Կոմիտասի երգչախմբային ավանդույթի հետքերով

Կոմիտասի երգչախմբային ավանդույթի հետքերով

Կոմիտասի երգչախմբային ավանդույթի հետքերով

Հունվարի 31-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ երգչախմբի հավաքագրման առաջին բաց դասը։
Երգուսույց` Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան
Դաշնակահար` Մարինա Վարդանյան
Պարապմունքների տևողությունը` 6 ամիս
Մեկ պարապմունքի արժեքը` 2000 դրամ
Տարիքային սահմանափակումներ չկան։

Սուրբ Սարգսի տոնը Ժողովրդական արվեստների թանգարանում

Սուրբ Սարգսի տոնը Ժողովրդական արվեստների թանգարանում

Սուրբ Սարգսի տոնը Ժողովրդական արվեստների թանգարանում

Հունվարի 30-ին Ժողովրդական արվեստների թանգարանում, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի շրջանակում մասնակիցները աղի բլիթ և փոխինձե գնդեր պատրաստեցին ու համտեսեցին «Էրկանք» ընկերության հետ։ Տեղի ունեցավ նաև թեմատիկ ժողովրդական երգերի ուսուցում և վիկտորինա։

«Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի անդրադարձը «Ձեռամբ հյուսած» ծրագրին

«Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի անդրադարձը «Ձեռամբ հյուսած» ծրագրին

«Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի անդրադարձը «Ձեռամբ հյուսած» ծրագրին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի «Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի 10-րդ թողարկման մեջ տեղ է գտել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանի անդրադարձը «Ձեռամբ հյուսած» ծրագրին։
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում և Օձուն, Ախթալա բնակավայրերում տարբեր տարիքի շահառուների համար կազմակերպվել են գորգագործության, միակողմանի և երկկողմանի կարպետագործության, Մարաշի ասեղնագործության, թաղիքագործության դասընթացներ:
Ծրագրի իրականացումը նպաստել է ոչ միայն համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու կենսունակությանը, այլև կանանց ներուժի հզորացմանը:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Արևածին կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ։

Ամփոփվել է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթի հայաստանյան փուլը

Ամփոփվել է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթի հայաստանյան փուլը

Ամփոփվել է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթի հայաստանյան փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ամփոփել է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթի հայաստանյան փուլը:
Մրցույթին մասնակցել են երկու տարիքային խմբերի՝ 6-11 և 11-17 տարեկան երեխաներ և պատանիներ՝ ներկայացնելով խմբային աշխատանքներ։
Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի անցկացրած մրցույթին ներկայացվել է շուրջ 210 նախնական հայտ․ ամփոփիչ փուլին մասնակցել են մեծերի 50 և փոքրերի 23 խմբեր:
Հաղթող նախածերն են՝
6-11 տարեկանների խումբ՝ «Գալաքսի քրաֆթըրս» թիմի «ԳԱԹ-ից բացվող տիեզերք. արկածներ սարոյանական գույների գալակտիկայում»,
11-17 տարեկանների խումբ՝ «Լուսերուն» թիմի Գառնիի տաճարի մասին ինտելեկտուալ խաղով և հոլովակով:
Հաղթող աշխատանքներն ուղարկվել են Եվրոպայի խորհուրդ՝ մասնակցելու համաեվրոպական մրցույթին, որի արդյունքները կամփոփվեն փետրվարի վերջին: Մրցույթն իրականացվում է եվրոպական 13 երկրում՝ ԵԽ համակարգմամբ։ Այս փուլում հաղթած երկրների թիմերը կմեկնեն Ֆրանսիա:
Նախորդ երկու տարիներին Հայաստանի թիմերը հաղթել էին նաև մրցույթի եվրոպական փուլում և մեկնել Ֆրանսիա` ներկայացնելու իրենց աշխատանքները:

Մրցույթն ամենամյա է և շարունակական:
Ավագ տարիքային խմբի՝ եզրափակիչ անցած այլ մասնակիցների աշխատանքներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝
https://www.europeanheritagedays.com/node/685831
https://www.europeanheritagedays.com/node/685829
https://www.europeanheritagedays.com/node/685828
https://www.europeanheritagedays.com/node/685827

Գրքի շնորհանդես․ «Շունն ու կատուն» բալլադի մեկնաբանություն

Գրքի շնորհանդես․ «Շունն ու կատուն» բալլադի մեկնաբանություն

Գրքի շնորհանդես․ «Շունն ու կատուն» բալլադի մեկնաբանություն

Հունվարի 23-ին «Բարձունք» կենտրոնում տեղի ունեցավ Հասմիկ Բաղրամյանի առաջին գրքի շնորհանդեսը՝ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի մեկնաբանությունը։
Գիրքը միասին մտածելու ու զրուցելու առիթ է՝ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել հեքիաթների, առասպելների ու խորհրդանշանների խորքային շերտերը։
Շնորհանդեսի ընթացքում խոսվեց գրքի գաղափարի, ստեղծման ճանապարհի և Թումանյանի հայտնի բալլադի գաղտնիքների մասին։

«Հայաստանը 19-րդ դարում» ցուցահանդես

«Հայաստանը 19-րդ դարում» ցուցահանդես

«Հայաստանը 19-րդ դարում» ցուցահանդես

Հունվարի 20-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ մշտական ցուցադրության «Հայաստանը 19-րդ դարում» խորագրով հատվածի վերաբացումը:
Ցուցահանդեսի շրջանակներում նորովի ներկայացված են հարյուրավոր ցուցանմուշներ պատմական Հայաստանի տարբեր պատմազգագրական շրջաններից՝ ազգային տարազներ, նրբաճաշակ զարդեր, ձեռագործ գորգեր, բազմատեսակ աշխատանքային գործիքներ, ավանդական կենցաղային իրեր, ուշագրավ վավերագրեր, դրամներ, մեդալներ և այլն, որոնց մի մասն առաջին անգամ է ներկայացվում թանգարանի մշտական ցուցադրությունում։

«Պարենք, երգենք միասին»

«Պարենք, երգենք միասին»

«Պարենք, երգենք միասին»

Հունվարի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Պարենք, երգենք միասին» միջոցառումը։ Ծրագրում՝ հայ ավանդական պարերի ուսուցում «Արեգ» ազգային պարի խմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար, պարուսույց՝ Արտավազդ Այվազյան) և հայ ժողովրդական երգերի ուսուցում՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ։

«Հայկական Հին Նոր Տարին» խորագրով համերգ

«Հայկական Հին Նոր Տարին» խորագրով համերգ

«Հայկական Հին Նոր Տարին» խորագրով համերգ

Հունվարի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական համույթի մենահամերգը՝ «Հայկական Հին Նոր Տարին» խորագրով։
Համերգային ծրագրի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց հայկական այն ազգագրական երգն ու պարը, որ արտացոլում է հայկական հին նոր տարվա խորհրդանշական իմաստը։
Համույթի մենահամերգը ևս մեկ անգամ կարևորեց ազգային ավանդույթների պահպանման ու փոխանցման նշանակությունը՝ համադրելով անցյալը, ներկան և մշակութային շարունակականությունը։
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի առաջիկա համերգներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ folkmusicdance.am

Սուրբ Սարգսի տոնը Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում

Սուրբ Սարգսի տոնը Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում

Սուրբ Սարգսի տոնը Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում

Սիրո խորհուրդը և հայկական ավանդույթները մեկ հարկի տակ․ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ «Արարվեստը» հրավիրում է միանալու ցերեկույթի, որտեղ միահյուսվում են ազգային երաժշտությունը, պատմությունն ու հայկական համն ու հոտը։ Միասին կբացահայտեք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանը, որտեղ ամեն անկյուն պատմություն է շնչում։ Երաժշտական հյուրեր՝ «Սերումերան» բենդ։ Սպասվում է նաև գաթայի պատրաստման վարպետաց դաս։
091000327