատեսակներից ստեղծված յուրօրինակ նմուշներով։
Աշխատանքային օրեր.
երեքշաբթիից կիրակի || 10։00-18։00
Տոմսերի սակագներ.
Մուտքի տոմս || 1000 դրամ
Էքսկուրսիոն ծառայություն || 2000 դրամ։
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։
12 տարեկանից բարձր երեխաների, ուսանողների, ՀՀ կենսաթոշակառուների և փախստականների համար գործում է 50% զեղչ։
Հեռ․՝ +374 (10) 53 24 61։

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ

Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվել է ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Որպես հիմնական զեկուցող՝ հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրա խոսքով՝ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել բազմարդյուն կառավարմանը: «Այն համահունչ է ՀՀ մշակույթի պաշտպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը և ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրին»,-նշել է Դանիել Դանիելյանը:
Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ օրենքի նախագծով արժևորվում են մշակույթի տնտեսականացումը, միջազգայնացումը, ապակենտրոնացումն ու հանրահռչակումը, ինչպես նաև իմաստավորվում են ՀՀ պետական մշակութային կազմակերպություններում գործող կառավարման մոդելների կատարելագործումը և ֆինանսական նոր մոդելների ներդրումը: Նրա ընդգծմամբ՝ նախագծով կարևորվում են նաև ստեղծարար ներուժի վերարտադրումն ու ոլորտի զարգացումը, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և հավասար մրցակցային դաշտի ապահովումը:
«Խրախուսվում է պետություն-մասնավոր հատվածի համագործակցությունը,- ասել է Դանիել Դանիելյանը և հավելել,- այսպիսով՝ նախագծով հստակեցվում են պետական մշակութային քաղաքականության կազմակերպումն ու գերակա սկզբունքները, լիազոր մարմնի և ստեղծագործ ոլորտի հարաբերությունները, Մշակույթի զարգացման նորաստեղծ հիմնադրամի նպատակներն ու գործունեությունը, պետական կառույցներում մշակութային գործունեությամբ զբաղվող անձանց գործառույթներն ու ատեստավորման հիմքերը: Նոր՝ առավել արդիական բովանդակությամբ, խմբագրված են «մշակույթ» հասկացությունը, «Հայստանի Հանրապետության մշակութային հարստություն» և «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն» եզրույթները»:
Դանիել Դանիելյանը հայտնել է, որ առաջին անգամ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում տեղ են գտել «ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող» սահմանումը, մշակութային գործունեությամբ զբաղվող անձի կարգավիճակը, «ստեղծարար արդյունաբերություն» եզրույթը, դրամական խրախուսման տրամադրումը միջազգային հեղինակավոր մրցույթներում հանդես եկած ՀՀ մշակութային գործիչներին, ինչպես նաև համապետական, տարածքային և տեղային կարգավիճակ շնորհելու ընթացակարգը մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին:
«Օրենքի նախագծի հաստատման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունից իր վեր առաջին անգամ կունենա այսքան բովանդակալից, հագեցած ու դինամիկ, մեր երկրի մշակութային կյանքը զարգացնող մշակույթի օրենք»,- ելույթը եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Լիլիթ Գալստյանը:
Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Սուրբ Սարգսի և Տեառնընդառաջի տոները՝ Խաչիկում

Սուրբ Սարգսի և Տեառնընդառաջի տոները՝ Խաչիկում

Սուրբ Սարգսի և Տեառնընդառաջի տոները՝ Խաչիկում

Մուրազատու Սուրբ Սարգիս,
Դու հասնիս մըր էրկուսիս:
Այս խոսքով են հաճախ սիրահարները հայցել Ս. Սարգսի բարեխոսությունը՝ հավատով, որ սիրո ուժն է անհաղթ։
Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից է, նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայմանը։
Փետրվարի 14-ին Խաչիկում կտոնվեն երկու տոները։
Ծրագրում` տոների խորհուրդների ներկայացում, քահանայի օրհնության կարգ, խարույկահանդես, խաշիլի և փոխինձի հյուրասիրություն, ազգային երգ ու պար։
Միջոցառման մասնակցությունն անվճար է։