AnyConvdarbnoc

«Ինքնության դարբնոց». կրթամշակութային նոր ծրագիր հասարակության խոցելի խմբերի համար

timthumb

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կիրականացնի «Ինքնության դարբնոց» ծրագիրը:

 

Այն հնարավորություն կընձեռի թանգարանի սոցիալ-կրթական միջավայրում ապահովել մշակութային ժառանգության հետ անհատի հաղորդակցումն ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքների փոխանցմամբ: Ծրագիրը նախատեսված է հաշմանդամություն ունեցող զինվորների, մանկատան սաների, ծերանոցի շահառուների համար և կտևի օգոստոսից նոյեմբեր: «Ինքնության դարբնոցում» դասավանդվելու են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն:

 

Գործնական դասերը, որոնք անցկացնելու են ոլորտի լավագույն վարպետները, կուղեկցվեն տեսական դասախոսություններով, քննարկումներով և այցելություններով այլ մշակութային հաստատություններ ու արվեստանոցներ: «Ինքնության դարբնոցում» սովորող բոլոր անհատները, անկախ իրենց մասնագիտությունից, ժամանակի ընթացքում դառնալու են հայկական հարուստ մշակութային ժառանգության՝ ազգային ինքնության կրողներն ինչպես գաղափարապես, այնպես էլ որոշ գործնական կարողությունների ու հմտությունների առումով:

 

Ծրագրի իրականացման փուլում թանգարանին կամավոր հիմունքներով կաջակցեն հոգեբաններ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, ակումբային ձևաչափով կկազմակերպվեն հանդիպումներ հետաքրքիր և ազդեցիկ մարդկանց հետ, որոնք կներկայացնեն իրենց փորձը: Որպես մեկնարկային նախագիծ, մասնավորապես մանկատան սաների համար, թանգարանը կհամագործակցի մի շարք բարերարների հետ, որոնք կդառնան երեխաների մենթորներ՝ աջակցելով իրենց սաներին և առաջնորդելով դեպի ապագա:

gognocn-u-gotin

Գոգնոցն ու գոտին հայոց ավանդական մշակույթում

Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Գոգնոցն ու գոտին հայոց ավանդական մշակույթում» թեմայով: Զեկույցով հանդես կգա ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանը, ով կներկայացնի, թե ինչ նյութերից և գեղազարդման որ ձևերով են պատրաստվել գոտիներն ու գոգնոցները հայոց ավանդական մշակույթում, կբացահայտի դրանց զարդանախշերի խորհրդանշական իմաստները:

 Նույն օրը «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսը կհամալրվի նոր ցուցանմուշներով:
 Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով:
teler

Պատմում և ներկայացնում են վարպետները․ հայկական գործվածքի արվեստը

05f611_6410776dcd8746edae913b7cd23b0103_mv2

«Իմ Հայատան» ծրագիրը և Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանը, #ՃանաչիրՀայաստանը արշավի շրջանակներում, հրավիրում են բացահայտելու հայկական գործվածքի արվեստը։ Միջոցառման ընթացքում կարող եք ծանոթանալ կարպետագործության, ասեղնագործության և ժանեկագործության ավանդական և ժամանակակից մեթոդներին Հայաստանի մարզերից հրավիրված վարպետների հետ։ Հնարավորություն կունենաք հետևել աշխատանքների պատրաստման ստեղծագործական ընթացքին, անձամբ մասնակցել գործվածքների ստեղծմանը, և իհարկե ձեռք բերել գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ։

 

Մուտքն անվճար է:

sanremo-21-22

Սան Ռեմո 2021-2022 «Կոդե Դ‘ Ազուր» համաշխարհային ֆոլկլորային փառատոն

Իտալիայի Սան Ռեմո, Դիանո Մարինա և Ֆրանսիայի Կանն քաղաքներում 2021-2022 թթ. տեղի է ունենալու Սան Ռեմո 2021 թ. աշուն և Սան Ռեմո 2022 թ. գարուն «Կոդե Դ‘Ազուր» համաշխարհային ֆոլկլորային փառատոնը:

 Ամեն տարի փառատոնին մասնակցում են ավելի քան 100 պարային անսամբլներ աշխարհի տարբեր երկրներից` ներկայացնելով իրենց ազգային երգն ու պարը, սովորույթներն ու գունագեղ տարազները:
 

Նախորդ տարիների միջոցառումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով` https://bit.ly/3lug3Y9, https://bit.ly/3rZWNDd

 Մասնակցության համար անհրաժեշտ է կապ հաստատել փառատոնի տնօրեն Դրագան Սաժիցի հետ (Հեռ.` + 381 62-17 69 969, WhatsApp և Viber` + 381 65 506 84 42, Էլ. հասցե՝ [email protected]):
jox-erger

«Շիրակի ժողովրդական երգերի ժողովածուի» շնորհանդես և համերգ

05f611_bd45ed7b9a2c4216ac4ff3718b2deae4_mv2

Հրավիրում ենք մասնակցելու «Շիրակի ժողովրդական երգերի ժողովածու»-ի շնորհանդեսին և Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի համերգին, որը տեղի կունենա Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում՝ հուլիսի 25֊ին, ժամը 14։00-ին։

Ծրագրում՝ Շիրակի ավանդական երաժշտություն:

as

Ագանելիքը հայոց տարազի համակարգում

Հուլիսի 23-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Ագանելիքը հայոց տարազի համակարգում» թեմայով: Զեկույցով հանդես կգա պ. գ. թ., ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը, ով կներկայացնի ագանելիքի դերակատարությունը հայոց տարազի համակարգում և կանդրադառնա դրա տոնածիսական կիրառությանը: 

Նույն օրը «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսը կհամալրվի նոր ցուցանմուշներով:

 

Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով:

pataniner-erexnaer-kariq

Ուսուցում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ու պատանիների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագիրը»:

Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների և դեռահասների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար, որոնք հասարակական կյանքում սոցիալական ներառման խնդիր ունեն:

Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցման (կարպետագործություն, գորգագործություն) ծրագիրն ուղղված է բացահայտելու 6-18 տարեկանների ներուժը, նպաստելու նրանց կրթական, ստեղծագործական ունակությունների ու ինքնադրսևորման հնարավորությունների զարգացմանը։

Ցերեկային կենտրոն հաճախող և սոցիալ-հոգեբանական աջակցություն ստացող երեխաների համար կստեղծվի ստեղծագործական միջավայր, ինչը կնպաստի նրանց արտադպրոցական զբաղվածության և արհեստագործական գիտելիքների ձեռքբերմանը։

Ծրագրի ավարտին կկազմակերպվի ցուցահանդես և կներկայացվեն մասնակիցների աշխատանքները:

gorgery-arevin-handzel

«Գորգերը արև տալու» ամենամյա արարողությունը

Հուլիսի 18-ին, ժամը 12:00-ին Խաչքարերի պուրակում կկայանա «Գորգերը արև տալու» ամենամյա արարողությունը: Մոտ 70 հին հայկական գորգ ու կարպետ կփռվեն գետնին մի քանի ժամով:

 

Լուսանկարում նույն արարողությունն է Շուշիում:

arcaxi-gorger

Արցախի գորգերի հետքերով

«Ժողովրդական Արվեստի Հանգույց» կրթամշակութային հիմնադրամը հուլիսի 17-ին, ժամը 18:00-ին կազմակերպում է հերթական հետաքրքրաշարժ բանախոսությունը՝ նվիրված հայկական գորգերին:

Անդրադարձ կկատարվի Շուշիի թանգարանի հավաքածուի մաս կազմող արցախյան գորգերին, թանգարանի կազմավորման և վերջին պատերազմի ընթացքում գորգերի փրկության պատմությանը:

Բանախոսությունը վարելու է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը:

 Մուտքն ազատ է։
 

Հասցե՝ Այգեձոր 53/2, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոց։

Լրացուցիչ հարցերի և մասնակցության համար զանգահարել 010265214, 091265214, 077265214 հեռախոսահամարներով:

arcaxi-hamn-u-hoty

«Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնը՝ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

05f611_c00e873f38fb4692bd839c14885c882a_mv2

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հունիսի 19-ին՝ ժամը 12:00-18:00-ին, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնը, որի նպատակն է ուշադրություն հրավիրել անհապաղ պաշտպանության կարիք ունեցող հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության՝ արցախյան խոհանոցի, կենցաղի, արհեստների կենսունակության պահպանությանը:

 

Արցախյան թթուների հարուստ տեսականին, համեղ ուտեստները, ձեռագործ աշխատանքները կներկայացնեն պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանի գյուղական և քաղաքային համայնքներում բնակվող արցախցիները:

 

Կկազմակերպվեն ձեռարվեստի և ուտեստի պատրաստման վարպետաց դասեր, ուտեստների համտես-վաճառք, ինչպես նաև կցուցադրվեն Սյունիք-Արցախի տարազային համալիրները՝ ապահովելով Արցախի կոլորիտն ու շունչը:

 

Մուտքն ազատ է: