«Թանգարանների գիշերը» Ժողովրդական արվեստների թանգարանում

«Թանգարանների գիշերը» Ժողովրդական արվեստների թանգարանում 

«Թանգարանների գիշերը» Ժողովրդական արվեստների թանգարանում

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում և Դիլիջանի մասնաճյուղում՝ Հայկական գործվածքի թանգարանում, անցկացվեցին մշակութային բազմաբովանդակ միջոցառումներ և կրթական ծրագրեր:

Այցելուների համար կազմակերպված մասնագիտացված վարպետաց դասերը հրաշալի հնարավորություն ընձեռեցին հաղորդակից դառնալու ավանդական արհեստների ու ձեռագործ արվեստի գաղտնիքներին՝ ստեղծելով յուրահատուկ կապ սերունդների և մշակութային ժառանգության միջև:

Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր

Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր

Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության` ի դեմս Ժաննա Անդրեասյանի և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ որպես կարևոր և խորհրդանշական քայլ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության և զարգացման ուղղությամբ։

Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Համաձայն հուշագրի՝ բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող անշարժ գույք, ինչպես նաև բարերարի անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման նպատակով։

Նախաձեռնությունը բացառիկ նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ձևավորելու հայկական գորգարվեստին և մշակութային արժեք ներկայացնող առարկաներին նվիրված նոր մշակութային կենտրոն: Այն կծառայի ոչ միայն որպես թանգարան, այլև որպես կրթամշակութային կարևոր հարթակ, որտեղ կիրականացվեն թեմատիկ ցուցադրություններ, վարպետաց դասեր, կրթական ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանին՝ ազգային մշակութային ժառանգության պահպանության և զարգացման գործում ունեցած բացառիկ ներդրման համար. «Անգնահատելի է Ձեր հայրենանվեր այս նախաձեռնությունը: Այն կարևոր քայլ է հայկական գորգարվեստի պահպանության, հանրահռչակման և ապագա սերունդներին փոխանցելու, ինչպես նաև ստեղծագործական նոր միջավայր ձևավորելու տեսանկյունից: Նախաձեռնությունը կարող է դառնալ մշակութային նոր կարևոր կենտրոնի ձևավորման հիմք՝ խթանելով նաև զբոսաշրջային և կրթական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»։ Նախարարն ընդգծել է, որ գորգի թանգարանի ստեղծումը ամրագրված է նաև ՀՀ մշակույթի պահպանման և զարգացման ռազմավարությամբ:

Բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ ընդգծելով. «Ես շատ խանդավառ եմ այս համագործակցությամբ, որի մասին միշտ մտածել եմ: Վստահ եմ՝ միասնաբար կհաջողենք: Սա նաև կարևոր օրինակ է՝ զարգացնելու Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք հարաբերությունները համատեղ այլ նախաձեռնություններով ևս։ Գորգարվեստը հայկական մշակույթի ինքնատիպ և կարևոր բաղադրիչներից է, որն արտացոլում է ժողովրդի պատմությունը, ավանդույթներն ու գեղարվեստական մտածողությունը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կապահովի թանգարանի մասնագիտական և կազմակերպչական կայացումը՝ ներգրավելով անհրաժեշտ մասնագիտական ներուժ, ապահովելով հավաքածուների պատշաճ պահպանումը և թանգարանի արդյունավետ գործունեությունը։

Նոր թանգարանի ստեղծումը կնպաստի գորգարվետի հարուստ ժառանգության պահպանությանը, ուսումնասիրմանը և հանրահռչակմանը՝ ապահովելով դրա փոխանցումը հաջորդ սերունդներին։

Համբարձման տոնը Հարություն Փանոսյանի հետ

Համբարձման տոնը Հարություն Փանոսյանի հետ 

Համբարձման տոնը Հարություն Փանոսյանի հետ

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության՝ ավանդական երգերի հերթական բաց դասը տեղի ունեցավ մայիսի 17-ին։ Այն նվիրված էր Համբարձման տոնին։ Հյուրն էր Հարություն Փանոսյանը, ով երկար տարիներ ղեկավարել է «Ակունք» և «Վան» ավանդական երգի-պարի խմբերը, կատարել բանահավաքչական աշխատանք ողջ Հայաստանում։ Միջոցառումը, ավանդույթ դարձած կերպով, ավարտվեց կոպալի հնչյունների ներքո՝ պարերգերով։

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվեց Արհեստների միջազգային փառատոնը

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվեց Արհեստների միջազգային փառատոնը

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվեց Արհեստների միջազգային փառատոնը

Մեղրիում մայիսի 16-ին մեկնարկեց «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը, որին մասնակցում էին շուրջ 20 արհեստագործ վարպետ Հայաստանից և 24 վարպետ՝ ԱՊՀ անդամ երկրներից, Վրաստանից ու Իրանից: 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրին երկօրյա միջոցառումների ծրագրի ընթացքում դարձավ ավանդական արհեստների, երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր:

Փառատոնի բացմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ նրանք շրջել են տաղավարներով, ծանոթացել վարպետների աշխատանքներին, զրուցել մասնակիցների հետ։

Փառատոնի այցելուները ծանոթացել են հայկական խոհանոցի ավանդույթներին, բացահայտել մարզին բնորոշ բացառիկ խոհարարական հմտությունները: Փառատոնի շրջանակում Մեղրիում ներկայացված էին հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն, ազգային երգ ու պար, վարպետաց դասեր, ցուցահանդես-վաճառք: Փառատոնի գլխավոր նպատակն էր ձևավորել ստեղծարար համայնք՝ Մեղրի համայնքի մշակութային ինքնատիպության և ստեղծարար ներուժի աշխուժացմամբ՝ միավորելով Մեղրիի և Հայաստանի տարբեր մարզերից և ԱՊՀ երկրներից հրավիրված մասնակիցներին մեկ մշակութային հարթակում։ Առանձին գոտիներից բաղկացած տաղավարներում կազմակերպվել են նաև կրթական, մշակութային, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ՝ ստվերների թատրոն, տիկնիկային ներկայացումներ, հեքիաթների ընթերցումներ՝ լի անակնկալներով և աննկարագրելի վառ զգացողություններով։ Տեղի է ունեցել նաև լարախաղացության ներկայացումը:

Փառատոնային ծրագիրը եզրափակվել է երեկոյան համերգային կատարումներով. ելույթ են ունեցել «Կաթիլ» բենդը, Թանգարանի «Մանել» երգչախումբը և «Վարը վարենկ» կրթամշակութային կազմակերպությունը։

Փառատոնն իրականացվեց ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Մեղրիի համայնքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

«Ավանդական օրորների արահետով»

«Ավանդական օրորների արահետով» 

«Ավանդական օրորների արահետով»

Մայրական օրորը մոր և մանկան միջև հոգևոր կապն ապահովող առաջին հարթակն է, ինքնության պահպանման նախապայման և բարի, արարող ու խիզախ մարդ դաստիարակելու կարևոր միջոց:

Մայիսի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Ավանդական օրորների արահետով» թեմայով․ բանախոսներ՝

երաժշտագետ, ֆոլկլորագետ Մարգարիտ Սարգսյան և երաժշտագետ, ֆոլկլորագետ, արվեստագիտության թեկնածու Անի Հակոբյան։ Տեղի ունեցավ նաև ծրագրում ընդգրկված օրորների ներկայացում՝ նախագծի մասնակիցների կատարմամբ։

Հայերենի բարբառների ուսումնասիրության խնդիրները

Հայերենի բարբառների ուսումնասիրության խնդիրները

Հայերենի բարբառների ուսումնասիրության խնդիրները

Իր զարգացման հինգ-վեց հազարամյակների ընթացքում հայերենը միշտ ունեցել է բարբառային տարբերակվածություն՝ հնդեվրոպական շրջանից, երբ այն նախալեզվի բարբառներից մեկն էր (հատկապես մերձավոր հնդիրանական ու հունական ճյուղերի կողքին), մինչև ինքնուրույն գոյության նախագրային ու գրային փուլեր և վերջապես՝ արդի բարբառներ, որոնց թիվն անցնում է 50-ից, և որոնց մեծ մասն արդեն գոյություն չունի։
Մայիսի 4-ին տեղի ունեցավ առցանց դասախոսություն, որը վարեց լեզվաբան, հայագիտության և համեմատական լեզվաբանության մասնագետ, Լեյդենի համալսարանի դոկտոր Հրաչ Մարտիրոսյանը։

Համբարձման տոնը Ժողովրդական արվեստների թանգարանում

Համբարձման տոնը Ժողովրդական արվեստների թանգարանում

Համբարձման տոնը Ժողովրդական արվեստների թանգարանում

«ՖՈԼԿԱՆԻՎ» կրթական նախագծի շրջանակում Ժողովրդական արվեստների թանգարանը շարունակում է բացահայտել հայկական տոնացույցի գեղեցիկ ծեսերը։ Հաջորդ կանգառը Սուրբ Հարության տոնից ուղիղ 40 օր հետո նշվող Համբարձման տոնն է, որը ժողովրդի մեջ հայտնի է նաև որպես Վիճակի կամ Կաթնապրի տոն։

Համբարձումը բնության ծաղկունքի, սիրո ու բարության տոն է։ Ըստ ավանդույթի՝ չորեքշաբթի լուսաբացին յոթական աղջիկներից կազմված խմբերը դուրս էին գալիս դաշտ՝ յոթ աղբյուրի ջուր, յոթ տեսակ քար ու յոթ տեսակ ծաղիկ հավաքելու։ Այդ ամենը զետեղվում էր վիճակի սափորի մեջ, որը պսակվում էր ամենամեծ փնջով՝ «Ծաղկամայրով»։ Համբարձման գիշերը համարվում էր կախարդական՝ հրաշքների ու բախտագուշակության ժամանակ։

Ծրագրում՝ Համբարձման թաղիքե ծաղկեպսակների և փնջերի պատրաստում, Համբարձման տոնին նվիրված ժողովրդական երգի ուսուցում։

«Ցորեն եմ ցանե» թատերականացված համերգ

«Ցորեն եմ ցանե» թատերականացված համերգ

«Ցորեն եմ ցանե» թատերականացված համերգ

Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի–պարի համույթը ուրախ է հայտնել, որ ապրիլի 30-ին՝ ժամը՝ 19։30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա երկար սպասված «Ցորեն եմ ցանե» թատերականացված համերգը։

Թո՛ղ օրհնյալ լինի այն ցորենը, որ ցանում ենք… արևից ուժ առնի, անձրևից՝ կյանք։
———
Համաղեկավարներ՝ Հայարփի Անանյան, Լուսինե Մկրտչյան
Երգուսույց՝ Տիգրանուհի Հովհաննիսյան
Սցենարի հեղինակ՝ Լիլիթ Մկրտչյան
Բեմադրող ռեժիսոր՝ Մհեր Նահապետյան
Լուսանկարը՝ Տիգրան Մադոյանի:

«Վերապրման օրագիր» ժամանակավոր ցուցադրություն

«Վերապրման օրագիր» ժամանակավոր ցուցադրություն

«Վերապրման օրագիր» ժամանակավոր ցուցադրություն

Մայիսի 28-ին Ժողովրդական արվեստների թանգարանում բացվեց «Վերապրման օրագիր» ժամանակավոր ցուցադրությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությունից փրկված կանանց ձեռագործ արվեստին և նրանց ոդիսականին։ Մեծ Եղեռնի տարիներին ու հատկապես դրանից հետո աշխարհասփյուռ հայ ժողովուրդն իր գոյությունը կարողացավ պահել ու մեջքը շտկել հենց արհեստներին տիրապետելու շնորհիվ: Այս իրողությունը կարևոր էր հատկապես կանանց ու որբ երեխաների գոյության հիմնախնդիրը կարգավորելու առումով, քանի որ փրկվածների մեծ մասը նրանք էին: Ասեղնագործությունն ու ժանեկագործությունն այն արհեստներն են, որոնք, ի տարբերություն գորգագործության, որևէ բարդ գործիքի կամ հաստոցի կարիք չունեն, ուստի հենց դրանցով էին շատերը զբաղվում օտարության մեջ:

Ցուցադրությունում ներկայացված են Հրազդան Թոքմաջյանի անձնական հավաքածուի բացառիկ նմուշներ՝ Այնթապի, Մարաշի, Ուրֆայի ավանդական ասեղնագործություններ, որոնք տարագիր հայերը գործել են Սիրիայում։ Առանձնակի հուզականություն ունեն այն ձեռագործները, որոնց հեղինակները հենց վերապրողներն են։

Ցուցադրության շրջանակում կծանոթանաք նաև հայ որբերին ու վերապրողներին զորավիգ եղած մեծ մարդասերներ Կարեն Էպպեի և Հեդվիգ Բյուլի գործունեությանը։

Հասցե՝ Աբովյան 64
(010) 569380