tsaghkazardn-aghavno-gyughum

Ծաղկազարդն Աղավնո գյուղում

Ապրիլ 10-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում նշեցին Ծաղկազարդը։ Միջոցառումը կազմակերպել էր ՄշակութաMET-ը՝ անհատական նախաձեռնություն, որի շրջանակներում կամավորներն ամեն շաբաթ մշակութային դասեր են անցկացնում սահմանամերձ գյուղերում։ Ծաղկազարդին մասնակցել են նաև Բերձորի բնակիչները։

Ծաղկազարդն Աղավնո գյուղում (1)

thaghkazardn-eghegnadzori-erkragitutyan-tangaranum

Ծաղկազարդը Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում

Ապրիլի 10-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում  նշվեց Ծաղկազարդի տոնը:

Ծաղկազարդ` գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանում են  ժողովրդին, որոնք պահվում են մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում է բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։

Ծաղկազարդի օրը հռչակված է որպես մանուկների օրհնության օր։

Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ և այլն։ Ծաղկազարդը նաև եղանակի` գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։

Ծաղկազարդը_Եղեգնաձորի_երկրագիտական_թանգարանում

Պատմության_թանգարանում_բացվել_է_«Դրվագներ_ինքնության_Զարդ»_ցուցադրությունը

Պատմության թանգարանում բացվել է «Դրվագներ ինքնության. Զարդ» ցուցադրությունը

Պատմության_թանգարանում_բացվել_է_«Դրվագներ_ինքնության_Զարդ»_ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը:
Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված՝ 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ, տարազային համալիրներ:
Ցուցահանդեսը դեռևս անցած տարվանից կազմակերպվող «Դրվագներ ինքնության» շարքի հերթական մասն է:
Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերն ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել այլ երկրներում և ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին:
Ցուցահանդեսի համար հիմք է ծառայել թանգարանի աշխատակից Աստղիկ Իսրայելյանի գիտական կատալոգը, որը վերջերս է լույս տեսել:

Presentation-of-www.int-heritage.am-database

www.int-heritage.am շտեմարանի շնորհանդեսը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը, և ամփոփվել են «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնի արդյունքները:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է, և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոլորտի հետ կապված խնդիրները մշտապես պահում է ուշադրության կենտրոնում: Դեռևս 2016 թվականից ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի հանրահռչակման նպատակով գործում է «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջը։ Թանգարանը՝ որպես այս ոլորտը համակարգող պետական կառույց, ՀՀ ԿԳՄՍ նախարարության խորհրդատվական աջակցությամբ հանրությանն է ներկայացրել www.int-heritage.am հասցեում գործող ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նորացված շտեմարանը՝ նոր դիզայներական լուծումներով և համալրված բաժիններով: Շուտով կայքը կթարգմանվի նաև ռուսերեն և անգլերեն: Ապագայում համալսարանների հետ համագործակցությամբ նախատեսվում է նաև այլ լեզուներով թարգմանություն:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը տեղեկացրել է, որ երիտասարդների շրջանում նախապես հետազոտություն է իրականացվել՝ հասկանալու ոլորտում նրանց հետաքրքրությունների շրջանակը, առկա խնդիրները և կայքի միջոցով դրանց հնարավոր լուծումները. «Հաշվի առնելով ոլորտի՝ վերջին տարիների վերազարթոնքը և երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի և վերարժևորման ակնհայտ միտումները, նոր շտեմարանը ձևավորվել է նոր մոտեցումներով: Այսուհետ այն կունենա իր տարբերանշանը, ժամանակ առ ժամանակ կհամալրվի նոր բաժիններով, պարբերաբար կներկայացնի ոլորտին առնչվող իրադարձություններն ու հայտարարությունները, կմեկտեղվեն ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտին վերաբերող գիտական հոդվածները, հրապարակումները, օրենսդրությունը և այլ նյութեր»:

Ներկայացնելով ոչ նյութական մշակութային ժառանգության նոր տարբերանշանը՝ Լուսինե Թորոյանը նշել է, որ դրա համար հիմք է ծառայել գորգանախշը, որը շարունակականության, կենսունակության խորհրդանիշ է: Զարդանախշի գույները ունեն որոշակի իմաստ. հողի գույնը խորհրդանշում է ուժը, կանաչը՝ բնությունը, դեղինը՝ հայ մարդու աշխատասիրությունը:

Նոր շտեմարանի շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև մարտի 10-28-ը «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա հեղինակավոր փառատոնին պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցությամբ իրականացված միջոցառման ամփոփումը, քանի որ այն կարևոր իրադարձություն էր Հայաստանի ոչ նյութական մշակութային հարուստ ժառանգության միջազգային հանրահռչակման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ հայաստանյան պատվիրակությունը փառատոնին մասնակցել է առաջին անգամ և վերադարձել է մեծ հաջողությամբ՝ 12 սրահներում ներկայացնելով հայկական մշակութային ժառանգության տարաբնույթ դրսևորումները, երգն ու պարը, ինչպես նաև ազգային խոհանոցի առանձնահատկություները:

Աստղիկ Մարաբյանը և Լուսինե Թորոյանը շնորհակալագրեր են հանձնել «Շարժայի ժառանգության օրեր փառատոնի» հայաստանյան պատվիրակության մասնակիցներին 2022 թ. «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին Հայաստանի Հանրապետությունը հավուր պատշաճի ներկայացնելու գործում ունեցած զգալի ավանդի համար:

Երեկոն ամփոփվել է ավանդական երգի-պարի «Վարք հայոց» խմբի գեղեցիկ կատարմամբ: