121227

Կբացվի գեղանկարիչ Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը

2016 թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի գեղանկարիչ Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:

Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործական զանազան փուլերի գեղարվեստական երկեր`  Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային շուրջ 48 գեղանկարներ, ընտանիքի հավաքածուի 17 կտավ: Այս համագործակցության շնորհիվ Հայաստանի ազգային պատկերասրահում հայ արվեստասեր հանրությանը կներկայացվի Ա. Նալբանդյանի 65 աշխատանքները: Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է նաև գեղանկարչի ստեղծագործությունների պատկերագիրքը: Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ դիմանկար, բնանակար, նատյուրմորտ, սակայն դիմանկարը նրա արվեստում մշտապես գերակշիռ տեղ է զբաղեցրել: Գեղանկարիչը վրձնել է շուրջ 300 աշխատանք, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում, Հայաստանի պատմության թանգարանում, ընտանիքի և մասնավոր այլ հավաքածուներում: 

Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականին, Վրաստանում, մասնագիտական կրթություն ստացել է Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում: 1941 թվականին ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ, Նալբանդյանը տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքին: Արփենիկ Նալբանդյանը մահացել է 1964 թվականին, Երևանում:

slavomir-mrojek

Պետական կամերային երաժշտական թատրոնում կկայանա լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» ներկայացումը

ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 4-ի N 1825-Ն որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը:

 

«Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:

 

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով:

 

Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կազմված էր 12 տարրերից («Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան», «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ»): Դրանք համալրվել են ևս 8 արժեքներով՝ «Գինու կարասի կիրառման ավանդույթ», «Թաղիքագործություն», «Ավանդական ձիախաղեր», «Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ», «Շուլալ կարպետ», «Ուդ», «Քամանի և քեմանո» և «Հազարա­շեն»:

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացին:

 

Տեղեկանք: ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերը թարմացվում են պարբերաբար: Դրանք կազմվում են ՀՀ տարբեր համայնքներում պարբերաբար իրականացվող դիտանցումների, մոնիթորինգների, գիտական մեթոդաբանությամբ իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների, պետական, հասարակական, կրթական և մշակութային կազմակերպությունների, համայնքների, խմբերի, մշակույթի կրողների և կիրառողների առաջարկների հիման վրա: Առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նիստերի ընթացքում, այնուհետև ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը:

giacomo

Կկայանա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 22-ին և 24-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան: Ներկայացումը նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Բեմադրող ռեժիսորն է Նաիրե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ Ջանլուկա Մարչանոն /Իտալիա/, բեմական նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը /ՀՀ վաստակավոր նկարիչ/: Բեմադրման աշխատանքներին մասնակցել է նաև հրավիրյալ թատերական լուսային ռեժիսոր Ալեքսանդր Սիվաևը /ՌԴ/: Գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան, խմբավար՝ Հրաչ Բորյան: Ներկայացմանը մասնակցում է «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը» /խմբավար՝ Էմմա Առաքելյան/: Գլխավոր դերերում հանդես կգան՝ Սիրանուշ Գասպարյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Աննա Այվազյանը /Տոսկա/, Հովհաննես Այվազյանը, Սարգիս Աղամալյանը /Կավարադոսի/, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը, Գեորգի Առաքելովը /Սկարպիա/, Հայկ Տիգրանյանը, Կիմ Սարգսյանը   /Սագրեստանո/: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան: Նշենք, որ Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան հանդիսանում է աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկը: Իտալերեն լիբրետոն՝ Լ. Իլլիկայի և Ջ. Ջակոզայի, ըստ՝ Վ. Սարդուի մելոդրամայի: Օպերայի առաջնախաղը կայացել է 1900 թվականի հունվարի 14-ին, Հռոմում: «Տոսկա» օպերան, ավելի քան, մեկ դար ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում, մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: «Տոսկան» մեծ խանդավառությամբ է ընդունվել, հատկապես, Իտալիայում: Վ. Սարդուն այս օպերան անվանել է հռոմեական դրամա, խնդիր դնելով կոպոզիտորի առջև՝ լավագույնս ներկայացնել այն ամենն ինչ կարտացոլեր հռոմեականը: Ազդագիրը ներբեռնել այստեղ:

ergri-hami-hoshoxutyun

ՀՀ Արագածոտնի մարզում կանցկացվի «Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի 4-րդ փառատոնը

Ս. թ. հոկտեմբերի 22–ին, ժամը 13:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում տեղի կունենա «Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնը: Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Մարզի այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն չորրորդ անգամ՝ նպատակ ունենալով նպաստել համայնքում և տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը, ավանդական մշակույթի պահպանմանն ու տարածմանը:

 

«Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

 

Եղեռնից փրկվածների ժառանգները երիտասարդ սերնդին են փոխանցել ազգային ավանդույթները, այդ թվում՝ կենցաղավարությունը, ազգային ուտեստների պատրաստման եղանակները, բաղադրատոմսերը, տոնածիսական և առօրյա սննդատեսակների, հյուրասիրության հետ կապված բանահյուսական նշխարքներ:

 

Փառատոնի ընթացքում մարզի 12 համայնքներ կներկայացնեն առօրյա, տոնական և սիրված սննդատեսակներ, նաև որոշ տեսակների պատրաստման արարողակարգը, որը կուղեկցվի հայկական ազգային ավանդական ուտեստների ցուցադրությամբ և հյուրասիրությամբ:

 

Մրցանակներ կշնորհվեն տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքներին, կրթական կամ հասարակական կազմակերպություններին, ընտանիքներին: Տոնական միջոցառման ընթացքում տեղի կունենա հայկական ազգային տիկնիկների և կենցաղային իրերի ցուցադրություն, կներկայացվեն ազգային ավանդական երգեր, պարեր և խաղեր, հանդես կգան անհատ կատարողներ:

charents

«Ընկեր եմ ասում, հաստատակամ, ճշմարիտ ընկեր…» խորագրով համերգային ծրագիրը՝ Ե. Չարենցի անվան գրականութ

Ս. թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կկայանա «Ընկեր եմ ասում, հաստատակամ, ճշմարիտ ընկեր…» խորագրով համերգային ծրագիրը՝ նվիրված քամանչահար Հակոբ Խալաթյանի, թառահար, մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանի և երգիչ, դափահար Մուշեղ Հարությունյանի 60-ամյա հոբելյաններին:

 

Համերգի ընթացքում կհնչեն Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, Հավասու և այլ հայտնի գուսանների երգեր և ժողովրդական պարեղանակներ:

 

Նույն օրը կբացվի նաև հոբելյարների երաժշտական գործունեությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդես:

 

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

x-abovyan

Աբովյանի գրական ժառանգությունը

Ս. թ. հոկտեմբերի 15-ին, ժամը 13:00-ին, Խ. Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Աբովյանի գրական ժառանգությունը» խորագրով գրական ցերեկույթը՝ նվիրված Խ. Աբովյանի ծննդյան օրվան: Միջոցառման ընթացքում թանգարանի գիտաշխատողները կներկայացնեն Լուսավորչի գրական ժառանգությունը, կխոսեն գրական ժանրերի և բանաստեղծական աշխարհի մասին, զուգահեռ կհնչեն բանաստեղծություններ և մեջբերումներ Աբովյանի ստեղծագործություններից: Առաջին անգամ, հենց տուն-թանգարանի դահլիճում, կկայանա «Աբովյանի հետքերով…» բեմականացման պրեմիերան:

chekhia

Հայ գրատպությանը նվիրված բացառիկ ցուցահանդես՝ Չեխիայի ազգային գրադարանում

Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում` 2016 թվականի հոկտեմբերի 12-ին Չեխիայի ազգային գրադարանում բացվել է «Հայ գրքարուեստը դարերու ընդմէջէն» խորագրով բացառիկ ցուցահանդեսը`  նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 և Ամստերդամում տպագրված Ոսկան Երևանցու առաջին հայալեզու Աստվածաշնչի 350-ամյակներին: Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 75 ցուցանմուշ` հայ հնատիպ գրքերի եզակի նմուշներ, ժամանակակից չեխական գրականության նմուշների հայերեն տպագրություններ, հայ գրողների գործերը չեխերեն թարգմանությամբ: Կկայանա համատեղ հրատարակված ցուցահանդեսի ծավալուն պատկերագրքի շնորհանդեսը:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 25-ը և կեզրափակվի Կարլի համալսարանի լարային նվագախմբի համերգով (դիրիժոր` Հայկ Ութիջյան): Ծրագրում կհնչեն Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները` Զարե Սահակյանցի մշակմամբ: Ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվեն դասախոսություններ տարբեր թեմաներով:

apricot

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը` ս. թ. հոկտեմբերի 1-5-ը Երևանում, Գյումրիում և Ուջանում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնը: 

Այս տարի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրված է 35 ֆիլմ՝ 22 երկրից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Մեքսիկայից, Արգենտինայից, Եգիպտոսից, Սերբիայից, Խորվաթիայից, Հնդկաստանից, Նեպալից, Ինդոնեզիայից:

 Արտամրցութային ծրագրում կցուցադրվեն ազգագրական-մարդաբանական հին և նոր ֆիլմեր: Այս տարի ծրագրում ընդգրվկել են նախորդ տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակակիր՝ հոլանդացի ռեժիսոր Ռոզմարի Բլանկի «Բեռլինում» ֆիլմը, Արմեն Գասպարյանի «Բաց դռներ» կինոնկարը, որի հայկական պրեմիերան տեղի կունենա փառատոնի շրջանակում, իրանցի կինովավերագրող Ֆարհադ Վարահրամի «Սուրբ հարսանիքը», Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը և բրիտանացի ռեժիսոր Փիթեր Փուլի՝ 1962-1965 թվականներին նկարահանած «Կարմիրը պատել է ծովը» վավերագրությունը: 

Ժյուրիի կազմում են ռեժիսորներ Ռոզմարի Բլանկը (Նիդերլանդներ), Համիդ Ջաֆարին (Իրան) և կինոգետ Սառա Նալբանդյանը (Հայաստան): Ֆիլմերի երևանյան ցուցադրությունները տեղի կունենան Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, «Մոսկվա» կինոթատրոնում, ինչպես նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում՝ ուսանողների համար:

 «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում (հասցե՝ Երևան, Այգեձորի 53/2): 

Փառատոնի մասնակիցներն ու հյուրերն առաջին երկու օրը կանցկացնեն Երևանում: Հոկտեմբերի 3-ին փառատոնը կտեղափոխվի Արագածոտնի մարզի Ուջան գյուղ, որտեղ մասնակիցները կծանոթանան գյուղի կյանքին ու կենցաղին, իսկ տեղի բնակիչները և հյուրերը՝ փառատոնային ֆիլմերին: 

Փառատոնի վերջին երկու օրը՝ հոկտեմբերի 4-ին և 5-ին, կինոցուցադրություններ տեղի կունենան Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Գյումրիում կկայանա նաև «Կինո, ազգագրություն, մարդաբանություն» խորագրով գիտաժողովը, որին ելույթներով հանդես կգան ազգագրագետներ, մարդաբաններ և կինոգետներ: Նշված օրերին՝ Երևանի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, «Մոսկվա» կինոթատրոնում, Հայ-ռուսական համալսարանում զուգահեռաբար կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ: 

Փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-ին, Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

silk-road

Երաժշտական երկխոսություն. կկայանա դուդուկահար Գևորգ Դաբաղյանի և գերմանացի շրթհարմոնահար Սորեն Բիրքեն

Ս. թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում համատեղ համերգով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և գերմանացի շրթհարմոնահար Սորեն Բիրքենը: Երաժիշտների կատարմամբ կհնչեն հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ: 

Գևորգ Դաբաղյանը դուդուկի միջոցով ներկայացնում է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտությունը՝ Հայաստանում և արտերկրում: Նա մասնակցել է բազմաթիվ փառատոների, համերգների և մրցույթների՝ արժանանալով բարձր մրցանակների: Նրա կատարումները հնչել են Ատոմ Էգոյանի «Արարատ», իտալացի Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» և այլ կինոնկարներում: Գ. Դաբաղյանը 1988 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2004 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման: 

Սորեն Բիրքեն 2006 թվականին դուդուկի դասեր է անցել նշանավոր դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի և Գևորգ Դաբաղյանի դասարաններում: Շրթհարմոն սկսել է նվագել ինքնուրույն: Այնուհետև, հանդես է եկել որպես ռոք երաժիշտ: Ս. Բիրքեն ևս մասնակցել է բազմաթիվ մրցույթների, փառատոների և համերգների՝ Հայաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Լեհաստանում: 2007 թվականից մինչ օրս Բեռլինի երաժշտական հանձնաժողովի խորհրդի անդամ է: Երաժիշտը նաև այս տարի ստեղծված «CIB–Creativ Industries Berlin» ընկերության համահիմնադիրն է:

Ս. թ. սեպտեմբերի 22-24-ը Սորեն Բիրքեն մասնակցում էր «Դուդուկի և հայկական ժողովրդական նվագարանների հայաստանյան փառատոնին:

gutan

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն. կներկայացվի Հայաստանի տարբեր շրջանների երգն ու պարը

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպությունը` ս. թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: Նշենք, որ փառատոնն իրականացվում է 2014 թվականից: 

Այս տարի փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Մշո հավքեր», «Վան», «Տարոնցիներ», «Ծովակ», «Ոստան», «Նուբար», «Գորանի», «Մասունք», «Տավրոս» ավանդական երգի-պարի համույթները: Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգն ու պարը, թատերականացված ծիսական դրվագներ: Կցուցադրվեն նաև հայ ազգային երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմեր: 

Փառատոնի հիմնական նպատակը հայկական ավանդական երգ ու պարի պահպանումն ու տարածումն է, և մեր ժառանգությունը երիտասարդ սերնդին ավելի ճանաչելի դարձնելը: