«Տատիկիս գործած գորգը»․ կրթական ծրագիր ՀՊԹ-ում

«Տատիկիս գործած գորգը»․ կրթական ծրագիր ՀՊԹ-ում

«Տատիկիս գործած գորգը»․ կրթական ծրագիր ՀՊԹ-ում

Հայաստանի պատմության թանգարանը «Դրվագներ ինքնության․ գորգ» խորագրով ցուցադրության շրջանակում մեկնարկում է նոր կրթական ծրագիր։ Այն նախատեսված է միջին և ավագ դպրոցական տարիքի երեխաների համար։
Ծրագրի առաջին հատվածում երեխաները կունենան շրջայց համապատասխան ցուցասրահներում, որի ընթացքում մասնագետը կպատմի գորգագործության զարգացման ընթացքը, տեսակները, սիմվոլները: Այնուհետև մասնակիցները կբաժանվեն 2 խմբի: Նրանց կտրվի հայկական գորգի սիմվոլներով ծածկագիր, որի միջոցով մասնակիցները կբացահայտեն հաղորդագրությունը:

Տոնածառի խաղալիքների պատրաստում

Տոնածառի խաղալիքների պատրաստում

Տոնածառի խաղալիքների պատրաստում

Դեկտեմբերի 13-ին ԿԵՆԱՑ ՏՈՒՆ ՀԿ-ն կազմակերպել էր տոնածառի թաղիքե (քեչա) յուրօրինակ խաղալիքների պատրաստման դասընթաց։
Խաղալիքները պատրաստելով՝ մասնակիցները ծանոթացան բրդից թաղիք ստանալու երկու եղանակներին` թաց և չոր, սովորեցին տեղական ոչխարի բրդից թաց եղանակով պատրաստել գնդիկներ, որոնք հատուկ թաղկեցնող ասեղի օգնությամբ զարդարեցին հայկական զարդանախշերով։

«Հայկական ավանդական Ամանոր»․ բանախոսություն և վարպետաց դաս Խաչիկում

«Հայկական ավանդական Ամանոր»․ բանախոսություն և վարպետաց դաս Խաչիկում

«Հայկական ավանդական Ամանոր»․ բանախոսություն և վարպետաց դաս Խաչիկում

Ինչպիսի՞ն է եղել հայկական ավանդական Ամանորը, ի՞նչ ծեսերով է այն տոնվել. այս և այլ հետաքրքիր հարցերի շուրջ, «Արև է ելել» ծրագրի Հմտարանի շրջանակներում Խաչիկի Մշակույթի տանը կայացավ Հայաստանի ժողովրդական վարպետ, թաղիքագործ, ազգագրագետ Լալա Մնեյանի հետ հանդիպումը։
Հայկական տոնածառի՝ Կենաց ծառի, ամանորյա ավանդույթների մասին բանախոսությունից հետո տիկին Մնեյանի հետ մասնակիցները ստեղծեցին ծառի իրենց տարբերակները, ինչպես նաև սովորեցին ընկույզներով խաղալիքներ պատրաստել, որոնցով կզարդարեն իրենց գալիք ամանորյա միջոցառումը։
ԱրևՆեթ համայնքի անդամ Լալա Մնեյանի հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ արդեն հայկական այլ տոների շուրջ։

«Շերամիկ» ասեղնագործության դասընթացի ամփոփիչ ցուցահանդես

«Շերամիկ» ասեղնագործության դասընթացի ամփոփիչ ցուցահանդես

«Շերամիկ» ասեղնագործության դասընթացի ամփոփիչ ցուցահանդես

Դեկտեմբերի 10-ին Մաշտոցյան Մատենադարանի հովանու ներքո բացվեց «Ասեղնագործության և մանրանկարչության զուգահեռներ» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին «Շերամիկ» ասեղնագործության դասընթացի մասնակիցների գունագեղ և նուրբ աշխատանքները:
«Մաշտոց» հիմնադրամի թիմի և վարպետ-ուսուցիչների՝ Անժելա և Անահիտ Աբգարյան քույրերի համատեղ ջանքերով կազմակերպված յուրահատուկ այս դասընթացն իրականացվել է արդեն մի քանի տարի գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայում: Այն այսօր ունի երեք մանրանկարչական, մեկ գրաֆիկ դիզայնի և երկու ասեղնագործության խմբակներ, որոնց հետևում են 7-14 տարեկան շուրջ 75 մանուկներ և պատանիներ:
Ասեղնակար և ասեղնանկար այս նմուշները պարզապես ձեռագործ ասեղնագործություններ չեն, այլ ներկայացնում են հայկական մանրանկարչությունն ու զարդարվեստը՝ նկարված ասեղով ու թելով:
Հայկական ասեղնագործությունը, ինչպես մանրանկարչական արվեստը, ձևավորվել և զարգացում է ապրել Հայաստանի և հայաշխարհի զանազան կենտրոններում, որտեղից և շառավիղներ են ստացել ասեղնագործության բազմաթիվ դպրոցները՝ Վանի, Այնթապի, Մարաշի, Ուրֆայի, Կարնո և այլ վայրերի՝ իրենց նրբագեղ կարատեսակներով ու ժանյակներով: Պահպանելով հայկական զարդանախշերի առանձնահատկությունները՝ այս դպրոցներից յուրաքանչյուրը ստեղծել է իր ուրույն ոճը, զարդանախշերի և գույների կայուն համակարգը, որոնք հրաշալի զուգորդումներ են առաջ բերում միջնադարյան հայերեն ձեռագիր մատյանների և զարդանկարչության հետ:
Ներկայացված աշխատանքները արտացոլում էին հայկական զարդանախշերի և ասեղնագործության խորհրդավոր աշխարհը։

Հունաստանի խորհրդարանի պատգամավորները Ժողովրդական արվեստների թանգարանում

Հունաստանի խորհրդարանի պատգամավորները Ժողովրդական արվեստների թանգարանում

Հունաստանի խորհրդարանի պատգամավորները Ժողովրդական արվեստների թանգարանում

«Erkanq» ընկերության (Տաթև Գրիգորյան) նախաձեռնությամբ Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասը, Անաստասիոս Բարձոկասը, Կոնստատինոս Զախարիադիսը այցելեցին Ժողովրդական արվեստների թանգարան։ Թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի գլխավորությամբ հյուրերը ունեցան շրջայց և ծանոթացան հայկական մշակույթի բացառիկ ցուցանմուշներին։ Երեկոյի ընթացքում հյուրերը ծանոթացան հայկական հացարարմանը և մասնակցեցին ազգային ծիսական հացի` տարեհացի պատրաստմանը։ Երեկոն ավելի ջերմ և մտերմիկ դարձրին հայկական և հունական երաժշտական կատարումները։

«Երաժշտությունն ամենեն մաքուր հայելին է ցեղին» Կոմիտաս

«Երաժշտությունն ամենեն մաքուր հայելին է ցեղին» Կոմիտաս

«Երաժշտությունն ամենեն մաքուր հայելին է ցեղին» Կոմիտաս

«Ակադեմիական երաժշտական ֆոլկլորագիտության օջախը.
անցած ուղին, ներկան և ապագան»
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ հանդիպում և համերգ` նվիրված ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի հիմնադրման 55-ամյակին և հայ երաժշտարվեստի նվիրյալ հոբելյարներին:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:
Համերգին մասնակցեցին՝
«ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան),
«ԿԱՐԻՆ» (գեղարվեստական ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան, երգուսույց` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող Անի Հակոբյան),
«ՆՈւԲԱՐ» (գեղարվեստական ղեկավար` Լուսինե Նազարյան),
«ԾՈՎԱԿ» (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան, երգուսույց` Անուշ Բալբաբյան) ավանդական երգի-պարի խմբերը:

«Վարը Վարենկ» միջոցառումն Արագածավանում

«Վարը Վարենկ» միջոցառումն Արագածավանում

Ամենամսյա «Վարը Վարենկը» այս անգամ տեղի կունենա Արագածավանում, որտեղ «Տնավարի 2» միջոցառման շրջանակներում վարվորները կապահովեն ազգային ոգով լեցուն օր՝ համեմված ազգային երգ ու պարով, խաղերով ու ծեսով։
Իսկ բացի ավանդական թոնրի լավաշից, միջոցառման կազմակերպիչները յուրահատուկ հյուրասիրություն են կազմակերպել՝ տարածաշրջանին բնորոշ պանրխաշ:

«Դրվագներ ինքնության. գորգ» ցուցադրություն

«Դրվագներ ինքնության. գորգ» ցուցադրություն

Նոյեմբերի 23-ից Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ կբացվի «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է լինելու Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։
Ցուցադրության նպատակն է հանրությանն ի ցույց դնել Հայաստանի պատմության թանգարանում պահվող գորգերի և կարպետագործ առարկաների դեռևս չցուցադրված նմուշները, որոնք էապես կնպաստեն գորգագործական ավանդույթի ներկայացման և բացահայտման գործին։

«Արև է ելել» ծրագիր. դասընթացներ Խաչիկ գյուղում

«Արև է ելել» ծրագիր. դասընթացներ Խաչիկ գյուղում

Սիրելի՛ խաչիկցիներ և Արենի համայնքի բնակիչներ, «Արև է ելել» ծրագրի շրջանակներում Խաչիկ գյուղը դարձել է արվեստի կրթության և մշակութային յուրօրինակ կենտրոն, որտեղ կգտնեք դասընթացներ հետևյալ ուղղություններով․
կատարողական արվեստ (երգչախումբ և ազգային պարերի խումբ),
կիրառական արվեստ (կավագործություն և ասեղնագործություն)։
Ինչպես նաև կարող եք մասնակցել
հմտարանի աշխատանոցներին և
կրթամշակութային ժամանցին ուղղված միջոցառումներին (պետական և համայնքին բնորոշ տոներ, համերգներ և ներկայացումներ)։

«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոն

«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոն

Նոյեմբերի 19-20-ին «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում (Մադոյան 9) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը: Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստանի թանգարաններին, հուշանվերային արտադրանքն ընդունել որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց, ինչպես նաև աջակցել ավանդական արհեստների վերականգնման գործընթացին:
Երկօրյա միջոցառմանը ձեզ կսպասեն Հայաստանի 7 մարզերից (Սյունիք, Վայոց ձոր, Լոռի, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք), Արցախից ժամանած վարպետներն իրենց ձեռագործ աշխատանքներով, ինչպես նաև երևանաբնակ վարպետները:
Օր 1․ Նոյեմբերի 19, 2022
09:00-19:00 Ցուցադրություն և վաճառք
12.30 Բացման արարողություն:
Օր 2․ Նոյեմբերի 20, 2022
09:00-18:00 Ցուցադրություն և վաճառք:
«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերի համագործակցությամբ: Նախորդ 4 տարիներին «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնն իրականացվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ միասին «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Ծրագրի կազմը շնորհակալություն է հայտնում «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրին: