«Նվիրիր համերգ» Պառավաքար գյուղին

«Նվիրիր համերգ» Պառավաքար գյուղին

«Նվիրիր համերգ» Պառավաքար գյուղին

KaytArt Production-ն ու ընկերները սկսում են եզակի նախաձեռնություն՝ նվիրելու համերգներ գյուղերին:
Գնեք տոմս և նվիրեք մշակութային իրադարձություն գյուղաբնակներին:
Առաջին համերգը՝ Պառավաքար գյուղում, փետրվարի 16-ին, ժամը 17:00-ին՝ Կայթ նվագախմբի մասնակցությամբ։
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ։
Միասին հասանելի դարձնենք մշակույթը գյուղերում։

Տրնդեզը և Սուրբ Սարգիսը Իրինդ գյուղում

Տրնդեզը և Սուրբ Սարգիսը Իրինդ գյուղում

Տրնդեզը և Սուրբ Սարգիսը Իրինդ գյուղում

Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես․․․
Փետրվարի 15-ին՝ ժամը 14։00-ին, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում ( գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցուն կից պարատանը) տեղի կունենա Տրնդեզի և Սուրբ Սարգսի տոներին նվիրված միջոցառում։ Միջոցառումը նախաձեռնել են՝ Ռուդիկ Հարոյանի անվան Մասունք ավանդական երգի-պարի համույթը, Իրինդ գյուղի համայնքապետարանը՝ ի դեմս Հունան Մկրտչյանի, Իրինդ գյուղի մշակույթի տունը՝ ի դեմս Ռեհան Էլոյանի։

«Տյառնընդառաջը հայոց տոնացույցում» դասախոսություն

«Տյառնընդառաջը հայոց տոնացույցում» դասախոսություն

«Տյառնընդառաջը հայոց տոնացույցում» դասախոսություն

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում տեղի ունեցավ «Տյառնընդառաջը հայոց տոնացույցում» թեմայով հետաքրքիր դասախոսություն, որի շրջանակում ներկաները տեղեկություններ ստացան «տոնի», Տյառնընդառաջի քրիստոնեական և նախաքրիստոնեական խորհրդի մասին, քննարկեցին տոնի ծիսակարգը և առանձնահատկությունները Շիրակում:
Բանախոս՝ պ․գ․թ․, դոցենտ, ազգագրագետ Կարինե Բազեյան։

«Հյուսված սեր» միջոցառում․ Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոներ

«Հյուսված սեր» միջոցառում․ Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոներ

«Հյուսված սեր» միջոցառում․ Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոներ

Տեառնընդառաջի և Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոների շրջանակում, Ժողովրդական արվեստների թանգարանը՝ Արարատյան Հայրապետական թեմի և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակի` Պաննո արվեստի տուն-սրճարանի հետ համատեղ, առաջարկում է մասնակցել «Հյուսված սեր» խորագրով միջոցառմանը։
Ի՞նչ է սպասվում.
թելերի օգնությամբ կսովորեք հյուսել ճակատազարդ կամ թևնոց` Ձեր կամ Ձեր սիրելիի համար,
կլուսանկարվեք մեր Սիրո տնակի մոտ,
կմասնակցեք խաղարկության և կշահեք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումների տոմսեր։
Ե՞րբ և որտե՞ղ. վարպետաց դասեր՝ փետրվարի 14, ժամը 12։30 և ժամը 15։30, Փայտարվեստի ցուցասրահ (Երևան, Պարոնյան 2), իսկ փետրվարի 15-ին՝ ժամը 12։30 և ժամը 15։00, Պաննո արվեստի տուն և սրճարան (Երևան, Գ. Լուսավորչի 6)։

Հայոց տարազի գաղտնիքները Սվետլանա Պողոսյանի հետ

Հայոց տարազի գաղտնիքները Սվետլանա Պողոսյանի հետ

Հայոց տարազի գաղտնիքները Սվետլանա Պողոսյանի հետ

«Մշակութային երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում կհյուրընկալվի ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանը։ Միասին կբացահայտեք՝ հայոց տարազի պատմությունն ու զարգացման ուղին, տարազի խորհրդանշական լեզուն՝ գույներից մինչև զարդանախշեր, տարբեր տարածաշրջանների հայկական տարազների յուրահատկությունները, հայկական տարազի արդիականացման ուղիները։
Հանդիպումը՝ փետրվարի 5-ին, ժամը 19։20-ին, Արմեն Տիգրանյան 19 հասցեում գտնվող «Բարձունք» կենտրոնում։

Տյառնընդառաջը հայոց տոնացույցում

Տյառնընդառաջը հայոց տոնացույցում

Տյառնընդառաջը հայոց տոնացույցում

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը հրավիրում է «Տյառնընդառաջը հայոց տոնացույցում» թեմայով հետաքրքիր դասախոսությանը։
Դասախոսության շրջանակներում հետաքրքիր տեղեկություններ կիմանաք տոնի, Տյառնընդառաջի քրիստոնեական և նախաքրիստոնեական խորհրդի մասին, կքննարկեք տոնի ծիսակարգը և առանձնահատկությունները Շիրակում:
Բանախոս՝ պ․գ․թ․, դոցենտ, ազգագրագետ Կարինե Բազեյան։
Մուտքը՝ ազատ:

«Տորքի որդեգրում» ծրագիր

«Տորքի որդեգրում» ծրագիր

«Տորքի որդեգրում» ծրագիր

Օրերս «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի հարկի տակ կայացավ «Տորքի որդեգրում» ծրագրի Գավառ համայնքի գորգագործության խմբակի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:
Միջոցառումն ամփոփվեց միասնական թիմով ավանդական գաթայի պատրաստման և այն գաթանախշերով հարդարելու արարողությամբ։

Գոբենակագործության դասընթաց

Գոբենակագործության դասընթաց

Գոբենակագործության դասընթաց

Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա գոբենակագործության (Վանի ժանյակ) անվճար դասընթաց՝ 8-17 տարեկան երեխաների համար։
Խմբակավար՝ Անահիտ Իսունց։
Գրանցման և մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 010 523 661 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00 – 18:00):

Հացի երգեր «Նավակատիք»-ի հետ

Հացի երգեր «Նավակատիք»-ի հետ

Հացի երգեր «Նավակատիք»-ի հետ

Միջոցառումն իրականցվելու է «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնի հետ համատեղ։ Կխոսվի հացի արարման բոլոր փուլերի մասին՝ դաշտը մշակելուց, ցորեն ցանելուց մինչև թոնրի մոտ կատարվող աշխատանքը, կսովորեք այդ բոլոր փուլերում կատարվող երգերը՝ գութաներգեր, սանդի երգեր, հաց թխելու երգեր։
Իսկ միջոցառման ավարտին միասին թոնրում հաց կթխեք ու կհամտեսեք։
Հանդիպումը՝ փետրվարի 1-ին, ժամը 15։00-ին, «Մամիկ» հյուրատանը (Սերո Խանզադյան փող., 38 տուն)։
Միջոցառմանը մասնակցության համար երգել իմանալը պարտադիր չէ․ ժողովրդական երգերը բոլորինն են, դրանք կարող է երգել յուրաքանչյուրը՝ անկախ ձայնային տվյալներից։

Ժողովրդական արվեստների թանգարանի Փայտարվեստի ցուցասրահը

Ժողովրդական արվեստների թանգարանի Փայտարվեստի ցուցասրահը

Ժողովրդական արվեստների թանգարանի Փայտարվեստի ցուցասրահը

Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ժողովրդական արվեստների թանգարանն առայժմ գործում է միայն Փայտարվեստի ցուցասրահում` Պարոնյան 4 հասցեում։
Թանգարանի այս գողտրիկ ցուցասրահը (նախկինում` Փայտարվեստի պետական թանգարան)` ձևավորված Գրիգոր Խանջյանի էսքիզներով, այցելուին է ներկայանում տարբեր փայտատեսակներից ստեղծված յուրօրինակ նմուշներով։
Աշխատանքային օրեր.
երեքշաբթիից կիրակի || 10։00-18։00
Տոմսերի սակագներ.
Մուտքի տոմս || 1000 դրամ
Էքսկուրսիոն ծառայություն || 2000 դրամ։
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։
12 տարեկանից բարձր երեխաների, ուսանողների, ՀՀ կենսաթոշակառուների և փախստականների համար գործում է 50% զեղչ։
Հեռ․՝ +374 (10) 53 24 61։