Հոդվածի հեղինակ՝ Արմեն Շավարշի Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ բանահյուսության տեսության և պատմության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու):
Հոդվածը տպագրվել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»-ի 1-ին համարում:
Հոդվածի հեղինակ՝ Նվարդ Վարդանյան (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ բանահյուսության տեսության և պատմության բաժնի գիտաշխատող, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու):
Հոդվածը տպագրվել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»-ի 1-ին համարում:
Հոդվածի հեղինակ՝ Սարգիս Հարությունյան (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ բանահյուսության տեսության և պատմության բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող, բան. գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ):
Հոդվածը տպագրվել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»-ի 1-ին համարում:
Ապրիլի 30-ին, ժամը 17։00-ին նկարիչ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի թատրոնը կհյուրընկալվի Փարաջանովի թանգարանում՝ ցուցադրելու «Տիկնիկների կոլաժ» ներկայացումը, որի ընթացքում հանդիսատեսը «կտեղափոխվի» հին Թիֆլիս, կշփվի ուրախ կինտոների, Փարաջանովի հարևան մադամ Ժերմենի հետ: Կլինեն նաև Շառլ Ազնավուրը, քոչարի պարողները ու էլի շատ կերպարներ: Նրանք բոլորը կհամախմբվեն ու կփորձեն կտրել ձեզ իրականությունից, իսկ հեքիաթի վերջում երեք խնձորի փոխարեն մի մեծ նուռ կընկնի։ Մուտքն ազատ է:
Ապրիլի 7-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես «Դրվագներ ինքնության. զարդ» խորագրով:
Ցուցահանդեսում ներառված են լինելու Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ:
Զարդերը կարևոր դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում և ցույց են տալիս ազգային գեղագիտական ընկալումները, զգացողությունը, ճաշակն ու ոճը:
Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերը ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել տարբեր երկրներում, և որ ամենակարևորն է՝ ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին:
Ասեղնագործության և կարպետագործության ուսուցումը «Երկարակեցության կենտրոնում» շարունակվում է։ Նախորդ ծրագիրը մեծ արձագանք առաջացրեց իր սպասելի և անսպասելի արդյունքներով, իսկ այսօր հնարավորություն կա խումբն ընդլայնելու։
Եթե 65+ տարեկան եք կամ ունեք այդ տարիքի հարազատ, որը ցանկանում է պահպանել իր ֆիզիկական և մտավոր ակտիվությունը, պատրաստ է նոր հմտություն յուրացնել, բացահայտել իր ռեսուրսները և ի գործ դնել դրանք, զանգահարեք․ «Երկարակեցության կենտրոնում» ընդունելությունը բաց է։
«Տարեցների փորձը և մշակութային կրթությունը ի նպաստ զարգացման» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, իսկ ուսուցիչը տաղանդավոր, Հայաստանը բազմաթիվ միջազգային մշակութային միջոցառումների ընթացքում ներկայացրած ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանն է (Galanthus):