Հայ ժողովրդական երաժշտություն․ Արթուր Շահնազարյան

Հայ ժողովրդական երաժշտություն․ Արթուր Շահնազարյան

Մայիսի 5-ին կայացավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի հերթական հանդիպումը, որը անց է կացվում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ:
Բանախոս՝ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյան:
Թեման՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ։

Հային երգն ուղեկցել է ծնունդից մինչև մահ: Կյանքի բոլոր փուլերին համապատասխան երգերը ընդգրկում են բոլոր ժանրերն ու տեսակները, արտահայտում են ազգային կյանքի բոլոր դրսևորումները. աշխատանքային՝ երկրագործի երգեր (հացի արարման փուլերը՝ գութաներգ, կալի երգ, սայլերգ, քաղհանի երգ, ցորեն աղալու երգ և այլն), տնային աշխատանքի երգեր՝ սանդի, այծ կթելու, օրորոցի, երեխա խաղացնելու-թռցնելու երգեր, պատմական երգեր, էպիկական երգեր, վիպաքնարական երգեր, տոնական և ծիսական երգեր (հարսանեկան, Բարեկենդանի ու Զատկի, Համբարձման, Վարդավառի և այլն), պանդխտության երգեր, ողբերգեր, բնության երգեր, մանկական երգեր, երգիծական երգեր, կատակերգեր, սիրո երգեր, բազմաթիվ պարերգեր, ռազմական և քրմական պարեր ու պարեղանակներ:

Դասախոսությունն ուղեկցվեց երգերի կատարումներով:
Վայրը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դահլիճ:

Հայ ազգագրության երախտավորները․ Ռուբեն Պարսումյան

Հայ ազգագրության երախտավորները․ Ռուբեն Պարսումյան

Հայ ազգագրության երախտավորները․ Ռուբեն Պարսումյան

Մայիսի 5-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայ ազգագրության երախտավորները․ Ռուբեն Պարսումյան» խորագրով բանախոսություն, որը վարեց գեղանկարիչ, բնանկարիչ Հրազդան Թոքմաջյանը։
Բանախոսը ներկայացրեց Սիրիայի Հալեպ քաղաքում ապրած, ձուլագործների ընտանիքից սերած և ձուլագործական արհեստում լայն ճանաչում ունեցած Ռուբեն Պարսամյանի հայկական արհեստագործական նյութերի հսկայական հավաքածուն, արխիվային նյութերը, որի հիմնական մասը վերաբերում է Ցեղասպանությունից հետո Սիրիայում հաստատված հայությանը։
Բանախոսության ընթացքում ցուցադրվեց փաստագրական տեսաֆիլմ, որում ներկայացվեցին Պարսումյանի հավաքածուից որոշ նմուշներ՝ իր մեկնաբանմամբ։

Նորքի բարձունքում 2023 փառատոն

Նորքի բարձունքում 2023 փառատոն

Նորքի բարձունքում 2023 փառատոն

Նորքի Չինարի Ծառ հրապարակում ու հարակից տարածքում հունիսի 11-ին տեղի կունենա Նորքի Բարձունքում փառատոնը։
Կրկին կյանքի կկոչվեն քաղաքային մշակույթի և արվեստի մի շարք ուղղություններ, որոնցից շատերը բնորոշ են եղել պատմական Նորքին մինչ 21 դարը․
տիկնիկային ներկայացումներ
տիկնիկագործություն
բակային խաղեր
երաժշտություն
խեցեգործություն
կաշեգործություն
գինեգործություն
․․․ և այլն։

Սուրբ Զատիկը Ժողովրդական արվեստների թանգարանում

Սուրբ Զատիկը Ժողովրդական արվեստների թանգարանում

Սուրբ Զատիկը Ժողովրդական արվեստների թանգարանում

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, Ձեզ և մեզ մեծ ավետիս…
Երգ ու պարով, զատկական ուրախ խաղերով, հայկական գինով ու տոնական ուտեստներով «Վան» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ Ժողովրդական արվեստների թանգարանում նշեցին Սուրբ Զատիկը։

Խեցեգործության և մանրանկարչության հմտությունների դասընթաց

Խեցեգործության և մանրանկարչության հմտությունների դասընթաց

ԳՈՅ Մարդասիրական հիմնադրամի կողմից հիմնված ԿերամաԶարդ արվեստանոց-ուսումնարանում ս.թ. ապրիլից-հուլիս ամիսներին կազմակերպվելու է խեցեգործության և մանրանկարչության հմտությունների եռամսյա դասընթաց: Ծրագրի նպատակն է պատրաստել մանրանկարված ձեռագործ կերամիկական դեկորատիվ առարկաներ: Ծրագրի միջոցով կշեշտադրվեն Կիլիկյան և Արցախ-Ուտիք մանրանկարչական դպրոցները:
Ծրագրի շրջանակում կուսուցանվեն խեցեգործության և մանրանկարչության հմտություններ:
Ծրագիրն իրագործվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Ասեղնագործության և կարպետագործության անվճար դասընթաց

Ասեղնագործության և կարպետագործության անվճար դասընթաց

Տարիքը խոչընդոտ չէ նոր արհեստ յուրացնելու և ստեղծագործելու համար:
Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան ասեղնագործության և կարպետագործության անվճար դասընթաց է սկսում 63+ տարիքի անձանց համար:
Մասնակիցների քանակը խիստ սահմանափակ է։
Հավելյալ տեղեկությունների և գրանցվելու համար հարկավոր է զանգահարել՝ +37441703103 կամ +37460903103:
Ծրագիրն իրականացվում է Ասոցիացիայի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Սունդուկյան 70, Արաբկիր, Երևան
[email protected]
www.GERONTOLOGY.am

 

«Զատկական փառատոն»-ը Վանաձորում

«Զատկական փառատոն»-ը Վանաձորում

«Զատկական փառատոն»-ը Վանաձորում

«Զատկական փառատոնը Վանաձորում» տոնական միջոցառումը կմեկնարկի ապրիլի 9 -ին, ժամը 12։00 -ից Վանաձորի Սբ. Նարեկացու եկեղեցու հարակից տարածքում:
Միջոցառումը կընդգրկի համերգային ծրագիր, ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ յուրաքանչյուր անցորդ կարող է դառնալ տոնախմբության անմիջական մասնակիցը՝ ընդգրկվելով պարի, դեկորատիվ-կիրառական արվեստի և նկարչության վարպետության դասերին:
Միջոցառման աջակից՝ Formica Art Production:
Միջոցառման կազմակերպիչներն են Գուգարաց թեմը և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

 

«Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:

 

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով:

 

Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կազմված էր 12 տարրերից («Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան», «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ»): Դրանք համալրվել են ևս 8 արժեքներով՝ «Գինու կարասի կիրառման ավանդույթ», «Թաղիքագործություն», «Ավանդական ձիախաղեր», «Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ», «Շուլալ կարպետ», «Ուդ», «Քամանի և քեմանո» և «Հազարա­շեն»:

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացին:

 

Տեղեկանք: ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերը թարմացվում են պարբերաբար: Դրանք կազմվում են ՀՀ տարբեր համայնքներում պարբերաբար իրականացվող դիտանցումների, մոնիթորինգների, գիտական մեթոդաբանությամբ իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների, պետական, հասարակական, կրթական և մշակութային կազմակերպությունների, համայնքների, խմբերի, մշակույթի կրողների և կիրառողների առաջարկների հիման վրա: Առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նիստերի ընթացքում, այնուհետև ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը:

Սուրբ Զատիկը «Վան» ավանդական երգի-պարի համույթի հետ

Սուրբ Զատիկը «Վան» ավանդական երգի-պարի համույթի հետ

Սուրբ Զատիկը «Վան» ավանդական երգի-պարի համույթի հետ

Ապրիլի 8-ին, ժամը՝ 14։00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում մեծ շուքով նշվելու է Հայ առաքելական եկեղեցու ամենապայծառ ու հանդիսավոր տոնը՝ Սուրբ Զատիկը։
«Վան» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ վայելելու եք տոնին նվիրված երգեր ու պարեր, միասին կատարելու եք զատկական ամենից հայտնի երգերը, խաղալու եք Ակլա մարե, և իհարկե, տոնի խորհրդանիշ Ձվախաղը։
Եվ այսպես, Թանգարանը սպասում է ձեզ՝ մասնակցելու նախատոնական այս եռուզեռին, ճաշակելու տոնական ուտեստները և հայկական գինին, խաղալու ուրախ խաղեր՝ կռվացնելով ներկված ձվերը, երգ ու պարով խորհելու Սուրբ Զատկի տոնի նշանակության ու կարևորության մասին։

Թաղիքագործության դասընթաց 63+ տարիքի անձանց համար

Թաղիքագործության դասընթաց 63+ տարիքի անձանց համար

Տարիքը խոչընդոտ չէ նոր արհեստ յուրացնելու և ստեղծագործելու համար:
Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան թաղիքագործության դասընթաց է սկսում 63+ տարիքի անձանց համար:
Մասնակիցների քանակը խիստ սահմանափակ է։
Հավելյալ տեղեկությունների և գրանցվելու համար հարկավոր է զանգահարել՝ +37441703103 կամ +37460903103:
Ծրագիրն իրականացվում է Ասոցիացիայի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Սունդուկյան 70, Արաբկիր, Երևան
[email protected]
www.GERONTOLOGY.am