Լեհ ուսանողների այցը Ժողովրդական արվեստների թանգարան

Լեհ ուսանողների այցը Ժողովրդական արվեստների թանգարան

Լեհ ուսանողների այցը Ժողովրդական արվեստների թանգարան

Ժողովրդական արվեստների թանգարանը սիրով հյուրընկալեց մի խումբ ուսանողների Լեհաստանից, որոնց ոգեշնչել էին դեռևս 2023 թվականի նոյեմբերին թանգարանի կողմից Վարշավայում իրականացված գորգագործության և կարպետագործության դասընթացները։ Նրանք հնարավորություն ունեցան տեղում բացահայտելու հայկական ժողովրդական արվեստի ողջ հարստությունը, շրջեցին թանգարանի հիմնական և ժամանակավոր ցուցադրությունների սրահներում, հայ վարպետների ձեռքի աշխատանքները ներկայացնող նորաբաց խանութում։ Թանգարանը շնորհակալություն է հայտնում Նունե Գևորգյանին՝ այցը նախաձեռնելու համար։

Հիշեցնենք, որ կրթամշակութային ծրագիրն իրականացվել էր Վարշավայի թագավորական ամրոցի գորգերի սրահում և մի շարք կրթամշակութային կազմակերպություններում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և Ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Լեհ-հայկական հիմնադրամի, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի, Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատարի հետ՝ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո։

«Հայկական արվեստ և արհեստ» ստեղծարար գոտի

«Հայկական արվեստ և արհեստ» ստեղծարար գոտի

«Հայկական արվեստ և արհեստ» ստեղծարար գոտի

Օգոստոսի 6-ին՝ Ազգային երիտասարդական համաժողովի շրջանակներում, մեկնարկել են «Հայկական արվեստ և արհեստ» խորագրով ստեղծարար գոտու աշխատանքները։
Այստեղ միավորվել են հայկական ավանդական և ժամանակակից արհեստների վարպետները՝ ներկայացնելու հայկական մշակութային ժառանգության հարստությունը։
Ստեղծարար գոտում ներկայացված են կավագործության, գորգագործության, ասեղնագործության և այլ ավանդական ու նորարարական ձեռագործ աշխատանքներ։
Միջոցառումն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Տերյան մշակութային կենտրոնի և Մեգերյան Կարպետի հետ համագործակցությամբ։

Մարաշի ասեղնագործության դասընթացներ

Մարաշի ասեղնագործության դասընթացներ

Մարաշի ասեղնագործության դասընթացներ

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը կազմակերպում է Մարաշի հարթակար և հյուսված կար ասեղնագործությունների դասընթացներ:
Հարթակարի և հյուսված կարի այս տեսակները բնորոշ են եղել Կիլիկիայի Մարաշ քաղաքին և դրա շրջակա տարածքին:
Դասընթացը բաղկացած է 16 պարապմունքից․ յուրաքանչյուրի տևողությունը՝ 1,5 ժամ:
Անհրաժեշտ բոլոր նյութերն ու գործիքները տրամադրվում են։
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:
Դասերն անցկացվելու են շաբաթական երկու օր, ժամը՝ 13:00:
Դասընթացներին կարող եք մասնակցել նաև՝ ընտրելով միայն մեկ տեխնիկան:
Դասընթացի արժեքը (երկու տեխնիկա) 1 անձի համար՝ 32 000 դրամ։
Հանդիպման վայրը՝ Այգեձոր 53/2, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոց:
Ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին․ 091 265214, 077 265214 կամ 010 265214:

«Տորքի որդեգրում» ծրագիրը Գյումրիում

«Տորքի որդեգրում» ծրագիրը Գյումրիում

«Տորքի որդեգրում» ծրագիրը Գյումրիում

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը և «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամը համագործակցության նոր էջ են բացում՝ միավորելով ուժերը հայկական գորգագործության հնագույն արվեստը պահպանելու և վերակենդանացնելու գործում:
2016 թվականից, հիմնելով «Տորքի որդեգրում» ծրագիրը, հիմնադրամը նախաձեռնել է գորգագործության և կարպետագործության անվճար դասընթացներ՝ Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում՝ նպատակ ունենալով պահպանել և փոխանցել հայկական հնագույն արհեստների արժեքավոր գիտելիքները։
Այս տարի դասընթացներ կիրականացվեն Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։
Գորգագործության անվճար դասընթացները բաց են բոլորի համար՝ անկախ տարիքից և փորձից։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 041 46 36 00:

«Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիր

«Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիր

«Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիր

Շուլալ կարպետը երկար պատմություն ունի, որ ձգվում է հին դարերից ու կենդանանում մեր օրերում։ Այն կարպետի հայկական, ավանդական տեխնիկա է, որը լայն կիրառություն է ունեցել նաև Տավուշի մարզում։ Այս տեխնիկայով կարպետ գործելն ավելի դժվար է, քան դասականը կարպետագործը պետք է ունենա նկարելու, նախշ գծագրելու, հաշվելու հմտություն, ինչպես նաև լավ ճաշակ։ Հարկավոր է անթերի կատարել շուլալ կարպետի նախշերը, ինչը պահանջում է փորձ, ունակություն և անթերի աչքաչափ։ Շուլալի ստեղծման համար օգտագործվում են բրդյա և բամբակյա թելեր, որոնք ավանդաբար ներկվում են բնական հումքով։ Կարպետի նախշերն ու տափը (դաշտը) գործվում են իրար հետ՝ շարք շարքի հետևից։ Արդյունքում ստացվում է առավել հաստ, ամուր և դիմացկուն գործվածք։
«Թելիկ» սոցիալ-մշակութային ՀԿ-ի առաքելությունը շուլալ կարպետի մոռացված տեխնիկային նոր շունչ և շարունակականություն հաղորդելն է։ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում շուլալ կարպետն ավելացվել է հենց նրանց ներկայացրած հայտով։ Այժմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տավուշի Խաշթառակ, Գանձաքար և Աչաջուր համայնքներում «Թելիկ»-ն իրականացնում է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը։

«Վարդ եմ քաղել Վարդավառի կիրակին»

«Վարդ եմ քաղել Վարդավառի կիրակին»

«Վարդ եմ քաղել Վարդավառի կիրակին»

Վարդավառ է, Վարդավառ է,
Երկինքը արեգական է։
Հուլիսի 26-ին Ջրվեժ գյուղում տեղի ունեցավ Վարդավառյան տոնածիսական հանդիպումը՝ Անանենց Արվեստանոցի և Ջրվեժի համայնքապետարանի նախաձեռնությամբ։
Միջոցառումը մեկնարկեց Ջրվեժ գյուղի համայնքապետարանի հարակից տարածքից։ Մասնակիցները շրջեցին տնետուն՝ երգելով ու պարելով, հավաքելով իրենց բաժինը, իսկ երթի ավարտից հետո անցկացվեց ազգային երգերի և պարերի բաց դաս, Խնդումի ծես։
Անանենց Արվեստանոցին միացել էր «Մասունքը»՝ իր ամենամսյա գյուղարշավների շրջանակում, և ողջ ծիսական մասն անցկացվեց արվեստանոցի երեխաների հետ միասին։

Վարդավառը Այգեզարդում

Վարդավառը Այգեզարդում

Վարդավառը Այգեզարդում

Հուլիսի 26-ին և 27-ին Այգեզարդում տեղի ունեցավ ծիսական Վարդավառի արարողություն։
Հուլիսի 26-ին պատրաստվեցին խաչփնջերըը, որոնք շրջերթ կատարելով՝ մասնակիցները նետեցին տների բակերում: Այնուհետև Այգեզարդի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հարակից տարածքում մեկնարկեց խարույկահանդեսը, որն ուղեկցվեց երգով և խնձոր խորովելով։ Հուլիսի 27-ի առավոտյան կատարվեց ավանդական վարդավառյան շրջերթը` թեմատիկ երգերով և արարողակարգով, այցելելով այն տներ, որտեղ նախորդ գիշեր խաչփնջեր էին նետվել։ Այնուհետև Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցավ վարդավառյան տոնահանդեսը` «Խնդումի ծեսի» և վարդավառյան թեմատիկ երգերի ներկայացմամբ, իսկ վերջում՝ ուրախ ջրոցին:
Միջոցառումն իրականացրեց Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական կենտրոնը` «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնի համանուն ծրագրի շրջանակում:

Վարդավառի երգեր «Վարը Վարենկ»-ի հետ

Վարդավառի երգեր «Վարը Վարենկ»-ի հետ

Վարդավառի երգեր «Վարը Վարենկ»-ի հետ

Ջա՜ն Վարդավառ, Վարդավառ
Մեր դռանը՝ ոսկի ծառ․․․
Ջա՜ն Վարդավառ, Վարդավառ
Վարդ եմ քաղել քեզ համար․․․
Հայկական ավանդական երգերի հերթական բաց դասը նվիրված էր Վարդավառի տոնին։ «Մեր երգերը և մենք» նախաձեռնության հյուրը հուլիսի 24-ին «Վարը Վարենկ» նախաձեռնությունն էր։ Երազ այգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ներկաները երգեցին տոնական-ծիսական երգեր, պարերգեր։

Հայկական մշակութային փառատոն

Հայկական մշակութային փառատոն

Հայկական մշակութային փառատոն

Հուլիսի 19-20-ին Sasons Park-ում (Մաշտոցի 15/5) տեղի ունեցավ Հայկական մշակութային փառատոնը, որի շրջանակում տեղի ունեցան ինչպես ժամանակակից արվեստի ցուցադրություններ, այնպես էլ տարազների ցուցադրություն՝ Տերյան մշակութային կենտրոնի մասնակցությամբ, թատերական ներկայացումներ, երաժշտական երեկոներ, հայկական խոհանոցի և հայ արտադրողների տաղավարների ներկայացում և այլն։

«Սերունդներ կամրջող» փառատոն

«Սերունդներ կամրջող» փառատոն

«Սերունդներ կամրջող» փառատոն

Հուլիսի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից կազմակերպված «Սերունդներ կամրջող. մշակութային ժառանգության պահպանում և դիմակայունության ամրապնդում» ծրագրի ամփոփիչ միջոցառում-փառատոնը։
Միջոցառման նպատակն էր՝ ամփոփել «Սերունդներ կամրջող» ծրագիրը, ներկայացնել դրա արդյունքները, ինչպես նաև խթանել համագործակցությունը և փորձի փոխանակումը մշակութային կրթության ոլորտի մասնագետների միջև։ Նախատեսված էին նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտների աշխատարաններ։
«ԿԱԶԱ» հիմնադրամն իրականացնում է մշակութային ինքնության պահպանմանն ու տարածմանն ուղղված այս ծրագիրը 2025թ.-ի հունվարից՝ ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպության հետ համագործակցությամբ։ «Սերունդներ կամրջող» ծրագրի նպատակն է կրթական ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով երիտասարդների մոտ ձևավորել հետաքրքրություն, արժևորում և պատասխանատվության զգացում՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներ ու պահապաններ՝ նպաստելով դրա պահպանմանը, փոխանցմանը և սերունդների միջև մշակութային կամուրջների վերականգնմանը: Ծրագրի բաղադրիչներն են երիտասարդների և ուսուցիչների հետ աշխատանքը, մանկական պատկերազարդ գրքի ստեղծումը, մարզային աշխատարանների իրականացումը և ծրագիրն ամփոփող միջոցառում-փառատոնը։