Սուրբ Զատկի տոնախմբություն

Սուրբ Զատկի տոնախմբություն

Սուրբ Զատկի տոնախմբություն

Ապրիլի 20-ին, ժամը 13:30-ից (10:30-ին մեկնարկող Զատկական Պատարագից հետո) Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում իրականացվելու է Սուրբ Հարության մեծ տոնախմբություն:

Սպասվում են հայ ավանդական երգեր, պարեր, պարուսուցում:

Ընդունվում են հայտեր «Պատանի ստեղծարար» կրթական ծրագրի մասնակցության նպատակով

Ընդունվում են հայտեր «Պատանի ստեղծարար» կրթական ծրագրի մասնակցության նպատակով

Ընդունվում են հայտեր «Պատանի ստեղծարար» կրթական ծրագրի մասնակցության նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ն իրականացնում է «Պատանի ստեղծարար» կրթական ծրագիրը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը ներառյալ: Ծրագիրը կանցկացվի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում։

Նախատեսվում է դասընթացներ կազմակերպել 15 մանուկների և պատանիների համար հետևյալ մասնագիտություններով.

Դիզայնի նախագծում՝ արհեստական բանականության միջոցով

Գորգագործություն

Կարպետագործություն

Թաղիքագործություն

Ուսումնական գործընթացը կիրականացվի տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ՝ ոլորտի առաջատար մասնագետների կողմից:

Ծրագիրը կամփոփվի ցուցահանդեսով:

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4k7urxz5 ։

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 093-97-99-51 հեռախոսահամարով (Օվսաննա Մարգարյան):

«Ստեղծագործում են կանայք» ցուցահանդես

«Ստեղծագործում են կանայք» ցուցահանդես

«Ստեղծագործում են կանայք» ցուցահանդես

Ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ից, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից Խաչքարերի պուրակում («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից տարածքում) կկազմակերպվի Մայրության և գեղեցկության տոնին նվիրված «Ստեղծագործում են կանայք» խորագրով ցուցահանդեսը, որի ընթացքում թվով 25 տաղավարներում իրենց ձեռքի աշխատանքները կներկայացնեն 50 ժողովրդական վարպետ կամ ստեղծագործող-անհատ կանայք:

Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան «Ճախրուկ» էթնո-երաժշտախումբը, «Ծիածան» մանկական վոկալ համույթը և պարային խմբեր (համերգային ծրագրի մեկնարկը՝ ժամը 16:30-19:00):

Ծաղկազարդի տոնախմբություն

Ծաղկազարդի տոնախմբություն

Ծաղկազարդի տոնախմբություն

Սուրբ Երրորդություն եկեղեցին և «Վարը Վարենկ» կրթամշակութային ՀԿ-ն ապրիլի 13-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում կանցկացնեն Ծաղկազարդի տոնախմբություն։ Ծրագրում՝ մանուկների օրհնության կարգ, ազգային երգ ու պար, տոնին բնորոշ ծեսեր և ավանդական խաղեր։ Մուտքն ազատ է։

«Տորքի որդեգրում»․ ամփոփիչ ցուցադրություն

«Տորքի որդեգրում»․ ամփոփիչ ցուցադրություն

«Տորքի որդեգրում»․ ամփոփիչ ցուցադրություն

Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի «Տորքի որդեգրում» ծրագրի շրջանակներում անցկացված գորգագործության դասընթացի մասնակիցների աշխատանքների ցուցադրությունը։ «Արար» հայ ազգային արվեստի կենտրոնի Ստեփանավանի մասնաճյուղի սաները ողջունեցին մասնակիցներին, այնուհետև բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Մարգարիտ Սաքուլյանը։ Մասնակիցները դիտեցին նաև գորգագործության և իրականացված աշխատանքների մասին պատմող հոլովակներ։

Սերմնացան․ ծիսակարգ Ներքին Բազմաբերդ գյուղում

Սերմնացան․ ծիսակարգ Ներքին Բազմաբերդ գյուղում

Սերմնացան․ ծիսակարգ Ներքին Բազմաբերդ գյուղում

Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Թալին համայնքի Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի կունենա «Սերնացան» խորագրով միջոցառումը՝ երկրագործական ծիսակարգ՝ «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ։

«Ծաղկազարդի սպասումով»

«Ծաղկազարդի սպասումով»

«Ծաղկազարդի սպասումով»

Ապրիլի 8-ին բացվելու է «Յարե՛ք՝ ճժերի կործերը շկացեք» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակներում ձեզ սպասվում է հմայիչ, գունեղ ու ավանդույթներով հագեցած միջոցառում։ Գարնան զարթոնքի հետ միասին Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական կենտրոնը, «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ, շարունակում է ժողովրդական ծեսերի վերածննդի իր առաքելությունը՝ բեմադրելով Ծաղկազարդի ծիսական մշակույթի մոռացված ու վերականգնված ծեսերը։ Այս միջոցառմանը դուք հնարավորություն կունենաք՝ ապրելու հնագույն ծեսերի խորհրդավորությունը, հանդիպելու ծաղկազարդված, ծիսական ուժով օժտված կերպարներին՝ Ուտիս տատին, Պաս պապին, անձրևաբեր հարսին՝ Նուրիին, լսելու գարնանային ծիսական երգերը, մասնակցելու ծիսական շարժման ու խորհրդաբանական խաղերի վերապրող արարողությանը։ Հանդիպումը՝ մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Արարատի մարզի Այգեզարդ գյուղում։ Մասնակցությունն անվճար է։  Հարցերի դեպքում զանգահարել՝ +37494654652։

«Տորքի որդեգրում» ծրագիրը՝ Լևոն Գալչյան դպրոցում

«Տորքի որդեգրում» ծրագիրը՝ Լևոն Գալչյան դպրոցում

«Տորքի որդեգրում» ծրագիրը՝ Լևոն Գալչյան դպրոցում

«Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամն իր «Տորքի որդեգրում» ծրագիրն իրականցրեց Լևոն Գալչյան դպրոցում։  Հիմնադրամի կողմից դպրոցում իրականցվեցին  կարպետագործույթան դասընթացներ։ Դասընթացավար՝ Դիաննա Հովհաննիսյան։

Մեր երգերը և մենք․ Աննա Թովմասյան

Մեր երգերը և մենք․ Աննա Թովմասյան

Մեր երգերը և մենք․ Աննա Թովմասյան

Հայկական ազգային երգերի հերթական բաց դասը տեղի կունենա «Ակունք» ազգագրական համույթի անդամ, երգչուհի Աննա Թովմասյանի հետ՝ մարտի 15-ին, ժամը 16։00-ին։ Ներկաները կերգեն ծիսական երգեր և պարերգեր։ Միջոցառումը, ավանդույթի համաձայն, կավարտվի երգ ու պարով։ Մուտքն ազատ է։ Վայրը՝ «Բարձունք» (Արմեն Տիգրանյան 23)։