Տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

Տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

Տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիր) կանցկացվի «Իմ ձեռագործ Հայաստան» 3-րդ փառատոնը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 13-14-ը՝ ժամը 12:00-19:00:

Ձեռարվեստի և արհեստների փառատոնին կմասնակցեն ոչ միայն հայ, այլև վրացի վարպետներ՝ ներկայացնելով իրենց մշակութային արտադրանքը՝ մշակութային երկխոսության նոր հարթակ ստեղծելով հայ և վրացի ժողովուրդների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, փոխհարստացման և տարածման համար: Փառատոնի ընթացքում տեղի կունենա նաև հայկական և վրացական ազգային հագուստների ցուցադրություն. կներկայացվեն երկու ժողովուրդներին բնորոշ ազգային տարազներ:

Փառատոնի նպատակն է ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի միջմշակութային համագործակցությունը, նպաստել ստեղծագործող վարպետների գործունեությանը, ինչպես նաև արհեստների և արվեստների արժևորմանն ու տարածմանը:

«Հացուտիք և գրականություն. սննդային միջադեպերը հին հայոց մեջ» բանախոսություն

«Հացուտիք և գրականություն. սննդային միջադեպերը հին հայոց մեջ» բանախոսություն

«Հացուտիք և գրականություն. սննդային միջադեպերը հին հայոց մեջ» բանախոսություն

Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հասմիկ Սիմոնյանի բանախոսությունը՝ «Հացուտիք և գրականություն. սննդային միջադեպերը հին հայոց մեջ» թեմայով։

Հետազոտելով հայ պատմիչների ու հեղինակների գրավոր վկայությունները՝  Հասմիկ Սիմոնյանը ներկայացրեց սննդային ավանդույթների ձևավորումն ու զարգացումը հայկական միջավայրում: Սա փորձ էր՝ կարևորելու առօրեականությունը՝ որպես պատմական գործընթացի արժեքավոր բաղադրիչ:

«Մայրության և մանկության ազգագրություն» գրքի շնորհանդես

«Մայրության և մանկության ազգագրություն» գրքի շնորհանդես

«Մայրության և մանկության ազգագրություն» գրքի շնորհանդես

Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում, Հայաստանի պատմության թանգարանի դահլիճում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ պատմաբան, ազգագրագետ, թանգարանագետ, մշակույթի ոլորտի կառավարման մասնագետ Սուսաննա Մելիքյանի «Մայրության և մանկության ազգագրություն» գրքի շնորհանդեսը։

«Ակտուալ արվեստ» հրատարակչության այս գրքում ներկայացված են մայրությանն ու  մանկությանն ուղեկցող սովորույթներն ու ծեսերը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Առավել հանգամանալից ներկայացվում է ավանդութային ժամանակաշրջանի սովորութածիսային համակարգը։ Քննարկվում են նաև ժողովրդական պատկերացումները, հավատալիքները և պրակտիկ ռացիոնալ գիտելիքները։ Աշխատանքի նպատակն է ներկայացնել նշված համակարգի տեղական առանձնահատկությունները, համահայկական բնույթը, հետևել փոխակերպումների հիմնական միտումներին ու զարգացումներին՝ ընդհուպ մինչև ժամանակակից ծիսակարգի կայացումը։

Գիտական կոնֆերանս «Հայրիկ Մուրադյան-120»

Գիտական կոնֆերանս «Հայրիկ Մուրադյան-120»

Գիտական կոնֆերանս «Հայրիկ Մուրադյան-120»

2025թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայրիկ Մուրադյան – 120» գիտական կոնֆերանսը՝ նվիրված հայ ժողովրդական երաժշտության երախտավոր, անվանի երգիչ-բանահավաք, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանի (1905-1999) ծննդյան 120-ամյակին:

Գիտական կոնֆերանսը  կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունը:

Մեկօրյա գիտական կոնֆերանսի ընթացքում, հայկական ակադեմիական երաժշտագիտության մեջ առաջին անգամ, բանախոսները բացահայտեցին Հայրիկ Մուրադյանի նշանակալի ներդրումը հայ երաժշտության մեջ:

Կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցավ «Հայրիկ Մուրադյան․ Հոդվածների ժողովածու»-ի շնորհանդեսը, որտեղ ներառված են Հայրիկ Մուրադյանի 15 (այդ թվում 2-ը՝ անտիպ) հոդվածները։

Ժողովրդական վարպետ Շահե Հարությունյանի անհատական ցուցահանդես

Ժողովրդական վարպետ Շահե Հարությունյանի անհատական ցուցահանդես

Ժողովրդական վարպետ Շահե Հարությունյանի անհատական ցուցահանդես

Սեպտեմբերի 1-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Շահէ Հարությունեանի «Մեղեդային ակնթարթներ» խորագրով խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը։
Շահէն Հալեպում ծնված սիրիահայ խեցեգործ է։ Նախնական ուսումնառությունն արվեստագետը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում (1983-1986), իսկ բարձրագույն կրթությունը շարունակել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (1986-1991)։ Հետագայում ապրել և ստեղծագործել է Բեյրութում, որտեղ ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ։ Այժմ արվեստագետը ապրում, ստեղծագործում և ցուցադրվում է Հայաստանում։
Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 12-ը։

Արվեստների և արհեստների փառատոն Դիլիջանում

Արվեստների և արհեստների փառատոն Դիլիջանում

Արվեստների և արհեստների փառատոն Դիլիջանում

2013 թ.-ից ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ավանդաբար կազմակերպվում է «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնը։
Օգոստոսի 31-ին տեղի ունեցած փառատոնի շրջանակում բոլոր մարզերը ներկայացրին դեկորատիվ-կիրառական արվեստի բացառիկ նմուշներ՝ գորգարվեստ, ասեղնագործություն, փայտարվեստ, դարբնագործություն, ազգային տարազներ, տիկնիկագործություն, կերպարվեստ, զարդեր և այլն։ Անցկացվեցին վարպետության դասեր, գարեջրի տոն, գինու համտես, լավաշի թխման արարողակարգ, ներկայացվեց աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների մշակույթը և խոհանոցը։ Իսկ տոնական երգն ու պարը և դիլիջանյան բնաշխարհը ներկաների օրը դարձրին անմոռանալի։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

«Գութան»

«Գութան»

«Գութան»

Այս տարի «Գութան» ազգային երգի-պարի փառատոնը տեղի ունեցավ օգոստոսի 30-ին և նվիրված էր Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին։

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

Օգոստոս ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը հրավիրել էր բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր՝ Ազատության հրապարակում։
Պարային հանդիպումը տեղի ունեցավ օգոստոսի 29-ին և նվիրված էր Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին:

Գորգի կտրման արարողություն և նվիրատվություն

Գորգի կտրման արարողություն և նվիրատվություն

Գորգի կտրման արարողություն և նվիրատվություն

Օգոստոսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանի «Դրվագներ ինքնության․ գորգ» խորագրով ցուցադրության սրահում տեղի ունեցավ թանգարանի գործընկեր «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ ամիսներ շարունակ վերոնշյալ ցուցասրահում գործված գորգի կտրման և նվիրատվության հանդիսավոր արարողությունը։ Գորգը գործվել է 17-րդ դարով թվագրվող, Արցախի մետաքսե ծածկոցի նմանությամբ։
Գորգի կտրման հանդիսավոր արարողությանը հաջորդեց Հայաստանի պատմության թանգարանի Ազգագրության բաժնի գիտաշխատող, պ․գ․թ․ Լիլիա Ավանեսյանի բանախոսությունը։

Ժողովրդական վարպետ Գոհար Պետրոսյանի «Իմ աշխարհը» ցուցահանդեսը

Ժողովրդական վարպետ Գոհար Պետրոսյանի «Իմ աշխարհը» ցուցահանդեսը

Ժողովրդական վարպետ Գոհար Պետրոսյանի «Իմ աշխարհը» ցուցահանդեսը

Օգոստոսի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ գյումրեցի խեցեգործ, ՀՀ ժողովրդական վարպետ Գոհար Պետրոսյանի «Իմ աշխարհը» խորագրով ցուցահանդեսի բացումը։
Գոհար Պետրոսյանը ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարի բաժինը։ Մասնագիտական գործունեության ընթացքում զբաղվել է մանկավարժությամբ, 2014-2016թթ․ Իտալիայի հյուպատոսարանին կից խեցեգործական արվեստանոցում աշխատել է որպես վարպետ։ Ունեցել է բազմաթիվ ցուցադրություններ Հայաստանում և արտասահմանում, որոնցից առավել նշանակալի են 2002թ․ Տորոնտոյի անհատական ցուցահանդեսը, 2006թ․ Ավստրիայում կայացած Մոցարտի 250-ամյակին նվիրված ցուցահանդեսը, 2013թ․ Մյունխենի UAMO փառատոնը, 2021թ․ ԱՄՆ դեսպանատան կազմակերպած ցուցահանդես-վաճառքը, 2024թ․ Շպիտելբերգի «Սուրբ Ծննդյան» տոնավաճառը։