Հայկական Ամանոր․ բարեգործական տոնածիսական տոնավաճառ

Հայկական Ամանոր․ բարեգործական տոնածիսական տոնավաճառ

Հայկական Ամանոր․ բարեգործական տոնածիսական տոնավաճառ

Դեկտեմբերի 23-ից կարող եք մասնակիցը դառնալ մի յուրիօրինակ տոնավաճառ-փառատոնի, որի հիմքում ազգային Ամանորի տոնածիսական գաղափարն է։
Միջոցառումը բաղկացած է երեք մասից՝ տոնավաճառ, աշխատարաններ, Ամանորի ազգային միջոցառումների շարք։ Տոնավաճառային մասում ներկայացվելու են արվեստի և ժողովրդական արհեստների տեղացի վարպետների ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող տարբեր աշխատարաններ (վարպետության դասեր)։ Մշակութային մասում ներկայացվելու են ազգային տոնածիսական երգ ու պար, խաղեր, ներկայացումներ, բազմապիսի միջոցառումներ։ Իսկ Ամանորի գիշերը կարող եք նշել տարեմուտի ազգային ծեսերը։
Վայրը՝ Մանկական այգի /Զաքյան փողոցի կողմից, ամֆիթատրոնի տարածքում տեղակայված «Be Happy» վրանի տարածքում/։
Բացումը՝ 23.12.2023 ժամը 12։00, փակումը՝ 13.01.2024 ժամը 21։00։
Տոնավաճառային օրակարգը՝ ամեն օր 12։00-21։00։
Կազմակերպիչներ՝ «Հայը կա», «Կենաց տուն», «Միհր վոյաժ»։

Վարպետության դասեր «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» հետ համատեղ

Վարպետության դասեր «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» հետ համատեղ

Վարպետության դասեր «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» հետ համատեղ

Դեկտեմբերի 21-ին «Seasons Park Station»-ում անցկացվեցին վարպետության դասեր «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» հետ համատեղ․ ասեղնագործություն, կարպետագործություն, խեցեգործություն,ուլունքագործություն, նկարչություն։
Բացի այդ, «Seasons Park Station»-ում այդ օրը ցուցադրված էին կենտրոնի աշակերտների աշխատանքները։

Կիլիկայի ասեղնագործության ու ժանեկագործության ավանդույթները (1)

Կիլիկիայի ասեղնագործության ու ժանեկագործության ավանդույթները

Կիլիկայի ասեղնագործության ու ժանեկագործության ավանդույթները (1)

«Today Art Initiative» կազմակերպությունը ս/թ հոկտեմբերին կազմակերպել էր հանդիպում-քննարկում Սիրիայից կամ Լիբանանից հայրենիք վերադարձած հայերի հետ, ում նախնիները սերում են Կիլիկյան Հայաստանից ու ունեն հիշողություններ արտագաղթի տարիների և Կիլիկիայի ասեղնագործության ու ժանեկագործության մոռացվող ձևերի մասին: Մասնակիցները եկել էին Կիլիկիայի տարբեր քաղաքներից (Այնթապ, Մարաշ, Ուրֆա և այլն): Նրանք բերել էին հիշողություններ, հետաքրքիր պատմություններ անցյալից, լուսանկարներ, ձեռագործ աշխատանքների նմուշներ նախնիներից, որոնք անցել էին արտագաղթի դժվարին ու երկար ճանապարհը: Նաև ցուցադրվեցին մասնակիցների աշխատանքները, որոնք կրում էին Կիլիկայի ասեղնագործության ու ժանեկագործության ավանդույթները և առանձնահատկությունները: Նրանք այս տեխնիկաները փոխանցում են նոր սերնդին՝ պահպանելով հայկական մշակույթի կարևորագույն ձևերից մեկը: Հանդիպմանը առցանց տեսակապով միացավ նաև նախագծի միջազգային հետազոտող Էֆֆի Սամարան (Գլասգոյի համալսարան)՝ հիշողությունների բացահայտման իր մեթոդաբանությամբ ու զրուցեց գրեթե բոլոր մասնակիցների հետ` ուսումնասիրելով նաև ներկայացված նյութերը: Համայնքային հանդիպման ավարտին, նախագծի ղեկավար Լիլիթ Ստեփանյանը բոլոր մասնակիցներին հանձնեց շնորհակալագրեր՝ մասնակցության, հայկական մշակույթի պահպանման ու տարածման համար : Քննարկումը տեղի ունեցավ «Պարիաներ. իրագործելով Եվրոպայի պատմական հիշողությունը» նախագծի շրջանակներում՝՝ համաֆինանսավորված Creative Europe ծրագրի կողմից։ Նախաձեռնության աջակիցն է «Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն:

Զարդարում ենք Ծառ խնկենի ու երգում Ավետիսներ

«Զարդարում ենք Ծառ խնկենի ու երգում Ավետիսներ»

Զարդարում ենք Ծառ խնկենի ու երգում Ավետիսներ

Հին ժամանակներից ի վեր հայերը Ամանորին զարդարել են Ծառ խնկենի (տոնածառ, կենաց ծառ, կաղանդի ծառ, տիեզերական ծառ, նավասարդի ծառ)։ Ըստ հավատալիքների խնկենին տիեզերական պարտեզի՝ դրախտի գլխավոր ծառն է, և յուրաքանչյուր ընտանիքի համար այն բարիքի աղբյուր է։ Ծառ խնկենին, ի տարբերություն ժամանակակից տոնածառի, մնում է տանը ողջ տարին, քանի որ այն հաջողություն, դրական լիցքեր և օրհնություն է բերում ձեր տուն, ամեն տոնի հետ փոփոխելով իր զարդարանքը (Զատիկին՝ գունավոր ձվեր, Վարդավառին՝ վարդեր, և այդպես կլոր տարի):
Միջոցառումն անցկացրեց «Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար, «Հեքիաթի տուն» կենտրոնի հիմնադիր, երաժիշտ-երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանը:

«Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» ծրագրի մասին՝ Ավետիս թերթում

«Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» ծրագրի մասին՝ «Ավետիս» թերթում

«Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» ծրագրի մասին՝ Ավետիս թերթում

«Ավետիս» թերթի 57-րդ համարում լույս է տեսել «Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացված վարպետաց դասերի վերաբերյալ տեղեկատվություն:
Նոյեմբերի 18-20-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենի տեղակալ Գայանե Ասլանյանը և վարպետներ՝ Սյուզաննա Ավետիսյանը, Արմինե Խաչատրյանը, Անի Մարտիրոսյանը Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում, մի շարք այլ կրթամշակութային կազմակերպություններում անցկացրել են կարպետագործություն և գորգագործության դասընթացներ, առանձին դասախոսություններ տարբեր տարիքի մասնակիցների համար:
«Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Լեհ-հայկական հիմնադրամի, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի, Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո Սփյուռքի գործերի հանձնակատարի հետ:

Գորգագործությունը իբրև ծես, գորգը՝ սրբազնացված տարածք

«Գորգագործությունը իբրև ծես, գորգը՝ սրբազնացված տարածք»

Գորգագործությունը իբրև ծես, գորգը՝ սրբազնացված տարածք

Դեկտեմբերի 12-ին Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից անցկացվող եռամսյա դասընթացի վերջին դասախոսությունը: Դասախոսության թեման էր՝ «Գորգագործությունը իբրև ծես, գորգը՝ սրբազնացված տարածք»: Դասախոսության բանախոսն էր Փորձագիտական կենտրոնի փորձագետ, գորգագետ, պ.գ.թ. Աշխունջ Պողոսյանը, ով այս անգամ խոսեց գորգի ծիսապաշտամունքային դրսևորումների մասին:

Ամփոփվել է «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը

Ամփոփվել է «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը

Ամփոփվել է «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրն ամփոփվել է էլեկտրոնային գրքի հրատարակությամբ (https://tinyurl.com/2f3n26ks):
Ծրագիրն իրականացվել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում Ջավախքի երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ներգրավմամբ Սամցխե-Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանի 10 համայնքներում (Նինոծմինդա, Գանձա, Փոկա, Հեշտիա, Սաթխա, Փոքր Խանչալի, Մեծ Գոնդուրա, Մեծ Արագյալ, Դիլիֆ, Թորիա) իրականացվել է ազգային ավանդական ու նորօրյա տոների ու ծիսակատարությունների վերաբերյալ նյութերի հավաքագրում, անհատական և խմբային հարցազրույցներ, որոնցում ներգրավվել են տարբեր գյուղերի ավելի քան 45 բանասացներ:
Իրականացվել է իրազեկման 2 հանդիպում, որին մասնակցել են ավելի քան 50 շահառու, այդ թվում՝ Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի Շուլավեր գյուղի մի խումբ հայ ուսանողներ և աշակերտներ՝ «Կանանց միջմշակութային երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Ցիկարիշվիլու գլխավորությամբ:
«Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագրի իրականացումն ուղղված էր ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, դրա կարևորման ուղղությամբ համայնքների իրազեկմանը, ավանդույթների փոխանցմանն ու երիտասարդների միջոցով ժառանգության կենսունակության ապահովմանը:

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Բոտսվանայի Կասանե քաղաքում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանը, որի ընթացքում գրանցվել է Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը։
Տարրը վերաբերում է Գյումրի քաղաքում դարբնության ավանդույթը պահպանող և սերնդեսերունդ փոխանցող արհեստավոր ընտանիքներին, անհատ դարբիններին, դարբնությունը որպես կիրառական արվեստ-արհեստի ճյուղ դասավանդող մասնագիտական կրթական հաստատություններին, գեղարվեստական դարբնության նմուշները որպես քաղաքային մշակույթի յուրահատուկ տարր պահպանող ու ցուցադրող թանգարաններին, Գյումրի քաղաքի արհեստագործական ավանդույթների պահպանմամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին և լայն առումով Գյումրի քաղաքի բնակիչներին, որոնք մինչ օրս պահպանում են դարբնոցում վարպետների պատրաստած իրեր պատվիրելու և գործածելու ավանդույթը։
Հատկապես կարելի է առանձնացնել Պապոյանների, Մարտիրոսյանների, Մնոյանների ընտանիքները, որոնք արդեն 5-6 սերունդ պահպանում ու փոխանցում են դարբնությունը ընտանիքում՝ պապից հորը և հորից որդուն։
«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի խորհրդատվական աջակցությամբ: Հայտի պատրաստմանը մասնակցել են ՀՀ Շիրակի մարզպետարանը և քաղաքապետարանը, դարբիններ Գարիկ Պապոյանը, Գագիկ Մարտիրոսյանը, Հովհաննես Մնոյանը, «Եռանկյունի» դարբնոցը, Գյումրու «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» և «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները, «Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարան» ՀՈԱԿ-ը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, «Սրբազան հող» և «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունները:
«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևոր իրադարձություն է Գյումրի քաղաքի մշակույթի արժևորման ուղղությամբ, մասնավորապես արհեստագործության այնպիսի ճյուղի, ինչպիսին դարբնությունն է։
Տարրի գրանցումը ցանկում մեկ անգամ ևս արժևորում է Գյումրի համայնքը, տոհմիկ դարբինների վարպետությունն ու գիտելիքը: Այն կնպաստի դրանց զարգացմանն ուղղված նոր գաղափարների ու ծրագրերի իրականացմանը՝ բարձրացնելով դարբնության միջազգային ճանաչելիությունը:

«Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրություն

«Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրություն

«Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրություն

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվել է «Հայ օգնության միություն» բարեգործական կազմակերպության Հայաստանի «Կռունկ» մասնաճյուղի հետ համատեղ։ Ներկայացված են ասեղնագործ ինքնատիպ նմուշներ Արևմտյան Հայաստանից, այդ թվում՝ սեղանի և անկողնու ծածկոցներ, ասեղնագործ օձիքներ, ժանյակներ, սրբիչներ և այլն։
Ցուցադրության բացումից հետո երկու կառույցների միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ստեղծագործական-կրթական նախագծերի, կրթամշակութային միջոցառումների, ցուցադրությունների համատեղ իրականացում։
ՀՕՄ Հայաստան-ի «Կռունկ» մասնաճյուղի նվիրած մի շարք ինքնատիպ նմուշներ համալրեցին Հայաստանի պատմության թանգարանի ազգագրական հավաքածուն։

Նոր տարրերով համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը (1) (1)

Նոր տարրերով համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը

Նոր տարրերով համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը (1) (1)

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է:
Գործընթացի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարևորվում է Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման և նշյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածի պահանջները բավարարելու անհրաժեշտությամբ:
Սույն որոշման նախագծով Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 19 տարրերից համալրվում է ևս 14-ով:
Այդ 33 արժեքներն են՝ «Մոմերով պար», «Յոթը քար», «Քարկտիկ», «Գյումրիի ատաղձագործությունը», «Ածիկի պատրաստման ավանդույթը», «Կարճևանի բարբառ», «Մեղրի համայնքի չաթանագործության ավանդույթը», «Գորիս և Սիսիան համայնքների բրուտության ավանդույթը», «Ամբողջահատիկ ալյուրից և թթխմորից հացի պատրաստման և կիրառման ավանդույթը», «Դափի, սանթուրի, սազի կատարողական և նվագարանագործական ավանդույթը», «Կաթնավով մատաղ» և «Բուկա բարանե ծես» արժեքները: Միևնույն որոշմամբ լրամշակվել են նախկինում գրանցված «Կարոս խաչ» վիպասք, «Լարախաղացություն», «Վիճակի երգեր», «Ժողովրդական ավետիսի երգեր», «Խաչբուռ» արժեքների մասին տեղեկությունները:
Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունն առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին: