cucahandes-ararum

Ցուցահանդես․ «Արարում»

Հունիսի 19-ին՝ 14։00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Արմավիրի, Տավուշի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գործող ասեղնագործության, փայտարվեստի և կարպետագործության դասընթացների սաների աշխատանքները ներկայացնող՝ «Արարում» խորագրով ցուցահանդեսը։ 

Ժողովրդական արվեստի կենտրոնի՝ «ԱՐԱՐ․ ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագիրն իրականացնում է ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի ուսուցում՝ ՀՀ 6 մարզերի 27 համայնքների շուրջ 600 շահառուների շրջանում։ 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 23-ը։ 
Մուտքն ազատ է։ 
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)
(010) 569380
[email protected]
ww.folkartcenter.am

karmir-berd

«Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը՝ Կոտայքի մարզի Կարմիր բերդի տարածքում

Հունիսի 9-ին ՀՀ Կոտայքի մարզի Կարմիր բերդի տարածքում տեղի ունեցավ «Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը, որի հիմնադիրն ու կազմակերպիչն էր «Վերելք» միությունը։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան անվանի մտավորականներ, զինվորականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ Հայոց պատմության ընթացքում տեղի ունեցած հիշարժան մարտերի մասին հետաքրքիր տեղեկություններ ներկայացրին «Վերելք» միության հիմնադիր-անդամ, գրող-հրապարակախոս Արծրուն Պեպանյանը, Արցախյան պատերազմի մասնակից, պատմաբան Արթուր Եղիազարյանը, Արցախյան պատերազմի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Աֆրիկյանը։

 

Հեքիաթագետ Հայկ Կիրակոսյանը խոսեց հայ ժողովրդական հեքիաթներում և էպոսում հայոց զենքի խորհրդի մասին, մեր կյանքում հեքիաթի կարևորության մասին, ինչպես նաև հայերի՝ սեփական ոգին չճանաչելու ու առաքելությունը մոռանալու մասին։ «Վերելք» միության անդամ Վրույր Արծրունին հակիրճ ներկայացրեց Կարմի բերդ հնավայրի պատմությունը։ Տեղեկատվական պայքարի մասնագետ, ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Իվան Պողոսյանը նշեց, թե որքան կարևոր է պատանիների զինվորական պատրաստության բարձրացումը՝ պատերազմներում մեծ թվով զոհերից խուսափելու համար։ Նա հույս հայտնեց, որ զինվորական պատրաստության ուսումնական նոր ծրագիրը, որի հեղինակն է, ոչ հեռու ապագայում կներառվի ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրում։ Կարդացեք նաև Մրցույթ. «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» Ազգագրական պարերի տոնական շքերթ` Ազատության հրապարակում «Ամենաթույլ օղակը դիվանագիտությունն է». Գագիկ Գինոսյան «Կարին» և «Անդոկ» ավանդական երգի-պարի խմբերի ռազմապարերը մեծ շուք հաղորդեցին միջոցառմանը՝ հայոց անկոտրում ոգու խռովքն ու ուժը փոխանցելով հանդիսատեսին։

Հայկական ավանդական կոխ ըմբշամարտի ցուցադրական ելույթն էլ ևս մեկ անգամ փաստեց, որ մարտարվեստն իր բոլոր դրսևորումներով եղել է հայոց մշակույթի կարևոր բաղկացուցիչը։ Հայկական կոխի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Բագրատ Երիցյանը շեշտեց, որ մեր երիտասարդ ըմբիշների միջազգային հաջողությունները մեծապես պայմանավորված են ազգային ավանդույթներով և ավանդաբար փոխանցված գիտելիքով։ Միջոցառման ավարտին ներկաները ոգեկոչեցին Արցախյան պատերազմում և Ապրիլյան մարտերում իրենց կյանքը զոհած տղաներին։ «Բոլորդ տեղյակ եք 300 սպարտացիների մասին, բայց, համոզված եմ, որ քչերդ գիտեք 300 հայերի մասին, որոնք Ակոռի գյուղի մոտ դուրս եկան թշնամու 7000-անոց բանակի դեմ և փախուստի մատնեցին նրան։

mshakuytti-orer

Հայկական մշակույթի օրերը Մոսկվայում․ մայիսի 27-ին մեկնարկեց Հայկական մշակույթի օրերի միջոցառումների

«Armenian Assembly» հասարակական կազմակերպությունը ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայ առաքելական եկեղեցու թեմի մասնակցությամբ և աջակցությամբ սույն թվականի մայիսի 27-ից հունիսի 1-ն անցկացնում է Հայկական մշակույթի օրերը Մոսկվայում:

 Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի հանդիսավոր բացումն ազդարարվեց Պ․Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի համերգային դահլիճում կազմակերպված՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական հեղինակային երեկույթով: Տիգրան Մանսուրյանը ստեղծագործում է տարբեր երաժշտական ժանրերում, նա հայկական կինոֆիլմերի համար գրված սիրված մեղեդիների հեղինակ է:
 

Համերգին մասնակցում էին “Musica Viva” կամերային նվագախումբը Ալեքսանդր Ռուդինի ղեկավարությամբ, Տուլայի պետական երգչախումբը Ալեքսանդր Սոլովյովի ղեկավարությամբ, “Questa Musica” երգչախումբը, ինչպես նաև հանրահայտ երաժիշտներ Սերգեյ Պոլտավսկին(ալտ), Պավել Դոմբրովսկին (դաշնամուր), Մարիամ Ավետիսյանը (սոպրանո)։

 Տոնական համերգի պատվավոր հյուրերն էին «Armenian Assembly»-ի Կանանց նախաձեռնությունների կոմիտեի անդամներ Իրինա Պոչիտայևան, Ելենա Ծատուրովան, Արմինե Ղազարյանը, Նորարար տեխնոլոգիաների և գիտության կոմիտեի անդամ Սերգեյ Ազատյանը, լիբանանահայ գործարար, «Մայրիգ» ռեստորանների ցանցի սեփականատեր Ալին Կամակյանը և GOURMET FEST գաստրոնոմիկ միջոցառմանը հրավիրված ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանից և այլ երկրներից ժամանած, Հայկական մշակույթի օրերի միջոցառումների մասնակիցներ:
 

Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի շրջանակում նախատեսված միջոցառումներն են.

 2019 թվականի մայիսի 28, ժամը 18.00, «Armenian Assembly» ՀԿ-ի նախագահության խորհրդի նիստ. նիստի ընթացքում մասնակիցները ամփոփեցին «Armenian Assembly»-ի 2018-2019 թթ. գործունեության արդյունքներն ու քննարկեցին հաջորդ՝ 2019-2020 թթ.-ի նպատակներն ու ծրագրերը․ Armenia Guide զբոսաշրջային պորտալի և Հայ Առաքելական Եկեղեցու միասնական էլեկտրոնային հարթակի զարգացումը, GOURMET FEST խոշոր գաստրոնոմիկ միջոցառման մեկնարկը, տարածաշրջանային կրթական կենտրոնների բացումը և մշակույթի, նորարար տեխնոլոգիաների և սպորտի ոլորտներում այլ նախաձեռնություններ:
 

2019 թվականի մայիսի 28, ժամը 19.00, GOURMET FEST յուրօրինակ գաստրոնոմիկ միջոցառում. միջոցառման նպատակը հայկական խոհանոցի ճանաչելության ապահովումն է ամբողջ աշխարհում: Առաջին անգամ Միշլեն աստղ ունեցող ռեստորանների երկու հայտնի շեֆ-խոհարարներ Կարեն Թորոսյանի (Bozar ռեստորան, Բրյուսել, Բելգիա) և Ստեֆանո Չիոտիի(Nostrano ռեստորան, Պեզարո, Իտալիա) ղեկավարությամբ և Հայաստանի առաջատար ռեստորանների խոհարարների հետ համատեղ (Չինար,The Club, Մայրիգ, Լավաշ) կստեղծվի հատուկ ճաշացանկ՝ առանձնահատուկ ֆյուժն՝ հայկական ավանդական և բարձր խոհանոցի համադրությամբ՝ հիմնված հայկական խոհարարական ավանդույթների և եվրոպական խոհանոցի տեխնիկաների վրա:

 2019 թվականի մայիսի 29, «Armenian Assembly» ՀԿ-ի Նորարար տեխնոլոգիաների և գիտության կոմիտեի ներկայացուցիչների հանդիպումը: Կոմիտեի հիմնական նպատակը ՏՏ ոլորտում սոցիալ-ձեռնարկատիրական և գիտական նախագծերի մշակումն ու զարգացումն է, որոնք կնպաստեն ազգային ինքնության, լեզվի և մշակույթի, համայնքների ամրապնդմանն ու զբոսարջության զարգացմանը Հայաստանում: Հանդիպման ընթացքում Նորարար տեխնոլոգինաերի և գիտւթյան կոմիտեի անդամներ Սերգեյ Ասլանյանը, Սերգեյ Ազատյանը, Կարեն Միրզոյանը, Ստեփան Չիտիպահովյանը, Սամվել Լազարյանը և Նոբել Արուստամյանը կքննարկեն և կսահմանեն «Armenian Assembly»-ի տեսանկյունից հեռանկարային նախաձեռնությունները 2019-2020թթ. համար:
 

2019 թվականի մայիսի 30, 18:00, Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի շրջանակում«Armenian Assembly»-ն, ի պատիվ Լազարևների տոհմի 300-ամյակի, կիրականացնի ՌԴ-ում ՀՀ դեսպանատան վերակառուցված Հյուպատոսական բաժնի բացման հանդիսավոր արարողությունը: Վերակառուցված Հյուպատոսական բաժնի բացմանը ներկա կլինեն ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տոգանյանը, ՌԴ-ում ՀՀ հյուպատոս Արա Մնացականյանը, ինչպես նաև «Armenian Assembly»-ի անդամներ:

 Հայկական մշակույթի օրերի միջոցառումների շարքը կամփոփվի հունիսի 1-ին՝ Տրետյակովի պետական պատկերասրահում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված հայ մուլտիպլիկատորների՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով ստեղծված մուլտֆիլմերի ցուցադրությամբ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
 
«Armenian Assembly» ՀԿ-ն և Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի կազմակերպիչները լիահույս են, որ իրականացվող միջոցառումները հայկական սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև սփյուռքից դուրս հաջողակ և հեղինակություն ունեցող մարդկանց միջև կապերի ամրապնդման հարթակ կդառնան, միաժամանակ կնպաստեն Հայաստանի իմիջի բարձրացմանը, ազգային ինքության պահպանմանը, բազմադարյան մշակույթի և հնագույն լեզվի հանրահռչակմանը:
 

«Armenian Assembly» հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանում և Սփյուռում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերի աջակցությունն ու իրականացումն է:

 «Armenian Assembly» իր ակտիվ գործունեության առաջին տարվա ընթացքում իրականացրել և աջակցել է մշակութային, կրթական, կրոնական-լուսավորչական, զբոսաշրջային և այլ նախագծեր:
tashiri-mshakutayin-kentron

Կայացել է «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությունը

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան  բացահայտել իրենց տաղանդները․ նախարար Պապիկյան

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզի Տաշիր համայնքում այսօր մասնակցել է «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը, որը վերակառուցվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել  նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը,  «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչները, վարչական շրջանների ղեկավարներ և հրավիրված այլ անձինք:

 

Շենքի վերակառուցման և գույքի ձեռքբերման նպատակով «Տաշիր» հիմնադրամը ներդրել է շուրջ 400 մլն  դրամ: Կենտրոնում կգործեն տարեցների հանգստի և ժամանցի սենյակ, շախմատի ակադեմիայի դասարան, շախմատի 1 խումբ, նկարչական 2 խումբ, պարի 3 խումբ, դուդուկի, վոկալի դասընթացներ, ձևավորման 1 խումբ, կառվինգի 1 խումբ,          կարուձևի ուսուցման 1 խումբ: Մոտ ապագայում իր դռները կբացի նաև գրադարանը: Կենտրոն հաճախում է ընդհանուր թվով 250 երեխա: Այստեղ  նախատեսվում է կազմակերպել համերգներ և ներկայացումներ, երաժշտական, թատերական, արվեստի փառատոներ և ցուցահանդեսներ: Դահլիճները և սրահները կտրամադրվեն տարաբնույթ միջոցառումների անցկացման համար:

 

Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է բնակիչներին համայնքային կյանքում նշանակալի իրադարձության կապակցությամբ և ընդգծել, որ գրեթե ամեն տեսակի հետաքրքրություն բավարարող այս մշակութային տունը հեռավոր համայնքի երեխաների համար իրենց գիտելիքներն ու հնարավորությունները ինքնադրսևորելու հիանալի միջավայր է։ «Մշակութային կենտրոնի բովանդակային հագեցվածությունը թույլ կտա երեխաներին իրենց մեջ բացահայտել դեռևս չիրացված այն կարողություններն ու ունակությունները, որոնց մասին գուցե չգիտեին»,- ասել է նախարարը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել կենտրոնի բարեկարգման համար և նշել, որ երկրի համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում առանցքային նշանակություն ունի համայնքներում մշակութային կյանքի զարգացումը, ինչի պակասը, ըստ նախարարի, ցավոք սրտի, այսօր զգացվում է։ «Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան  բացահայտել իրենց տաղանդները»,- ուրախությամբ փաստել է նախարարը։

 

Այցի ընթացքում նախարարը շրջել է Տաշիրի համայնքային զբոսայգում, ծանոթացել այգու բարեկարգման աշխատանքներին, որից հետո եղել է Տաշիրի կարի ֆաբրիկայում, որտեղ արտադրվում է «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ հայկական հագուստ:

 

Նկատենք, որ Տաշիրի մշակույթի տունը շահագործվել է 1978 թվականին: Մշակույթի տանը գործել են նկարչական դպրոց, մանկական գրադարան, ժողովրդական թատրոն, ժողովրդական գործիքների և երգի «Ալաշկերտ» անսամբլ, ժողովրդական, մանկական և ժամանակակից պարերի համույթներ, «Բիգ-բենդ» էստրադային խումբը, փողային նվագախումբ, մանկական երգչախումբ, թատերական խմբակ, կարուձևի խմբակ:

 

#Հայկականմշակույթ #Տաշիրիմշակույթիկենտրոն

aseghnagorcutyn

Հայկական ասեղնագործության դասընթացներ

Ի թիվս այլ դասընթացների «Կենաց տուն» մշակութային հկ-ը նախաձեռնում է նաեւ հայկական ավանդական ասեղնագործության տեսակների դասընթացներ : Դասընթացները վարում են ասեղնագործության ճանաչված եւ բազմաշնորհ վարպետներ՝ Անահիտ Իսունցը եւ Մարալ Շեոհմելյանը, երկու առանձին խմբերով։Չորեքշաբթի օրերին, ժամը 11,00 – 13,00՝ կպարապի Անահիտ Իսունցը, իսկ հինգշաբթի օրերին, ժամը 18:30 – 20:30՝ Մարալ Շեոհմելյանը։ Ասեղնագործության տեսակի ընտրությունը կորոշի խումբը, իսկ ժամանակային տեւողությունը կլինի անհատական։

 

Դասընթացներում կարող եք ծանոթանալ Մարաշի հարթակարի եւ հյուսվածակարի, Ուրֆայի ( Ուռհայի) հարթակարի տեսակների, Այնթափի թելքաշի,, Վանի, Սվազի, Տիգրանակերտի, Պոլսո եւ այլ կարատեսակների: Նախաձեռնության նպատակը ավանդաբար մեզ հասած, բայց կորուստներ կրած ասեղնագործության վերոհիշյալ տեսակների վերականգնումն է, դրանց նկատմամբ հետաքրքրության շրջանակի ընդլայնումը, ինչպես նաեւ ասեղնագործության հիմնական կարատեսակներին տիրապետողների գիտելիքների ու հմտությունների խորացումը, Ձեռարվեստ եւ Տեխնոլոգիա առարկաներ դասավանդող ուսուցիչների մասնագիտական վարպետության բարձրացումը: Դասընթացին կարող են մասնակցել թե՛ սկսնակները, ե ւ թե՛ հիմնական կարատեսակները տիրապետողները: Դասընթացները անց են կացվում շաբաթը 1 անգամ, յուրաքանչյուրը 2 ժամ տեւողությամբ: Բոլոր նյութերն ու գործիքները տրամադրում ենք մենք: Մասնակցության վճարը` 1 դասի համար 3000 ֏, իսկ ամբողջ կուրսը հաճախելու դեպքում կլինի զեղչ` 10000֏ ամսական։ Մասնակցությունը խնդրվում է հաստատել հեռախոսազանգով հեռաձայնելով հետևյալ համարներին՝ 091 370214, 094 370214

 

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայագրեր:

 

Հասցե՝ Երեւան, Աբելյան փող 6 / 1, սենյակ C 406, Այ Թի պարկի շենքում, ՙՙ Հայբուսակ ՙՙ համալսարանի հարեւանությամբ:

 

#Ասեղնագործություն #Կենացտուն

tumanyan

Ժուկով Ժամանակով

“Հեքիաթի Տունը” հրավիրում է վայելելու մերօրյա հեքիաթասացներին “Ժուկով Ժամանակով…” առաջին փառատոնի ընթացքում: Փառատոնի նպատակն է պահպանել ժողովրդական հեքիաթասացության ավանդույթները, այն պարբերաբար կկազմակերպվի “Հեքիաթի տանը”, որին կմասնակցեն Հայաստանի տարբեր մարզերի և աշխարհի տարբեր երկրների հեքիաթասացները:
Այս անգամ մասնակիցները հաղորդակից կդառնան Լոռվա հեքիաթների աշխարհին, որը կներկայացնի ժողովրդական մշակույթի կրող Քնքուշ Մարգարյանն ու Փամբակի ֆոլկլորային խումբը:
Տոմսի գինն է՝ 3000 դրամ, այն կարող եք ձեռք բերել Հեքիաթի Տանը, նախորոք ամրագրումը կատարելով զանգի կամ հաղորդագրության միջոցով: Ամրագրման և տեղեկությունների համար զանգահարեք՝ 093 311301 հեռախոսահամարին:

ginu-orer

Գինու օրերը Աղավնատանը

Երևանում գինու օրեր են: Որպես տոնը Երևանում նշելու այլընտրանք՝ “Աղավնատուն”-ը  բոլորին առաջարկում է ուղևորվել դեպի Աղավնավանք՝ Աղավնատուն ավանդական հյուրընկալության կենտրոն։

 

Մասնակցության ամբողջական փաթեթը ներառում է․ – Փոխադրում Երևանից գ․ Աղավնավանք և հետադարձ հարմարավետ միկրոավտոբուսով, – քայլարշավ նոր ծաղկող բլուրներով հմուտ տեղացի ուղեկցորդի առաջնորդությամբ դեպի․ * Ախ Նաբաթի 11-րդ դարի վանք * Աղավնավանք գյուղի քչքչան Գետիկ գետի վրա կամարված 11-րդ դարի չքնաղ կամուրջ – Սուրճի և Աղավնավանքի համեղ խոտաբույսերով թեյի հյուրասիրություն Աղավնատուն հյուրընկալության կենտրոնում՝ ներառյալ թխվածքաբլիթներ – Աղավնատան տակառներում հասունացրած անմահական կարմրահյութ գինու համտես – Աղավնատան վերգետնյա նոր պատված թոնրում թխվող Աղավնավանքյան լավաշի թխման վարպետության դաս և լավաշի համտես

 

Հավելավճարի դեպքում կարող եք նաև օգտվել Աղավնատան ավանդական խոհանոցից՝ ըստ նախնական պատվիրված մենյուի (Օր․՝ թոնրի կարտոֆիլ, թոնրի լավաշ, գյուղական պանիր, աղցան – 1,500 դրամ/անձ)։ Ի դեպ՝ նախապես պատվիրելու դեպքում, ըստ հյուրի նախընտրության, կարող ենք ապահովել նաև լանչ-բոքսեր՝ սնունդը ճանապարհին Ձեզ հետ վերցնելու համար։ 

**** Առանց Երևանից փոխադրման ծառայության (սեփական մեքենայով Երևանից, Դիլիջանից կամ այլ հարակից տարածքներից եկողների համար) մասնակցության վճարը կկազմի ընդամենը՝ 5,000 դրամ 
***** Ցանկության դեպքում կարող եք նաև տեղում ձեռք բերել Աղավնատան տակառների անմահական կարմրահյութ ԳԻՆԻՆ և արդար ԹՈՆՐԻ ԼԱՎԱՇԸ։ Քանի որ եղանակը Հայաստանում դեռևս անկանխատեսելի է, մասնակիցներին առաջարկվում է նախապես ապահովվել․ – հարմարավետ և տաք հագուստով, – անվտանգ, հարմարավետ սպորտային կոշիկներով – 1-2 անգամվա սնունդով։

 

Մասնակցության համար հարկավոր է դիմել մինչև 2-ը մայիսի, 2019 թ․՝ գրելով “Աղավնատուն” ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով՝ 077 474845 Ներդրումը կազմում է 7,500 դրամ, ինչով մասնակիցներն աջակցում են $ սկսնակ գյուղական ձեռներեցության զարգացմանը։ Առանց Երևանից փոխադրման ծառայության (սեփական մեքենայով Երևանից, Դիլիջանից կամ այլ հարակից տարածքներից եկողների համար) մասնակցության վճարը կկազմի ընդամենը՝ 5,000 դրամ

 

Սկիզբը՝ առավոտյան 8։30 Երևանի Կոնսերվատորիայի դիմացից։

 
 
 
jengalov-hac

«Ժենգյալով հացի փառատոն» Հաթերքում

Մայիսի 11-ին տեղի է ունենալու ժենգյալով հացի 2-րդ փառատոնը։ Հաթերք ֆուդի հետ համատեղ շատ հագեցած ու հետաքրքիր օր է կազմակերպվում։ 

Սկիզբը՝ վաղ առավոտյան՝ 5․45-ին։ Առաջին կանգառը կլինի Սևանի ափին՝ Ծովինար գյուղում, որտեղ կլինի նախաճաշ, ապա խումբը կուղևորվի Հաթերք։ 

Փառատոնը մեկնարկելու է ժամը 12:00-ին։ Տեղի կունենա ամերգային ծրագիր,  իսկական արցախյան ժենգյալով ու մյուս համեղագույն հացերի, քաղցրավենիքի ու այլ հետաքրքիր ուտեստների հուրասիրություն, ապա խումբը կուղևորվի բացահայտելու արցախյան բնաշխարհի կախարդական գաղտնիքները։ 

Ետդարձին խումբը հնարավորություն կունենա կանգ առնելու Դադիվանքում՝ ծանոթանալու մարդակերտ հուշարձանի պատմությանն ու ճարտարապետական հմայքին, ապա կուղևորվի դեպի Հայկական լեռնաշխարհի ամենատպավորիչ տեսարաններից «Ջերմաջուր»՝ սուզվելու ամենատաք աղբյուրների առողջարար ջրերի մեջ։

Խումբը Երևան կվերադառնա արդեն գիշերը, կհասնի մայրաքաղաք ժամը 1-ին մոտ։ Տուրի արժեքն է 12000 դրամ, որն իր մեջ ներառում է երկկողմանի ուղևորափոխադրումը, նախաճաշ, էքսկուրսավարի ծառայությունները։ 

Խնդրում ենք գրացվել հետևյալ հղումով՝ goo.gl/8mRv72 
Կամ զանգահարել՝ 091916171, 091727332, 093926171

#Ժինգյալովհաց #Հաթերք #Հայկականավանդականուտեստներ

asexnagorcutyun

«Ին-Տուր» էքսպոյի շրջանակներում «Իմ Հայաստան» ծրագիրը ներկայացրեց մշակութային զբոսաշրջության ներուժը

Ապրիլի 26-28-ը տեղի ունեցավ «Ին-Տուր» էքսպոն (Մերգելյան ինստիտուտի տարածք, Հ․Հակոբյան 3), որտեղ «Իմ Հայաստան» ծրագիրը ներկայացրեց մշակութային զբոսաշրջության ներուժը մարզերում։ Տարբեր վարպետաց դասերի միջոցով այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու ժողովրդական արհեստների հմտություններին և զրուցելու մարզերից ժամանած արհեստագործների հետ։

gorgeri-cucahandes

Գորգերի ցուցահանդես

Ապրիլի 20-ին Երևանի «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում տեղի ունեցավ ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի և ԱՄՆ-ի «Հայկական գորգեր» միության «Տորքի որդեգրում» համատեղ ծրագրի շրջանակում 2016-2018 թթ. ՀՀ շուրջ 13 համայնքներում գործված գորգերի ցուցահանդեսի բացումը և ազգագրագետ Ժ. Խաչատրյանի «Հայ ժողովրդական տոները և ծիսական տիկին-տիկնիկները» գրքի շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին և առանձնացվեցին ինքնատիպ աշխատանքներն ու ստեղծագործությունները: Միջոցառմանը մացնակցում էր նաև Մրգաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Մուրադյանը: Ակնկալում ենք, որ հաջորդ ցուցահանդեսներին իրենց պատվավոր տեղը կունենան Մրգաշեն համայնքում գործված գորգերը: