«Հյուսքեր և հանգույցներ» խորագրով դասախոսություն

«Հյուսքեր և հանգույցներ» խորագրով դասախոսություն

«Հյուսքեր և հանգույցներ» խորագրով դասախոսություն

Ժողովրդական արվեստների թանգարանում նոյեմբերի 3-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա «Հյուսքեր և հանգույցներ» խորագրով դասախոսությանը, որը կվարի ժողովրդական վարպետ Լուսինե Մխիթարյանը:
Դասախոսությանը կներկայացվի հյուսքերի և հանգույցների կառուցվածքը՝ ըստ տարածաշրջանների ու ժամանակաշրջանների, կխոսվի «Հայկական հանգույց» անվանման ծագման մասին, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի ծանոթանալու տարբեր ազգերի կիրառական արվեստում օգտագործվող դեկորատիվ հանգույցներին։
Մուտքն ազատ է։ Հասցեն՝ Աբովյան 64։

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

Հոկտեմբերի 27-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասը «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:

«Հայել-պարել» կրթական ծրագիր

«Հայել-պարել» կրթական ծրագիր

«Հայել-պարել» կրթական ծրագիր

Հոկտեմբերի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայել-պարել» կրթական ծրագիրը «Մենք» ազգային պարի խմբի հետ։
Ծրագրի մասնակիցերն էին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաները:

Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը. դասախոսություն

Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը. դասախոսություն

Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը. դասախոսություն

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը» խորագրով բանախոսություն, որը վարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի ժառանգության հետազոտության խմբի գիտաշխատող պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանը։
Բանախոսության ընթացքում ներկայացվեցին ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացված գիտական թեմայի հետազոտության ընթացքն ու արդյունքները, կարասային թաղման ծեսի առանձնահատկությունները, բնութագրական գծերը և տարածման սահմանները:
Բանախոսը հատուկ անդրադարձ կատարեց ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված կարասային թաղումներին, որոնք ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանում գործող «Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» ժամանակավոր ցուցադրությունում։

Ժանեկագործության աշխատարան

Ժանեկագործության աշխատարան

Ժանեկագործության աշխատարան

“Today Art Initiative” կազմակերպությունը “Pariahs: Performing Europe’s Historical Memory” նախագծի շրջանակներում, սկսել է համատեղ ստեղծագործման աշխատարաններ և վարպետության դասեր Այնթափ գյուղում:
Հոկտեմբերի 20-ին Այնթափ գյուղում տեղի ունեցավ ժանեկագործության աշխատարանը՝ Վանիա Մսրիէի ղեկավարությամբ: Աշխատարանի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հայկական ժանեկագործության հմտություններին ու համատեղ ներդրված ստեղծագործական ջանքերով ստեղծել մեկ ընդհանուր աշխատանք:
Հայկական ժանյակը հայ ժողովրդի հետ անցել է բազմաթիվ փորձություններ, պահպանել իր պարզությունն ու հասել մեր օրեր: Նյութի մատչելիության, գործիքների համեմատաբար պարզ ձևերի, դրա հետ մեկտեղ՝ գեղարվեստական արտահայտչության լայն միջոցների շնորհիվ ժողովրդի մոտ լայն տարածում ստացած և սիրված զբաղմունքներից մեկն է եղել։ Նուրբ ասեղնագործ ժանյակներում պահպանվել են տիեզերքի, բուսական ու կենդանական, երկրաչափական հնագույն զարդամոտիվներ, գրպանիկներ և այլն :
Վանիա Մսրիէ Գարաճեանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Նրա նախնիները գաղթել են Կիլիկիայի Այնթափ քաղաքից: Ասեղնագործության ու ժանեկագործության սերը Վանիայի մեջ սկսել է փոքր տարիքից։ Ինքնաշխատությամբ և դժվարությամբ հայկական ասեղնագործության (Մարաշ, Սվազ, Այնթապ, ՈՒրֆա, Քիլիս, Վանի ժանյակ ևայլն) գաղտնիքները յուրացնելով, Վանիան այսօր ունի իր անձնական ապրանքանիշը՝ Վանարթ Ձեռարվեստ անունով, որը, բացի ձեռքով ասեղնագործությունից, հայկական նախշազարդերը կիրառում է համակարգչային մեքենայով։

Մըր երգերը ու մունք. Արցախի երգեր

Մըր երգերը ու մունք. Արցախի երգեր

Մըր երգերը ու մունք. Արցախի երգեր

Հոկտեմբերի 20-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Մեր երգերը և մենք» նախաձեռնության հայկական ժողովրդական երգերի բաց դասը, այս անգամ նվիրված Արցախ աշխարհի երգերին։ Միջոցառումը անցկացրեց երաժշտագետ Զավեն Թագակչյանի սան, արմատներով արցախցի Լուսինե Դավությանը։

Գորգագործական մշակույթի ծագումնաբանությունը, փորձաքննության հիմնահարցեր. դասախոսություն

Գորգագործական մշակույթի ծագումնաբանությունը, փորձաքննության հիմնահարցեր. Դասախոսություն

Գորգագործական մշակույթի ծագումնաբանությունը, փորձաքննության հիմնահարցեր. դասախոսություն

Կայացավ «Գորգագործական մշակույթի ծագումնաբանությունը. փորձաքննության հիմնահարցեր» խորագրով հերթական դասախոսությունը: ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի՝ Արվեստի պատմության տեսության և մշակութաբանության ամբիոնի ուսանողները բաց և ինտերակտիվ շփման և հետաքրքիր հարցադրումների միջոցով հնարավորություն ստացան ավելի լավ պատկերացում կազմելու գորգի, դրա շուրջ հյուսվող ավանդույթների և տիպական առանձնահատկությունների մասին:
Դասախոսությունն անցկացրեց Փորձագիտական կենտրոնի փորձագետ, գորգագետ, պ.գ.թ. Աշխունջ Պողոսյանն, ով այս անգամ անդրադարձ կատարեց «Միջնադարյան Հայասանի գորգագործական ավանդույթներին, տիպաբանության և դասակարգման առանձնահատկություններին»:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են միանալ ձևավորված խմբին:
Մուտքն ազատ է:
Դասընթացի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ (011) 29-71-13, (011) 29-71-18:

Ամփոփվել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» լուսանկարչական մրցույթը (1) (1)

Ամփոփվել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» լուսանկարչական մրցույթը

Ամփոփվել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» լուսանկարչական մրցույթը (1) (1)

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել էր «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» միջազգային քարոզարշավը:
Քարոզարշավի շրջանակում օգոստոսի 1-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ, «Վիքիմեդիա Հայաստանի» հետ համատեղ, Հայաստանը մրցույթ-նախագծով միացել էր միջազգային այս նախաձեռնությանը։ Նախագիծն ունի երկու բաժին՝ լուսանկարչական և խմբագրական։
«Պաշտպանելով կենսունակ ժառանգությունը» խորագրով լուսանկարչական մրցույթը տեղի ունեցավ կոնվենցիայի համակարգողների եվրոպական ցանցի (European Network of Focal Points) նախաձեռնությամբ:
Լուսանկարչական մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ` https://meta.m.wikimedia.org/wiki/Wiki_Loves_Living_Heritage/European_photo_contest/Winners

Դասընթացներ արցախցիների համար. Ժողովրդական արվեստների թանգարան

Դասընթացներ արցախցիների համար. Ժողովրդական արվեստների թանգարան

Դասընթացներ արցախցիների համար. Ժողովրդական արվեստների թանգարան

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, հավատարիմ մնալով վարպետներին աջակցելու իր առաքելությանը և հաշվի առնելով վերջին օրերին իրականացրած հարցումները, Արցախի մեր հայրենակիցների համար կանցկացնի ԱՆՎՃԱՐ դասընթացներ և վերապատրաստումներ (առանց տարիքային սահմանափակման) հետևյալ ոլորտներում՝ գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, թաղիքագործություն, փայտարվեստ:
Դասընթացները կանցկացվեն Թանգարանի «Ինքնության դարբնոց»կրթարանի շրջանակներում:
Այդ նպատակով հավաքագրվում են կամավորներ, ովքեր
ոլորտի վարպետ են և կարող են դասավանդել շաբաթը 1-2 անգամ,
կարող են տրամադրել դասընթացների համար անհրաժեշտ նյութեր,
կարող են ծրագրին աջակցել ֆինանսապես՝ դառնալով Թանգարանի բարեկամ,
պատրաստ են անցկացնել օգտակար և հետաքրքիր հանդիպումներ ծրագրի մասնակիցների համար։
Ծրագրի ողջ ընթացքում կապահովվի թափանցիկ հաշվետվություն։
Դասընթացներն ավարտած մեր հայրենակիցների աշխատանքները առանձնահատուկ տեղ կգտնեն թանգարանի հուշանվերային արտադրանքի շարքում, որոնք ձեռք բերելով՝ կնպաստեք նրանց ֆինանսական վիճակի կայունացմանը։
Գրանցման համար անցնել հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScMZIrHjzNttYM5CICzZK61vX5mbHyatZlmptiM2cyaEoAHwA/viewform?vc=0&c=0&w=1&flr=0&pli=1 :

Արցախցի արհեստագործների կանչ. Թումո ստուդիաներ

Արցախցի արհեստագործների կանչ. Թումո ստուդիաներ

Արցախցի արհեստագործների կանչ. Թումո ստուդիաներ

Թումո ստուդիաները իրականացնում են բռնի տեղահանված արցախցի արհեստագործների տվյալների հավաքագրում՝ համագործակցությունների նպատակով։
Իրենց արտադրության թիմը լիարժեք դարձնելու համար փնտրում են դերձակների, հելունով կամ շյուղերով գործող անձանց, ասեղնագործության վարպետների, գորգագործների, խեցեգործների, զարդագործների, փայտի և քարի հետ աշխատող վարպետների։
Անհրաժեշտության դեպքում կիրականացնեն մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներ՝ ընտրված վարպետների համար։
Պատրաստ են համագործակցել ինչպես Թումո ստուդիաներում, այնպես էլ հեռակա։

Խնդրում ենք անցնել հղումով և լրացնել Google հայտադիմումը https://forms.gle/FYBXK6GYXzANA1G87 , կամ զանգահարել +374 11 203088։
TUMO Studios is sponsored by the JHM Foundation.