Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ազգային փոքրամասնության` եզդիական համայնքի իրավունքները» հետազոտության զեկույցը`հայերեն և եզդիերեն:
Զեկույցում ներկայացվել է եզդիական համայնքի կարգավիճակը, ինչպես նաև հայաստանաբնակ եզդիների ազգային ինքնության, կրթության և ազգային լեզվի ուսուցման, մշակույթի պահպանության և զարգացման, էթնիկ հիմքով առավել հաճախ հանդիպող խտրականության դրսևորումները, օրենսդրական դաշտում առկա իրավական բացերը և գործնական խնդիրները:
Հետազոտությունն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
Զեկույցը՝ հայերեն ⤵️ https://bit.ly/3dd1u3D
Զեկույցը՝ եզդիերեն⤵️ https://bit.ly/3hFvSqC