Ծաղկազարդը Մեղրաձորում

Ծաղկազարդը Մեղրաձորում

Ծաղկազարդը Մեղրաձորում

Մարտի 24-ին Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնը միջոցառում էր կազմակերպել, որի շրջանակում մասնակիցները Ծաղկազարդի ավանդական շրջերթով պտտվեցին գյուղացիների տներում և Կարկաչաներ երգելով, Նուրի կանչելով ու օրհնանքներ տալով ու ստանալով՝ հավաքեցին Զատկի ձվախաղերի ձուն ու քաղցրավենիքը։ Շրջայցն ավարտվեց Մեղրաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում՝ ավանդական երգ ու պարով, խաղերով, Ծաղկազարդին հատուկ ծիսական ուտեստի և նվիրաբերված քաղցրավենիքի համտեսով։

Ծաղկազարդը Վանաձորում

Ծաղկազարդը Վանաձորում

Ծաղկազարդը Վանաձորում

Ավանդույթներին մոտ լինելու, իրական ազգային տոն ունենալու համար՝ մարտի 24-ին Վարը Վարենկ նախաձեռնությունը, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի և Իրական Դպրոցի հետ համատեղ, Վանաձորում տոնեց Ծաղկազարդը։ Ծրագրում՝ ազգային պարեր, երգեր, խաղեր և ծես։

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

Մարտի 22-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Մեր պարերը և մենք» պարերի բաց դասը՝ ազդարարելով, որ Գագիկ Գինոսյանի հիմնած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի և «Նարեկացի» արվեստի միության կողմից դեռևս 2005 թվականին ստեղծված ավանդույթը շարունակական է լինելու։

Մեծ Պասի չորրորդ կիրակին «Տոնացույցում»

Մեծ Պասի չորրորդ կիրակին «Տոնացույցում»

Մեծ Պասի չորրորդ կիրակին «Տոնացույցում»

Ծիտը թռավ գերանին, կանաչ խոտը բերանին…
«Տոնացույց» կենտրոնում մարտի 10-ին նշվեց Պահքի չորրորդ կիրակին: Բյուրական, գարուն, Արագածի մաքուր օդը, թռչունների երգն ու առաջին բանջարը: Պահքի համեղ ուտեստներ, ծիսական երգեր, պարեր, խաղեր և հեքիաթ-ավանդազրույցներ Թամար տատի հետ:
Ծրագիրը վարեց Հասմիկ Բաղրամյանը։

Ազգային պարերի օր Անգլիական այգում

Ազգային պարերի օր Անգլիական այգում

Ազգային պարերի օր Անգլիական այգում

Մարտի 9-ին Անգլիական այգում տեղի ունեցավ հայկական ազգային պարի բաց և համահայկական դաս, որին մասնակցեցին երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից։
Կազմակերպիչներ՝ «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ, «Հզոր միտք» ՀԿ։

Դարբնություն «Արար»-ում

Դարբնություն «Արար»-ում

Դարբնություն «Արար»-ում

Գյումրիում ապրիլի 1-ից գործելու է Դարբնության «Արար» կենտրոն: Կենտրոնում դասավանդելու է Գյումրվա հայտնի դարբին Հովհաննես Մնոյանը:
«Արար» կենտրոններում ուսուցումն անվճար է, անհրաժեշտ նյութերը և պարագաները ևս տրամադրվում են անվճար:
Գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար զանգահարել` +37493012331:

«Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ֆինանսական աջակցությամբ և Ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ:

«Շիրակի գեղարվեստական գործվածքը» դասախոսություն

«Շիրակի գեղարվեստական գործվածքը» դասախոսություն

«Շիրակի գեղարվեստական գործվածքը» դասախոսություն

Շարունակվում է «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան»-ի 40-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը. մարտի 15-ին տեղի կունենա «Շիրակի գեղարվեստական գործվածքը» թեմայով հետաքրքիր դասախոսություն:

Բանախոս` պ.գ.թ., ազգագրագետ Կարինե Բազեյան։

Մուտքն ազատ է:

Տեղերը սահմանափակ են, գրանցման համար զանգահարել՝ 041463600:

«Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» գիտաժողով

«Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» գիտաժողով

«Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» գիտաժողով

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
7-8 մայիսի, 2024

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2024 թ․ մայիսի 7-8-ը կազմակերպում է «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» խորագրով հանրապետական գիտաժողով` նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին։
Ընդունվում են գիտական նորույթ և հստակ գիտական մեթոդաբանություն ունեցող հայտեր։
Զեկուցման հիմնադրույթները` ամփոփագրի տեսքով, երկու լեզվով (300-500 բառ) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ․ հասցեով մինչև 2024 թ․ ապրիլի 15-ը։

Առաջարկվող թեմաներն են՝
🔸️պար և ծես
🔸️պարի մարդաբանություն
🔸️պար և երգային բնագիր
🔸️պարը բանահյուսության մեջ
🔸️ պար և պատկերագրություն
🔸️պար և ինքնություն
🔸️ժողովրդական և բեմադրական պար
🔸️հնչյուն և շարժում
🔸️պար և թերապիա:
Հայտերի ընդունում՝ մինչև 2024 թ․ ապրիլի 15
Ընդունման վերաբերյալ պատասխան՝ 2024 թ․ ապրիլի 20
Գիտաժողովի ծրագրի ուղարկում մասնակիցներին՝ 2024 թ․ ապրիլի 30
Լեզուն՝ հայերեն և անգլերեն
Ծավալը` 300-500 բառ
Տառատեսակը` Sylfaen
Հիմնաբառերը` առնվազն 7
Էջերի չափը` բոլոր կողմերից 2,5 սմ, տառաչափը` 12, միջտողային հեռավորություն` 1,5:

Ամփոփագրի սկզբում` էջի աջ հատվածում նշել հեղինակի անուն, հայրանուն, ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, աշխատավայրը, պաշտոնը, էլ. հասցեն և հեռախոսի համարը։ Էջի կենտրոնում գրել զեկուցման վերնագիրը` գլխատառերով։

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Արսեն Բոբոխյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն
Տորք Դալալյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ փոխտնօրեն
Նաիրա Կիլիչյան, ՀՀ ԿԳՄՍՆ
Հարություն Մարության, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ
Գայանե Շագոյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ
Նարինե Շամամյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ
Էմմա Պետրոսյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ
Հռիփսիմե Պիկիչյան, ՀՀ ԳԱԱ ԱԻ/ԵՊՀ
Նվարդ Վարդանյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ/ԵՊՀ
Գիտական քարտուղար՝ Հայարփի Անանյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ

Լուսանկարը` Տիգրան Մադոյանի:

Հանդիպում Ծովակ Գանթարճեանի հետ

Հանդիպում Ծովակ Գանթարճեանի հետ

Հանդիպում Ծովակ Գանթարճեանի հետ

Փետրվարի 17-ին հայկական ասեղնագործությամբ հետաքրքրվածները հրավիրված էին Ժողովրդական արվեստների թանգարան, հանդիպելու Ծովակ Գանթարճեանի հետ:

Երկու ժամ տևողությամբ հանդիպմանն ասեղնագործության ժողովրդական վարպետը ներկայացրեց Սվազի, Ուրֆայի, Այնթապի ու այլ տարածաշրջանների ասեղնագործությունները:

Ըստ տարածաշրջանների հայկական ասեղնագործության առանձնահատկություններին ծանոթանալուց հետո, հանդիպման վերջում մասնակիցները կարող էին ընտրել դրանցից որևէ մեկն ու առաջիկայում մասնակցել ժողովրդական վարպետի դասերին: