gorgagorcutyun

«Գորգագործության և կարպետագործության» անվճար դասընթացի մեկնարկը Աբովյան քաղաքում

Ուշադրություն Սիրելի՛ հետևորդներ, ուրախալի լուր ունենք հայտնելու։

 

ԱՐԱՐ-ը շարունակվում է ընդլայնվել։ Մեր կենտրոնը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հայտարարում է «Գորգագործության և կարպետագործության» անվճար դասընթացների մեկնարկի մասին։

 

Դասընթացներին անհրաժեշտ պարագաներն ու նյութերը ևս տրամադրվում են կենտրոնի կողմից անվճար։

 

Դասընթացները կանցկացնի Նարինե Պողոսյանը։

 

Դասընթացներին գրանցվելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով։

 

Հեռ. 093 01 23 31 Հասցե Ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն։

 

 

Պահպանենք մեր ազգային մշակույթը

girq-nvirelu-or

Գիրք Նվիրելու Օրը Թանգարանում

Սիրելի ընկերներ, եթե դեռ չեք կողմնորոշվել՝ ինչ գիրք նվիրել, ապա փետրվարի 19-21-ն այցելելով մեր Թանգարան՝ կարող եք ձեռք բերել հետևյալ արժեքավոր գրքերը և կատալոգները Վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Իսկ փետրվարի 19֊ին Թանգարանի առաջին այցելուն կստանա իր նվերը՝ մեր կողմից

 

ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)

 

քննառկւմ

Քննարկում. Ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Այն վարել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մշակութային քաղաքականությունը չի կարող տարանջատված լինել արտաքին քաղաքականությունից. «Ամեն ինչ պետք է անենք միջազգային տեղեկատվական ինքնամեկուսացման մեջ չհայտնվելու, կապը չխզելու համար. մեզ համար այժմ՝ առավել քան երբևէ, կարևոր է ներկա լինել այդ միջավայրում: Պետք է հստակեցնենք ոլորտի ռազմավարական առաջնահերթությունները, իմանանք՝ ինչպես ենք դիրքավորվում միջազգային հարթակում»:

Նախքան նիստի օրակարգին անցնելը խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող Հռիփսիմե Պիկիչյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները՝ ինստիտուտում պահվող ձայնագրությունների թվայնացման վերաբերյալ: Խնդրի առնչությամբ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ պետք է աշխատել պահպանված ժառանգությունը ոչ միայն թվայնացնելու, այլև կենսունակ դարձնելու, երգն ու երաժշտությունը երաժշտական խմբերի միջոցով հանրայնացնելու ուղղությամբ՝ որոշակի ծրագրերի մշակմամբ, և այդպիսով նաև ձևավորելով միջոլորտային ամուր կապ:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդի անդամները, ըստ ընթացակարգի, խորհրդի նոր նախագահ են ընտրել Հռիփսիմե Պիկիչյանին:

Հանդիպմանը քննարկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը: Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկություններով, մասնագիտական դիտողություններով:

Առանձին-առանձին անդրադառնալով ցանկում ընդգրկված արժեքներին՝ ամփոփվել են ներկայացված առաջարկները, լրամշակման, խմբագրման ենթակա կետերը, արժեքներին վերաբերող մասնագիտական առանձնահատկությունները, արված աշխատանքը և անելիքները, կարևորվել են ձեռք բերված հմտությունները: Մասնավորապես, առաջարկվել է «ասեղնագործությունը» հանել ցանկից՝ որպես անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեք, քանի որ վերջին տարիներին ասեղնագործական նմուշների պահպանման ակտիվ գործունեություն է ծավալվում դասընթացների կազմակերպման միջոցով:

Քննարկվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովից ստացված առաջարկների՝ համատեղ հայտ պատրաստելու ցանկը: Որոշվել է առաջարկող կողմից խնդրել հիմնավոր տեղեկություններ ցանկի նմուշների վերաբերյալ՝ հետագա համագործակցությունը հստակեցնելու նպատակով:

barekendan

Ժողովրդական տոներին ընդառաջ. Բարեկենդան և Տյառնընդառաջ

«Վերադարձ ինքնությանը» նախագծի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խմբի հետ փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ից, կանցկացնի Բուն Բարեկենդանին և Տյառնընդառաջին (Տրընդեզ, Տերինտես) նվիրված տոնածիսական միջոցառում։ 

Միջոցառման ընթացքում տոների խորհուրդը հանրությանը կներկայացնեն Տեր Թովմա քահանա Անդրեասյանը և ազգագրագետ, բանահավաք Հարություն Փանոսյանը: «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հանդես կգա տոներին բնորոշ խաղ-ներկայացումներով և ազգային խաղերով, որոնց մասնակիցը կդառնան նաև ներկաները: Կկատարվի նորապսակների, տնկիների և սերմերի օրհնության կարգ: Մուտքն անվճար է։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես. հեռ.` +374 44 717470, հասցե` ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ):

 ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
unesco jarang

Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» պարբերականում

Լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) 2021 թ. պարբերականը, որում ընդգրկված են նաև հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված հոդվածներ։

 Մասնավորապես հրապարակվել են «Այրոգի» ստվերների թատրոնի ղեկավար Արմեն Կիրակոսյանի «Հայկական ստվերների թատրոնի պատմությունից» և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Էլիզաբեթ Շիրինյանի «Ինքնության այբուբեն. իմ հայկական այբուբենը» հոդվածները, որոնցում ներկայացվում են հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազանությունը և այդ շրջանակում առանձնացող ինքնատիպ դրսևորումները (տե՛ս՝ էջ 101-111), ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Հովհաննես Թումանյանի թանգարանի գործունեությանը վերաբերող ակնարկներ (տե՛ս՝ էջ 33-36)։
 

Հայկական ստվերների թատրոնի մասին պատմող հոդվածում անդրադարձ է արվում ժողովրդական թատրոնի այդ տեսակի պատմությանը, ձևավորման ընթացքին և արդի զարգացումներին։ Հայոց այբուբենին նվիրված հետաքրքրական հոդվածը ներկայացնում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հայ գրերն իմ գրչով» կրթական ծրագիրը: Այն անցկացվում է Գրիգոր Խանջյանի եռամաս որմնանկարի ցուցադրությամբ՝ ունկնդիր աշակերտի ուշադրությունը հրավիրելով «Հայոց այբուբեն» հատվածին, որը բացահայտում է յուրահատուկ ոճով ու գույներով առանձնացող թռչնատիպ տառերի զարմանահրաշ աշխարհը։

 Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սոֆիայի կենտրոնի հետ համագործակցում է 2013 թ.-ից և ակտիվորեն մասնակցում է կենտրոնի կազմակերպած ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջոցառումներին` այդ համագործակցությունը դիտարկելով որպես հայկական մշակութային ժառանգության տարածման և միջազգային հանրահռչակման լայն հնարավորություն։

Նշյալ պարբերականին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 

dramashnorh

Դրամաշնորհային մրցույթ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր»

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով; Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022թ. փետրվարի 12-ը, ժամը 11:00-ը: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.ecsc.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2022թ. փետրվարի 12-ին, ժամը 11:00-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մասնագիտական խմբի քարտուղար` Նաիրա Կիլիչյանին:

Հեռախոս՝ 010 599 629 Էլ. Փոստ՝ [email protected]

m-sebastaci

Մ. Սեբաստացի կրթահամալիրի սաները Ժողովրդական արվեստների թանգարանում

m-sebastaci

Այսօր թանգարանում շրջայց-ինտերակտիվ դասի շրջանակում հյուրընկալել էինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցի 3-ի 3 դասարանի սաներին և ուսուցչուհի Վարսիկ Աթոյանին

Երեխաները նախ ծանոթացան թանգարանի հարուստ պատմությանը, եզակի նմուշների մասին լսեցին հետաքրքիր պատմություններ, ապա նկարազարդեցին գորգերի զարդանախշերով փայտյա դեկորները և որպես հուշ-պատառիկ թանգարանից տարան իրենց հետ

Հիշեցնենք, որ թանգարանի կրթական ծրագրերին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես։

hol

Ժառանգության պահպանություն. ստեղծվել են հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Վանաձորի «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Եկեք խաղանք հայերեն» ծրագրի շրջանակում ստեղծվել են «Հայկական ավանդական խաղերի» և «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» խորագրերով էլեկտրոնային շտեմարաններ, ինչպես նաև հայկական ուտեստների վերաբերյալ 10 վարպետաց տեսադասեր:

 Տեղեկատվական շտեմարանների և հայկական ավանդական կերակրատեսակների վարպետաց տեսադասերի նկարահանումների նպատակը ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 10 համայնքների (Ճոճկան, Շամուտ, Չկալով, Շնող, Դսեղ, Արևածագ, Կաճաճուտ, Աքորի, Մղարթ, Օձուն) խաղերին և ուտեստներին վերաբերող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումն է:

Ծրագրի արդյունքում ստեղծված հայկական ավանդական խաղերի շտեմարանը կարևոր տեղեկություններ է ներառում հայկական ավանդական և արդեն իսկ մոռացության մատնված բազմաթիվ խաղերի մասին: Ծրագրի աշխատակազմն արդեն իսկ սկսել է հայկական ավանդական որոշ խաղեր ներկայացնել կազմակերպության շահառուներին՝ դրանց գործնական կիրառության և գովազդման միջոցով: Այդ խաղերից են՝ հոլը, յոթ քարը, քարկտիկը, հավալան և այլն:

 Հայկական ավանդական խաղերի շտեմարանը հասանելի է առցանց հարթակում՝ «ՀԿ Կենտրոնի» կայքէջում, ֆեյսբուքյան էջում և https://bit.ly/3bTnQKA հղմամբ:
 

«Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» ՀՀ Լոռու մարզի շտեմարանը կազմվել է դաշտային աշխատանքների, առկա գրականության և տարբեր աղբյուրների ուսումնասիրության ու հայկական խոհանոցի վարպետների հետ հարցազրույցների արդյունքում: Հասանելի է հետևյալ հղմամբ` https://bit.ly/2LP2AL7

 Վարպետաց տեսադասերի ընթացքում նկարահանվել են Լոռվա մարզում տարածված և կիրառվող ավանդական (փոխինձ, ավելուկով ապուր և աղցան, լոբիով դդմապուր, աղցան բազուկի տերևներով, զիմելով աղցան, բալդրղանի թթու, շուշանի թթու, դանդուռով թթու, փիփերթով ապուր, կարտոֆիլով աղցան, կիրկաշ, հոնի փշեջուր, արիշտա, կոնչոլ, յեղուճիլ/յեղուշոր) և հեղինակային կերակրատեսակների (օձունյան զիբեթ, դդմիկաբլիթով տորթ, ածիկով կոտլետ, բանջարով և սնկով կոլոլակ, թելուկով ձվածեղ և այլն) մասին պատմող հոլովակներ:
 

Դրանք ևս հասանելի են առցանց տիրույթում՝ «ՀԿ Կենտրոնի» յություբյան ալիքում՝ https://www.youtube.com/watch?v=5IBuf-LXFCA:

 Հայկական խաղերը և ազգային խոհանոցը ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից են, որոնք պետք է պահպանել և փոխանցել գալիք սերունդներին:

vishaperg

Քառաձայն վիշապերգ

Հարգելի հետևորդներ և արվեստասերներ, «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը կազմակերպում է ցուցահանդես՝ նվիրված Արցախյան «Խնձորեսկ» տեսակի գորգերին։

 

Ներկայացվելու են Լևոն Դեր-Բեդրոսսյանի անձնական հավաքածուի մաս կազմող նշված գորգատեսակի նմուշներ: Այս առիթով Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում են բանախոսություններ նվիրված «Խնձորեսկ» տիպի գորգերին բնորոշ զարդամոտիվներին և նախշերին: 

Ցուցահանդեսի մեկնարկը կտրվի հունվարի 16-ին ժամը 18:00-ին: 

Մուտքն ազատ է: 

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել՝ զանգահարելով 010 265214, 091 265214, 077 445945 հեռախոսահամարներով:

zruyc

Զրույց հայկակական ժամանակակից գորգարվեստի մասին

«Ժողովրդական Արվեստի Հանգույց» կրթամշակութային հիմնադրամը կազմակերպում է այս տարվա առաջին զրույց-բանախոսությունը, որը վերաբերում է հայկական ժամանակակից գորգին:

 

Խոսելու և քննարկելու ենք ժամանակակից գորգի ուղղվածության և ակունքներից եկող ավանդույթները ժամանակակակից աշխարհում ներկայացնելու տարբերակների մասին:

 

Խոսելու ենք նաև Սևանա Լճի մոտ գտնվող Սև Սարի վրա պահպանված մի եզակի ժայռապատկերային քարի մասին՝ դիտելով այն մերօրյա արվեստի և ժամանակակից գորգաարվեստի հետ մեկտեղ։

 

Զրույցը կվարեն` արվեստագետ Հրաչ Վարդանյանը և փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանը:

 

Մուտքն անվճար է։

 

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել՝ զանգահարելով 010265214, 091265214, 077445945 հեռախոսահամարներով: