markus-miller

«Գրեմﬕ»-ի մրցանակակիր Մարկուս Միլլերի ﬔնահաﬔրգով կﬔկնարկի «Երևան ջազ ֆեստ 2017»-ը

Հանրահայտ բասիստ, կոմպոզիտոր, գործիքավորող, «Գրեմﬕ»-ի մրցանակակիր Մարկուս Միլլերի կարծիքով` ջազ երաժշտությունն ինքնաարտահայտման լավագույն ﬕջոցն է: Երաժշտի ﬔնահաﬔրգով կազդարարվի «Երևան ջազ ֆեստ 2017»-ի ﬔկնարկը: Այն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Կ. Դեﬕրճյանի անվան մարզահաﬔրգային համալիրում: «Մի քանի տարի շարունակ լսում եմ այս փառատոնի, ձեր գեղեցիկ երկրի մասին: Երբ իմացա, որ կարող եմ մասնակցել ջազ ֆեստին և ﬔկ օր անցկացնել այստեղ, շատ ոգևորվեցի: Փառատոները նոր լսարանի հետ հաղորդակցվելու հիանալի ﬕջոց են: Իսկ ﬔծագույն ձեռքբերում եմ համարում, երբ երաժիշտը երեք նոտա է նվագում ու մարդիկ ճանաչում են նրա ձեռագիրը: Ինքնատիպ ստեղծագործողներ կան: Չգիտեմ երեք նոտայից ինձ կճանաչեն, թե ոչ, բայց հինգ նոտայից` հավանաբար»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միլլերը: Մարկուս Միլլերը համագործակցել է ﬕ շարք նշանավոր երաժիշտների հետ: «Պետք է առանձնացնեմ Մայլս Դեյվիսին, որի ազդեցությունն ինձ վրա բավականին ﬔծ է: Անչափ գնահատում և սիրում եմ Սթիվի Ուանդերին. ափսոս նրա հետ հաճախ հանդես գալու հնարավորություն չեմ ունեցել: Այս ոլորտում ﬔծերը շատ են»,-ընդգծեց երաժիշտը: Միլլերին մարդ-նվագախումբ են անվանում, քանի որ նա բազմաթիվ երաժշտական գործիքների վարպետ է: Մարկուս Միլլերի խոսքով` ինքը շատ ուրախ է, որ երաժշտասեր հանրությունն իրեն այս կամ այն գործիքը ընտրելու խնդրի առաջ չի կանգնեցնում: «Սիրում եմ բոլոր երաժշտական գործիքները, դրանցից աﬔն ﬔկն իր յուրահատկությունն ունի: Տասը տարեկանից կլարնետ եմ նվագում, ստեղծագործելիս դաշնամուրի օգնությանն եմ դիմում, բայց բասն ինձ համար առանձնահատուկ է»,-ասաց բասիստը: Անդրադառնալով ջազի առանձնահատկություններին` նա շեշտեց, որ ջազ հաﬔրգները յուրօրինակ են, քանի որ անﬕջական կապ է ստեղծվում երաժիշտների և լսարանի ﬕջև: Մթնոլորտը, էներգետիկ դաշտը հնարավորություն են տալիս ստեղծագործել, բեմում իմպրովիզներ անել, փոխել երաժշտության տեմպը, ռիթմը:

 

«Պետք է խոստովանեմ, որ ակումբային ջազ եմ սիրում: Բայց կարևորում եմ, որ այն հնչի նաև հաﬔրգասրահներում: Կան մարդիկ, ովքեր ակումբային երաժշտությունը ցածր են դասում հաﬔրգասրահներում հնչող երաժշտությունից, ուստի լավ է, որ հատկապես ԱՄՆ-ում այն առաջին անգամ հնչեց Քարնեգի հոլում: Ներկայումս հաճախ ենք նման հաﬔրգներ ունենում»,-եզրափակեց Միլլերը:

 

Աղբյուրը՝ Armen Press

sharl

Շառլ և Աիդա Ազնավուրները հրեաներին փրկելու համար կարժանանան Ռաուլ Վալենբերգի անվան մեդալի

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը (IRWF) որոշել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին ու նրա քրոջը՝ Աիդա Ազնավուրին, Ռաուլ Վալենբերգի անվան մեդալ շնորհել:

 Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, հեղինակավոր մրցանակը կշնորհվի ի նշան Ազնավուր ընտանիքի՝ ընտանիքի հոր՝ Միշայի, մոր՝ Քնարի ու նրանց 2 զավակների հանդեպ հարգանքի, որոնք Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայի՝ նացիստական ռեժիմի կողմից շրջափակման մեջ լինելու դաժան օրերին օգնել են ֆաշիստների կողմից հալածվողներին:
 

Ազնավուրների ընտանիքը շատ մտերիմ է եղել Միսաք Մանուշյանի դիմադրության խմբի անդամների հետ ու, վտանգելով կյանքը, իր փարիզյան բնակարանում ապաստան է առաջարկել հրեաներին և այլ ազգերի ներկայացուցիչներին:

 Համերաշխության ու քաղաքացիական քաջության մասին այս պատմությունը Շառլ Ազնավուրը փոխանցել է Հոլոքոստի և ցեղասպանության հարցերով նեղ մասնագետ, հրեա պրոֆեսոր Յաիր Արոնին:
 

Աղբյուրը մանրամասնում է, որ Վալենբերգի անվան մեդալի շնորհման արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Իսրայելի նախագահի նստավայրում:

 Հայտնի է, որ Ազնավուրին կուղեկցի որդին՝ Նիկոլասը, մինչդեռ Աիդան չի կարողանա ներկա գտնվել շնորհման արարողությանը:
mnjaxax

Երևանի մնջախաղի պետ․ թատրոնը կմասնակցի «Կենդանի դեմքեր» 9-րդ երիտասարդական թատերական փառատոնին

Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի Տյումենում կայանալիք «Կենդանի դեմքեր» 9-րդ երիտասարդական թատերական փառատոնին․

Ս. թ. հոկտեմբերի 20-22–ը Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում կայանալիք «Կենդանի դեմքեր» 9–րդ երիտասարդական թատերական փառատոնին Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի «Խաղ» ներկայացմամբ: Բեմադրությունը ընդգրկվել է տասը մրցութային ներկայացումների ցանկում, որի ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին:

Փառատոնի շրջանակում կկազմակերպվի հանդիպում ներկայացման ստեղծագործական կազմի հետ:

«Թատրոնի համապարփակ ներկայություն» խորագրով կոնֆերանսի շրջանակում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժ. Դադասյանը կվարի դասախոսություն, որի ընթացքում կներկայացվի ԵԹԿՊ-ի մնջախաղի դերասանական կուրսի ուսանողների «Feel Not Feel» բեմադրության տեսացուցադրությունը:

avstraliayi-aborigenner

Կբացվի «Արևմտյան Ավստրալիայի տափաստանի աբորիգենների արվեստը» խորագրով ցուցահանդեսը

Ս. թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Արևմտյան Ավստրալիայի տափաստանի աբորիգենների արվեստը» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը:

 

Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն արդի շրջանի նկարիչների աշխատանքերի վերատպություններ, որոնք թույլ կտան ամբողջական պատկերացում կազմել Արևմտյան Ավստրալիայի աբորիգենների կյանքի և արվեստի պատմության մասին:

 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 10-ը:

MoscowCinema

Նկարահանվել են Հայաստանի ավանդական մշակույթին նվիրված նոր ֆիլմեր

2017 թ. ապրիլին Մոսկվայի «Ստուդիա Ա ստեղծագործական արվեստանոցը» (“Творческая мастерская Студия А”) «Պրյանիչնիյ դոմիկ» (“Пряничный домик”) հաղորդաշարի համար Հայաստանում նկարահանել է Հայաստանի ավանդական մշակույթին նվիրված ֆիլմեր:

 

Նշյալ 26-րոպեանոց երեք հեռուստատեսային ծրագրերի նկարահանումները իրականացվել են «Հայկական խաչքարեր», «Ծիրանի ծառի երգը» (հայկական դուդուկ նվագարանի վերաբերյալ) և «Հայկական տարազ» խորագրերով, որոնցից երկուսն արդեն հեռարձակվել են եթերում:

 

Վերոնշյալ հեռուստատեսային ծրագրերի նկարահանումները և հեռարձակումները ռուսական հեռուստաեթերում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների տարածման և միջազգային հանրահռչակման գործընթացների հերթական նպաստավոր քայլերից են:

mansuryan

«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգ-երեկոն՝ Զվարթնոցում

Ս. թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգ-երեկոն:

Մասնակցում է Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Մենակատարներ` Իրինա Զաքյան /սոպրանո/, Հենրիետա Հարությունովա /սոպրանո/, Քրիստինե Սահակյան /մեցո սոպրանո/, Յանա Դարյան /ալտ/, Արթուր Ավանեսով /դաշնամուր/:

Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Կազմակերպիչ՝ «PROF Production» ընկերություն։

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

 

aveluk

«Ավելուկի փառատոնը» Վարդենիկում

Հունիսի 29-ին ժամը 12:00-ին սպասում ենք Ձեզ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ «Ավելուկի Փառատոնին»: Միջոցառումը նախաձեռնվել է «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության և «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության կողմից՝ Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում ագրո, գյուղական, իրադարձային, և մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկությունները և իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով: 

«Ավելուկի փառատոնը» հիանալի առիթ է՝ 

✅ Մասնակցելու ավելուկի ամենաերկար հյուսքը գործելու ընթացքին՝ սեփական ձեռքերով գործելով այն, որը կգրանցվի Հայաստանի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում։
✅ Վայելելու ուրախ և պարային երաժշտական համարներ Ներսիկ Իսպիրյանի և «Գաթա» Բենդի հետ
✅ Համտեսելու Գեղարքունիքի ավանդական համեղագույն ուտեստները․ Գավառի ավանդական փախլավա, Վարդենիկի կանեփով քյուֆտա, մեծ կաթսայի մեջ պատրաստվող ավելուկի թարմ ապուր, սարերի տապակած ուտելի բույսեր
✅ Ծանոթանալու Գեղարքունիքի և ՀՀ այլ բնակավայրերի սոցիալական ձեռնարկատերերին, գյուղական հյուրատնային ծառայություններին, օրգանիկ արտադրությամբ զբաղվող անհատների արտադրանքին ու նրանց գործունեությանը
✅ Անցկացնելու անմոռանալի օր քաղաքի տապից հեռու՝ զովաշունչ և հյուրընկալ Վարդենիկում

 

Պատվավոր Հյուրեր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի

 

Ցանկության դեպքում կազմակերպությունը կապահովի երկկողմանի փոխադրումը(ընդհանուր արժեքը՝ 3000 դրամ)

Մեկնումը՝ ժամը 09:00 Հանրապետության հրապարակից Վերադարձը՝ ժամը՝ 20:00

 

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:

Մանրամասների համար՝ +374 93 49 38 42, 98 78 78 30

sasna-crer-eposi-or

«Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնի հանդիսավոր փակումը` Ներքին Բազմաբերդում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սասնա տուն» հասարակության զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2011 թվականից իրականացնում է «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը: 2013 թվականից այն անցկացվում է հանրապետական ձևաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը: 

Ս. թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում տեղի կունենա «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնի հանդիսավոր փակումը: Միջոցառմանը կպարգևատրվեն շարադրությունների մրցույթի հաղթողները, կատարումներով հանդես կգան էպոսասացության մրցույթի հաղթողները և լավագույն ասացողները, ելույթ կունենան ազգագրական երգ ու պարի խմբեր, անհատ կատարողներ: 

Նշենք, որ փառատոնի շրջանակում, ՀՀ մարզերում տեղի են ունեցել էպոսասացության մրցույթներ, իսկ Գավառի երկրագիտական թանգարանում` մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են դպրոցականներ ՀՀ Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Իսկ «Ես և էպոսը» խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում: Ծրագրի մաս են կազմել նաև «Հայոց բանակի զինվորը էպոսի զավակն է» թեմայով դասախոսությունը և «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ելույթը, որն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ զորամասում:

 «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնը կարևորվում է էպոսի հանրահռչակման, մանուկների ու պատանիների ազգային, հայրենասիրական դաստիարակության առումով, ինչպես նաև այն հանգամանքով, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

andammm

Հայտարարություն. ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը սկսել է 2018 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը: Այդ կապակցությամբ հիմնադրամն ընդունում է հայտեր: Հաջորդ ֆինանսական տարվա միջոցառումների ծրագրում ընդգրկված են` հումանիտար, մշակութային, գիտակրթական, երիտասարդական, գրահրատարակչության և զանգվածային տեղեկատվության, սպորտի, զբոսաշրջության ոլորտների, ինչպես նաև  ԱՊՀ անդամ երկրներում մշակութային տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ: Նախապատվությունը տրվում է այն հայտերին, որոնք ներառում են ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք կաջակցվեն ԱՊՀ անդամ այն երկրների կառավարությունների կողմից, որոնց տարածքում իրականացվում է միջոցառումը:

Հայտաձևը բեռնելու և դրա լրացման ուղեցույցին, մասնակցության պահանջներին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել http://www.mfgs-sng.org/activity/2164.html հասցեով: 

Սահմանված ձևով լրացված հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2017 թվականի հունվարի 16-ը` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Արտաքին կապերի վարչություն (հասցե` Հայաս­տանի Հանրապետություն, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 6-րդ հարկ, հեռախոս` 011- 52-12-76):

tangaran-komitasi

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կհնչեն շարականներ և տաղեր

Ս. թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա համերգ, որի ընթացքում կհնչեն Աստվածածնա շարականներ և տաղեր: Մասնակցում են` Մանուշ Հարությունյանը /մեցցո-սոպրանո/ և Գոհար Մաթևոսյանը /դաշնամուր/: Ծրագրում` Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի, Յակոբ Կլայեցի:

Մուտքն ազատ է:

Ազդագիրը ներբեռնել այստեղ: